Մասնակից:Վալերի2011/Ավազարկղ
Գալինա Իվանովնա Բեդա (ռուս.՝ Галина Ивановна Беда[1], ), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ, ռեժիսոր:
Կենսագրություն
խմբագրելԳալինա Բեդան ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին: 1965 թվականին ավարտել է Սուրիկովի անվան ինստիտուտին կից ՄԱԳԼ-ը:
1972 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի գեղարվեստական ֆակուլտետը (Ալեքսանդրա Սազոնովայի արվեստանոց) և տեղափոխվել «էկրան» ստեղծագործական միավորում՝ «Մուլտտելեֆիլմ» մուլտիպլիկացիայի բաժանմունք: Որպես բեմադրող նկարիչ՝ Գալինա Բեդան համագործակցել է հիմնականում ռեժիսորներ Մարիաննա Նովոգրուդսկայայի, Մայա Բուզինովայի և Իոսիֆ Դոուկշայի հետ։ Մինչև 1988 թվականն այնտեղ աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ 1993 թվականից՝ որպես ռեժիսոր։
1994 թվականին Գալինա Բեդան հեռացել է ստուդիայից (մուլտիպլիկացիայի բաժինը լուծարվել է)՝ տեղափոխվելով «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիա, և 2000-ական թվականներին աշխատել այնտեղ։
Արդեն 2003 թվականին դարձել է «Անիմոս» կինովիդեոստուդիայի ռեժիսոր։ 2004 թվականին նկարահանել է «Երկու եղբայրների ամանորյա արկածը» (ռուս.՝ «Новогоднее приключение двух братьев») մուլտֆիլմը։ Աշխատել է տիկնիկային անիմացիայի և ձայնագրման տեխնիկայում: Մասնակցել է ցուցահանդեսների[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1991 - «Երաշտահավ, կրակ և պուրակ»
- 1997 - «Ասա Յուպիտեր»
- 1997 - «Ռուֆ»
- 1999 - «Եղեգի ձողիկ»
- 2004 - «Երկու եղբայրների ամանորյա արկածը»
- 2006 - «Կատու Մուռլիկի ամանորյա ֆանտազիան»
Սցենարիստ
խմբագրել- 1997 - «Ասա Յուպիտեր»
- 2004 - «Երկու եղբայրների ամանորյա արկածը»
- 2006 - «Կատու Մուռլիկի ամանորյա ֆանտազիան»
Բեմադրող նկարիչ
խմբագրել- 1973 - «Զմրուխտե քաղաքի հրաշագործը»
- 1974 - «Բարև, մորաքույր Աղվես»
- 1975 - «Այ թե ինչ ցրվածն է»
- 1976 - «Լյամզի-Տիրի-Բոնդի, չար կախարդ»
- 1977 - «Լաթիկըև Ամպը»
- 1980 - «Կոճակներ և մարդիկ», «Ինչո՞ւ փղերը»
- 1982 - «Կատվի տունը»
- 1983 - «Կարապներ»
- 1984 - «Ուզում եմ Լուսինը»
- 1985 - «Երկնագույն նետ»
- 1986 - «Ճագարի բնակարանամուտը»
- 1987 - «Սպիտակ ձկնկուլ»
- 1988 - «Տնային ոգին տնային տնտեսուհին»
- 1991 - «Երաշտահավ, կրակ և պուրակ»
- 1997 - «Ասա Յուպիտեր»
Նկարիչ
խմբագրել- 1981 - «Դե, սպասիր» (թողարկում 2-3)
- 1997 - «Ռուֆ»
- 1999 - «Եղեգի ձողիկ»[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Галина Беда
Նատալյա Եվգենևնա Գոլովանովա (ռուս.՝ Наталия Евгеньевна Голованова, Կոտովշչիկովա, ), ռեժիսոր-մուլտիպլիկատոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ:
Կեսագրություն
խմբագրելԾնվել է 1942 թվականի ապրիլի 5-ին Սվերդլովսկում:
1968 թվականին ավարտել է ՎԳԻԿ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1967-2002 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ սկզբում լինելով ռեժիսորի օգնական («Կապույտ թռչուն», «Պարուհին նավի վրա»): Աշխատել է նաև «Տաջիկֆիլմ» և «Կինոստուդիա «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիաներում։ Համագործակցել է նկարիչներ Մաքս Ժերեբչևսկու, Վ. Զույկովի և այլոց հետ։ Մշակել է այսպես կոչված «վիտրաժային վերադրման» տեխնիկան (լուսավորության, նկարահանման և վերադրվածքների պատրաստման հատուկ եղանակ), կիրառել է դետալիզացված ֆոնի փոխարինում շարժվող ցելյուլոիդային վերադրոշմներով։
1990-1996 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչության նախագահ: «Սոյուզմուլտֆիլմ» միավորման» հիմնադիրն է:
Գրել է գեղարվեստական արձակ և հրապարակախոսություն։
Մատենագրություն
խմբագրել- «Վանեչկա» վիպակ
- «Նաստասյա» վիպակ
- պատմվածքներ
Մրցանակներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (2011 թվականի դեկտեմբերի 2)՝ ռուսական անիմացիայի բնագավառում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի կապակցությամբ[1],
- Խիխոնում մանկական և պատանեկան կինոյի XIV ՄԿՓ-ում (Իսպանիա), 1976 թվականին «Աղվեսը և արջը» մուլտֆիլմի համար:
Ֆիլմագրություն
խմբագրել- Ռեժիսոր
- 1975 - «Աղվեսն ու արջը»
- 1977 - «Жихарка»
- 1978 - «Պոյգան և աղվեսը»
- 1979 - «Огневушка-поскакушка»
- 1980 - «Աղջիկն ու արջը»
- 1981 - «Կենդանիների ձմեռանոցը»
- 1982 - «Եսասեր հսկան»
- 1984 - «Շիլայով կճուճիկ»
- 1985 - «Տեր և տիկին Քացախները»
- 1986 - «Мальчик как мальчик»
- 1988 - «Կատուն և ծաղրածուն»
- 1990 - «Ուրախ կարուսել» № 20: Գառնուկ
- 1990 - «Զինվորը և սատանան»
- 1991 - «Իվանուշկո»
- 1994 - «Գետնաելակը ձյան տակ»
- 1995 - «Երեք խուրձ ծղոտ»
- 2002 - «Հսկայի դուստրը»
- Սցենարիստ
- 1979 - «Огневушка-поскакушка»
- 1994 - «Գետնաելակը ձյան տակ»
- 1995 - «Երեք խուրձ ծղոտ»
- 2002 - «Հսկայի դուստրը»
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 195-196.
Արտաքին հղումներ
խմբագրել- Наталия Голованова (անգլ.) Internet Movie Database կայքում
- Наталия Голованова на Аниматор.ру
- Наталия Голованова — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)