Աղվեսն ու արջը (մուլտֆիլմ)

1975 թվականին ռեժիսոր Նատալյա Կոտովշչիկովայի ստեղծած մուլտֆիլմ

«Աղվեսը և արջը» (ռուս.՝ Лиса и медведь), 1975 թվականի մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Նատալյա Կոտովշչիկովան (Գոլովանովա)` ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա[1]։

Աղվեսն ու արջը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆատալյա Գոլովանովա
ՍցենարիստՎլադիմիր Դանիլով
ՀնչյունավորումԼյուսենա Օվչիննիկովա և Ռոման Ֆիլիպով
Բեմադրող նկարիչՄաքս Ժերեբչևսկի
ԵրաժշտությունԲորիս Սավելև
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն539 վայրկյան
Թվական1975

Սյուժե խմբագրել

Արջը ձմռան համար տակառով մեղր էր պահել, բայց նրա մոտ է գալիս աղվեսը և խնդրում մեկ օր ապրել նրա տանը։ Բարի արջը համաձայնվում է։ Գիշերը աղվեսը արթնանում է ու պոչով հարվածում է վառարանին։ Արջը տեղից ցատկում է, իսկ աղվեսը ասում է, որ նրա հետևից են եկել, նա բժշկում է բոլորին, իբր, եկել են կանչում են, քանի որ երեխա է հիվանդացել։ Արջը թողնում է աղվեսին, իսկ աղվեսը թաքուն մի փոքր մեղր է ուտում։ Հաջորդ օրը, արջը իր համար սահնակ է պատրաստում և սահում է ընկած տերեևների վրայով, քանի դեռ չի եկել ձմեռը, իսկ աղվեսը քայլում է արևածաղիկների դաշտում։ Արջը հարցնում է աղվեսին. «Ի՞նչ է երեխայի անունը»։ Աղվեսը պատասխանում է՝ «Վերխուշեչկա»։

Երկրորդ գիշերը աղվեսը նորից ստում է, որ նրա հետևից եկել են, գնում է նկուղ և նորից ուտում է մեղրից։ Հաջորդ օրը, նույնը կրկնվում է, արջը սահում էր բլրից, չնայած դեռ ձմեռ չէր, իսկ աղվեսը քայլում էր արևածաղկի դաշտում։ Արջը կրկին հարցնում է. «Ի՞նչ է երեխայի անունը»։ Աղվեսը պատասխանում է. «Սերյոդոչկա»։

Երրորդ գիշերը նա կրկին ստում է, որ նրա հետևից են եկել, բարձրանում է նկուղ, ուտում է ամբողջ տակառով մեղրը և քնում է տակառի դիմաց։ Առավոտյան արջը չի գտնում աղվեսին տանը և բարձրանում է նկուղ։ Այնտեղ նա տեսնում է աղվեսին, որը քնած էր դատարկ տակառի դիմաց։ «Դե, ի՞նչ կնքահայր։ Ի՞նչ է երեխայի անունը», - հարցնում է արջը։ «Օստատոչեկ», - ասում է քնած աղվեսը՝ արթնանալով և տեսնելով արջին, վեր է թռնում և դուրս ցատնկում պատուհանից։ Խեղճ արջը մոտալուտ ձմռանը մնում է առանց մեղրի[2]։

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսոր Նատալյա Կոտովշչիկովա
Սցենարի հեղինակ Վլադիմիր Դանիլով
Նկարիչ-դիզայներ Մաքս Ժերեբչևսկի
Նկարիչ-անիմատորներ Վլադիմիր Արբեկով, Գալինա Բարինովա, Յուրի Մեշերյակով, Օլգա Օռլովա, Լև Ռյաբինին
Օպերատոր Բորիս Կոտով
Կոմպոզիտոր Բորիս Սավելև
Ձայնային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Դերերը կրկնօրինակեցին Լյուսյենա Օվչիննիկովա, Ռոման Ֆիլիպով
Մոնտաժող Ի. Գերասիմովա
Խմբագիր Տատյանա Պապորովա
Նկարների տնօրեն Ֆեոդոր Իվանով
Ասիստենտներ Ն. Նիկոլայևա, Գ. Անդրեևա, Մ. Պոպովա
  • Ստեղծողները ներկայացված են ըստ մուլտֆիլմերի տիտրերի[3][4]։

Մրցանակներ խմբագրել

  • 1976՝ Երեխաների և երիտասարդների համար Խիխոնի (Իսպանիա) XIV միջազգային կինոփառատոնի մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Медведь и лиса - русская народная сказка
  2. «Лиса и медведь на Мультмире». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. Лиса и медведь - YouTube
  4. Мультфильм лиса и медведь на Аниматор.ру

Գրականություն խմբագրել

  • Данилов Лиса и медведь. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1977. — 20 с. — (Фильм-сказка). Книга по мультфильму.