Մասնակից:Տաթև Գաբրիելյան/Ավազարկղ 1
Պատկեր:Կյանքն-իբրև-հրաշք.jpg | |
Երկիր | Սերբիա և Չեռնոգորիա Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | Կատակերգություն Մելոդրամա Երաժշտական Դրամա Ռազմական ֆիլմ |
Թվական | 2004 |
Լեզու | Գերմաներեն Սերբախորվաթերեն Հունգարերեն |
Ռեժիսոր | Էմիր Կուստուրիցա |
Պրոդյուսեր | Էմիր Կուստուրիցա Մայա Կուստուրիցա Ալեն Սարդ |
Սցենարի հեղինակ | Էմիր Կուստուրիցա Ռանկո Բոզիչ |
Դերակատարներ | Սլավկո Շտիմաց Նատաշա Շոլակ Վեսնա Տրիվալիչ Վուկ Կոստիչ |
Օպերատոր | Միշել Ամատյու |
Երաժշտություն | Էմիր Կուստուրիցա Դեյան Սպարավոլո |
Մոնտաժ | Սվետոլիկ Զայց |
Նկարիչներ | Միլենկո Հերեմիչ |
Տևողություն | 155 րոպե |
IMDb | ID 0322420 |
«Կյանքն իբրև հրաշք» (սերբ.՝ Живот је чудо) , գեղարվեստական ֆիլմ, արտադրված սերբա-չեռնոգորյան համագործակցության և Ֆրանսիայի շնորհիվ, ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի տրագիկոմեդիան, նկարահանված 2004 թվականին:
Սյուժե
խմբագրելԲոսնիա: 1992 թվական: Լուկա, տարօրինակ ինժեներ, ով թողել է իր հայրենի Բելգրադը հանուն փոքր քաղաքի համար, որը գտնվում է ինչ- որ ծայրագավառում: Նա հակված է այն մտքով, որ պետք է կառուցի երկաթուղի, որը կմիացնի Սերբիան և Բոսինան: Լուկիի կինը, օպերայի երգչուհի Յադրանկան, տառապում է հոգեկան հիվանդությամբ, որդին՝ Միլոշը ցանկանում է դուրս գալ տեղի ֆուտբոլի ակումբից և միանալ մայրաքաղաքի «Ավազակ» ֆուտբոլի ակումբին: Այդ ընթացքում, Հարավսլավիայում անցկացվում են կարևոր քաղաքական փոփոխություններ: Այդ փոփոխությունները ազդում են նաև փոքրիկ քաղաքի կյանքի վրա: Արջի որսորդության ժամանակ որսորդը սպանում է քաղաքի քաղաքապետին, որկրամոլ, կնամոլ, բայց մարդ, որը չի կորցրել իր դրական կողմերը: Լուկիի կառուցած երկաթուղագծով քաղաք են գալիս նոր տերերը, ովքեր կառուցել են իրենց կարիերան թմրանյութ վաճառելու շնորհիվ: Գալիս է տեղեկություն, որ Միլոշային տանում են բանակ: Միևնույն ժամանակ, դրա հետ միասին հայտնում են, որ նրան սպասում են «Ավազակներում»: Տոնակատարության ժամանակ, նվիրված նոր գնված շոգեքարշին, Միլոշայի հեռագրին և նոր քաղաքապետի ներկայացմանը, Լուկիի կինը փախչում է վենգրիացի երաժշտի հետ: Հենց նույն օրը կապիտան Ալեքսիչին տեղեկացնում են, որ պատերազմ է սկսվել: Կապիտան Ալեքսիչը, հայրենիքին նվիրված սպան, հասկանում է սկսված պատերազմի անիմաստ լինելը:
Շուտով Լուկան իմանում է, որ նրա որդին գերի է ընկել: Լուկան մեկնում է ռազմադաշտ, Միլոշայի տեղը, բայց կապիտան Ալեքսիչը նրան արգելում է: Որոշ ժամանակ անց Միլոշայի ընկերը առաջարկում է նրան վերցնել գերի ընկած աղջկա, բոսինացու, որպեսզի արդյունքում նրան փոխարինի Միլոշայի հետ: Լուկան համաձայնվում է, և գերի ընկած աղջկան Սաբահա անունով հաստատվում է նրա տանը: Նրանց միջև ջերմ հարաբերություններ են առաջանում: Շուտով վերադառնում է Լուկիի կինը, Յադրանկան: Լուկաան և Սաբահան պատրաստվում են փախչել Սերբիա, բայց Դրին գետի մոտ Սաբահային վիրավորում են բոսինացի ավազակները: Մոտակայքում գտնվող միակ հիվանդանոցի ճանապարհը շատ երկար է, բայց շատ արյուն կորցրած Սաբահան ողջ է մնում:
Սիրահարների համար հանկարծակի պարզվում է, որ Սաբահան գտնվում է կռվի մասնակիցների փոխանակման ցուցակներում: Կամքին հակառակ Սաբահային փոխանակում են, բաժանելով նրան Լուկայից: Տուն է վերադառնում Միլոշը: Փոխանակման տեսարանում Կուստուրիցան սարկազմով է ներկայացնում խաղաղապահներին և լրագրողներին:
Պատերազմը ավարտվում է: Ընտանիքը վերադառնում է իր տուն, որը գտնվում է երկաթուղագծի կայարանի մոտ: Լուկան զգում է, որ չի կարող ապրել և փորձում է ինքնասպան լինել, պառկում է երկաթագծերի վրա թունելներից մեկի մոտ, բայց նրա և գնացքի միջև կանգնում է էշ, որը պարբերաբար հայտնվում է ֆիլմում, որպես անհույս սիրո խորհրդանիշ: Լուկան նայում է գնացքի կողմը և զարմացած քարանում է: Սաբահան եկել է նրա ետևից Բոսինա: Ֆիլմի վերջին տեսարանը խորհրադանշական է. Լուկան և Սաբահան, թամբում են էշին, փախչում են այն ամենից, ինչը խանգառում է նրանց սիրոն:
Նկարահանման վայր
խմբագրելՆկարահանման վայր է դարձել, այսպես կոչված «Էմիր Կուստուրիցայի գյուղը», Դրվենգարդ: Այն գտնվում է Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին, ոչ հեռու Մեչավնիկ լեռից: Սկզբում Կուստուրիցան այդտեղ տուն է կառուցել, հետագայում իր որդու համար: Աստիճանաբար միտք է ծագել ստեղծել իրական ազգագրական բնակավայր: Գյուղի հրապարակում կանգնեցված են հին մեքենաներ Էմիր Կուստուրիցայի հին ֆիլմերից: Ինչպես նաև երկաթուղու ճանապարհին, որը Կուտուրիցան վերանորոգել է «Կյանքն իբրև հրաշք» ֆիլմի համար, կանգնած է մեքենա, որը երթևեկել է ֆիլմում երկաթուղու ռելսերի վրայով:[1]
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Սլավկո Շտիմաց | Լուկա Ջուրիչ |
Նատաշա Շոլակ | Սաբախա |
Վեսնա Տրիվալիչ | Յադրանկան Ջուրիչ |
Վուկ Կոստիչ | Միլոշ Ջուրիչ |
Ալեքսանդար Բերչեկ | Վելո |
Ստրիբոր Կուստուրիցա | Կապիտան Ալեքսիչ |
Մարիանա Կարանովիչ | Նադա |
Բրանիսլավ Լալևիչ | Ռադովան |
Նիկոլ Կոյհո | Ֆիլիպովիչ |
Դեյան Սպարավալո | Դիրիժոր |
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր — Էմիր Կուստուրիցա
- Պրոդյուսերներ — Էմիր Կուստուրիցա, Մայա Կուստուրիցա, Ալեն Սարդ
- Սցենարիստներ — Էմիր Կուստուրիցա, Ռանկո Բոզիչ
- Կոմպոզիտորներ — Էմիր Կուստուրիցա, Դեյան Սպարավոլո
- Օպերատոր — Միշել Ամատյու
- Նկարիչ — Միլենկո Հերեմիչ
- Մոնտաժ — Սվետոլիկ Զայց
- Հագուստների նկարիչ — Զորա Պապովիչ
Տեխնիկական տեղեկություններ
խմբագրել- Տևողություն — 155 րոպե
- Գունավոր
- Լեզուն — Սերբերեն
- Ձայն — DTS/Dolby Digital
Գեղարվեստական արժեք
խմբագրելԻնչպես և մի շարք այլ իր ֆիլմերում, Կուստուրիցան արտահայտում է հակապատերազմական դիրքը և տխրում է միասնական Հարավսլավիայի մասին, անբարյացակամորեն խոսելով անջատողականների, սանձազերծված Հարավսլավական պատերազմի մասին, և ՄԱԿի մասին, բայց, ինչպես միշտ, չի կորցնում լավատեսությունը և կայտառությունը, և արդյունքում ստացվում է Տրագիկոմեդիան , ժանր, որում ռեժիսորը նկարահանել է իր ֆիլմերի մեծամասնությունը:
«Կյանքն իբրև հրաշք» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցույթում, բայց քննադատները այս ֆիլմը ընդունել են բավականին զուսպ, ի տարբերություն Կուստուրիցայի նախորդ ֆիլմերի: Ռեժիսորին մեղադրել են ինքնակրկնության մեջ և ֆիլմը ձգձգելու համար, բայց նույն պահին նշելով կատարյալ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի նկարահամումները շարունակվել են 13 ամիս գրեթե առանց ընդմիջման, նկարահանող խմբի բախտը չէր բերում եղանակի հետ, բացի այդ Կուստուրիցան անընդհատ փոփոխել է սցենարը:
- Կապիտան Ալեքսիչի դերը խաղացել է ռեժիսորի տղան Ստրիբոր Կուստուրիցան:
- Գլխավոր հերոսի տղան, Միլոշ Ջուրիչը մեջբերում է Այնշտայնին, գնում է բանակ Նովի Սադ քաղաք, որտեղից արմատներով եկել է Այնշտայնի առաջին կինը սերբիացի Միլևա Մարիչը, և կրում է նրա հոր անունը, Միլոշ:
Մամուլի արձագանքներ
խմբագրել- «Կուստուրիցան տեսնում է կյանքը բոլոր վախերով և դրամաներով, բայց նաև իր ուրախություններով» («Monsieur Cinèma»)
- «Գուցե, այն ավելի շատ փափուկ և լավատեսական ֆիլմ է Կուստուրիցա» («Première»)
Սաունդթրեկ
խմբագրել- The No Smoking Orchestra — In the beginning
- The No Smoking Orchestra — Evergreen
- The No Smoking Orchestra — Wanted man
- The No Smoking Orchestra — Kiss the mother
- The No Smoking Orchestra — Moldavian song
- The No Smoking Orchestra — Vasja
- The No Smoking Orchestra — Dying song
- The No Smoking Orchestra — Looking for Luka
- The No Smoking Orchestra — Ovo je muski svet
- The No Smoking Orchestra — Fatal wounds
- The No Smoking Orchestra — Who killed the D.J.
- The No Smoking Orchestra — Karakaj
- The No Smoking Orchestra — The waterfall
- The No Smoking Orchestra — Gladno Srce
- The No Smoking Orchestra — Looking for Sabaha
- The No Smoking Orchestra — When life was a miracle
- The No Smoking Orchestra — Moldavian song
ԲՈՆՈՒՍ (միայն հատուկ արծաթե թողարկումում)
- The No Smoking Orchestra — Kad sam bio mlađan lovac ja
- The No Smoking Orchestra — Bye bye Dobrila
- The No Smoking Orchestra — Leskovacki zvižđuk
Մրցանակներ
խմբագրել- 2004 — Ֆրանսիական ազգային կրթական համակարգի մրցանակ, Կաննում Կաննի կինոփառատոնի ժամանակ
- 2005 — Սեզար մրցանակ, լավագույն եվրոպական միության ֆիլմ կատեգորիայում
- 2005 — Ոսկե գլոբուս մրցանակ լավագույն եվրոպական ֆիլմի համար
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Жизнь как чудо»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|