Իոսիֆ Դոուկշա

Սովետական ​​ռեժիսոր-անիմատոր, անիմացիոն նկարիչ

Իոսիֆ Դոուկշա (ռուս.՝ Доукша, Иосиф Осипович, դեկտեմբերի 12, 1928(1928-12-12) - սեպտեմբերի 29, 2010(2010-09-29), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկատոր-նկարիչ, տիկնիկավար։

Իոսիֆ Դոուկշա
Ծնվել էդեկտեմբերի 12, 1928(1928-12-12)
Մահացել էսեպտեմբերի 29, 2010(2010-09-29) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ակադեմիական գեղարվեստական ​​լիցեյ և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Մասնագիտությունմուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն տնօրեն
ԱշխատավայրՍոյուզմուլտֆիլմ և Էկրան

Կենսագրություն խմբագրել

Իոսիֆ Դոուկշան ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 12-ին։

1943-1949 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։

1949-1951 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում։ Իոսիֆ Դոուկշան մուլտիպլիկացիայում իր գործունեությունն սկսել է 1955 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Որպես նկարիչ-մուլտիպլիկատոր նա մասնակցել է նախ նկարված, այնուհետև` տիկնիկային 60 մուլտֆիլմների ստեղծմանը, սկսած 1964 թվականին «Նվագախմբի երկիր» մուլտֆիլմից մինչև 1977 թվականին նկարահանված «Ամենափոքրիկ գնոմը» մուլտֆիլմը։

50 տարեկան հասակում Իոսիֆ Դոուկշան աշխատանքի է անցել հեռուստատեսությունում, «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում (Էկրան ստեղծագործական միություն), որտեղ և «Փոստային հեքիաթ» մուլտֆիլմով որպես ռեժիսոր նշել է իր դեբյուտը։

1977 թվականից սկսած մինչև 1992 թվականը որպես ռեժիսոր իր կնոջ` Մայա Բուզինովայի հետ համահեղինակությամբ տիկնիկային ֆիլմեր է նկարահանել։

Իոսիֆ Դոուկշան մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում, 82 տարեկան հասակում, սրտի կաթվածի պատճառով։

Ֆիլմիոգրաֆիա խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1978` Փոստային հեքիաթ
  • 1979` Քեռի Աուն
  • 1980` Խոզարածը
  • 1981` Պալեն մենակ է աշխարհում
  • 1982` Խորամանկ հեքիաթ կամ համառ աղվեսիկը
  • 1982` Փոքրիկ Շեկոն
  • 1984` Ուզում եմ լուսինը
  • 1985` Երկնագույն նետ
  • 1986` Եղբայր Ճագարիկի նորամուտը
  • 1987` Սպիտակ ձկնկուլ
  • 1988` Տնային ոգին և տիրուհին
  • 1990` Թագավորի նոր զգեստը
  • 1991` Սոխակը

Նկարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1978 թվական` Մոսկվային երիտասարդ կինեմատոգրաֆիստների առաջին փառատոնի երկրորդ մրցանակի դափնեկիր («Փոստային հեքիաթ»)
  • 1979 թվական` Տամպերում արժանացել է Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի առաջին մրցանակի` «Քեռի Աուն» մուլտֆիլմի համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 243. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել