Ճագարի բնակարանամուտը (ռուս.՝ Новоселье у Братца Кролика), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է «Էկրան» ստուդիայում, 1986 թվականին, ռեժիսորներ Մայա Բուզինովայի և Իոսիֆ Դոուկշայի կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ջ. Հարիսի «Քեռի Ռիմուսի հեքիաթներ» գրքի, որը հիմնված է ամերիկյան սևամորթների ժողովրդական հեքիաթների վրա։ Տևողությունը 19 րոպե, 23 վայրկյան է։

Ճագարի բնակարանամուտը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էUncle Remus?
ՌեժիսորՄայա Բուզինովա և Իոսիֆ Դոուկշա
ՍցենարիստKonstantin Sergiyenko?
ՀնչյունավորումԳեորգի Բուրկով, Յուրի Մեդվեդև, Լյուդմիլա Գնիլովա և Ալեքսանդր Լենկով
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն1163 վայրկյան
Թվական1986

Սյուժե խմբագրել

Եղբայր ճագարը նոր տուն է ստանում և որոշում է ընկերներին հրավիրել նորամուտի երեկույթի։ Ճագարն իր ճանապարհին նա հանդիպում է Եղբայր աղվեսին, որն ուզում էր ճագարից «ապուր պատրաստել»։ Եվ որքան էլ Աղվես եղբայրը փորձում էր նրան թակարդի մեջ գցել, ճագարը, որն առանձնանում էր իր խելքով և սրամտությամբ, հիմարացնում է աղվեսին։ Նրանց մեջ թշնամություն է մնում, բայց նորամուտը պսակվում է հաջողությամբ։

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսորներ Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա
Սցենարի հեղինակներ Կոնստանտին Սերգիենկո
Բեմադրող նկարիչ Գալինա Բեդա
Օպերատոր Իգոր Ռոգաչևսկի
Կոմպոզիտոր Վիկտոր Բաբուշկին
Հնչյունային օպերատոր Վ. Ազարովսկի
Անիմատորներ Ա. Սոլովյովա, Օ. Անաշկինա
Մոնտաժող Ս. Սիմուխինա
Խմբագիր Ալիսա Ֆեոդորիդի
Տնօրեն Է. Բոբրովսկայա
Դերերը հնչյունաորել են
  • Գեորգի Բուրկով` Եղբայր աղվես
  • Յուրի Մեդվեդև` Եղբայր ճագար
  • Լյուդմիլա Գնիլովա` Մորաքույր կրիա
  • Ալեքսանդր Լենկով` Եղբայր մորաճուռա
  • Նկարահանվող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել