Շիլայով կճուճիկ
«Շիլայով կճուճիկ», 1984 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից թողարկված խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Մուլտֆիլմը նկարահանվել է Գրիմ եղբայրների «Քաղցր շիլան» հեքիաթի մոտիվներով[1]։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Նատալյա Գոլովանովա |
Սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով |
Հնչյունավորում | Լյուդմիլա Գնիլովա և Եվգենի Վեսնիկ |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 936 րոպե |
Թվական | 1984 |
ՍյուժեԽմբագրել
Երեք թզուկները մի բարի աղջկա տալիս են կախարդական կճուճիկ։ «Կճուճի՛կ, եփի՛ր» հրամանով այն սկսում է համեղ շիլա եփել, իսկ «Կճուճի՛կ, մի՛ եփիր» հրամանի դեպքում դադարում։ Աղջիկը որոշում է հյուրեր կանչել և ինչպես հարկն է նրանց կերակրել։ Նա գաղտնիքը հայտնում է երշիկի և մսամթերքի տեղական արտադրող Կարլ Գագենբակին։ Վերջինս խորամանկությամբ զավթում է կճուճիկը, բայց աղջկանից նա իմացել էր կախարդական միայն առաջին խոսքերը։ Կարլն սկսում է շիլա եփել ու վաճառել, իսկ թե ինչպես կճուճիկին ստիպեր դադարել դա անել, գաղափար չուներ։ Ի վերջո աղջիկը, իմանալով պատահածի մասին, արտասանում է կախարդական երկրորդ խոսքերը, բայց դրանից հետո քաղաքի փողոցները դեռ երկար ժամանակ հեղեղված էին շիլայով։ Թզուկները հետ են վերցնում կճուճիկն ու անհետանում նրա հետ։
ՍտեղծողներԽմբագրել
ռեժիսոր | Նատալյա Գոլովանովա |
սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով |
բեմադրող նկարիչ | Գալինա Զույկովա |
նկարիչներ | Տատյանա Զվորիկինա, Տատյանա Մակարովա |
նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անատոլի Աբարենով, Ալեքսանդր Դորոգով, Յուրի Մեշերյակով, Ալեքսեյ Բուկին, Վլադիմիր Կրումին, Յուրի Կուզյուրին, Վիոլետա Կոլեսնիկովա |
օպերատոր | Մայա Պոպովա |
կոմպոզիտոր | Շանդոր Կալլոշ |
հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
դերերը հնչյունավորել են | Լյուդմիլա Գնիլովա, Եվգենի Վեսնիկ |
խմբագիր | Տատյանա Պապորովա |
մոնտաժող | Իզաբելլա Գերասիմովա |
ռեժիսորի օգնական | Գալինա Չիկինա |
տնօրեն | Լիլիանա Մոնախովա |
ՎիդեոթողարկումԽմբագրել
Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում՝ «Հրաշք ջրաղաց» (ռուս.՝ «Чудо-мельница»), մաս 2 («Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз»):
ԳրականությունԽմբագրել
Голованов В. Горшочек каши (по мотивам сказки братьев Гримм). — АСТ, 2013. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-077637-5 Նկարազարդումներն ու տեքստն ըստ մուլտֆիլմի։ Շապիկի վրա նշված է գրքերի շարքի վերնագիրը՝ ՍՈՅՈՒԶՄՈՒԼՏՖԻԼՄ-ը ներկայացնում է. առաջին անգամ լեգենդար մուլտֆիլմերը գրքով (ռուս.՝ СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!):
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- «Շիլայով կճուճիկ» մուլտֆիլմը Аниматор.ру կայքում