Կենդանիների ձմեռանոցը
«Կենդանիների ձմեռանոցը» (ռուս.՝ «Зимовье зверей»), 1981 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ[2]։ Ստեղծվել է ռուսական ժողովրդական համանուն հեքիաթի հիման վրա։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Նատալյա Գոլովանովա |
Սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով |
Հնչյունավորում | Զինաիդա Նարիշկինա[1], Բորիս Նովիկով և Գարրի Բարդին |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 579 s |
Թվական | 1981 |
Սյուժե
խմբագրելՑուլը գնում է անտառով, և ոչխարը հարցնում է, թե ուր է գնում նա։ Ցուլը պատասխանում է, որ փախչում է ձմռանից և փնտրում է գարուն։ Ոչխարը, որը նույն նպատակն ուներ, միանում է նրան, և նրանք երկուսով շարունակում են ճանապարհը։ Դրանից հետո նրանք հանդիպում են խոզին, ապա սագին ու աքաղաղին։ Երկար ճանապարհ են անցնում նրանք միասին, բայց ամառը չկա ու չկա, իսկ եղանակն ավելի է ցրտում։ Նրանք գտնում են մի տուն և որոշում են ձմեռել այնտեղ։ Նրանք սովորում են աշխատել և օգնել միմյանց, հաղթահարում են բոլոր դժվարությունները, բայց հանկարծ անտառում հայտնվում են սոված գայլերը։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Գոլովանով
- Ռեժիսոր՝ Նատալյա Գոլովանովա
- Բեմադրող նկարիչ՝ Տատյանա Սոկոլսկայա, Ելիզավետա Ժարովա
- Օպերատոր՝ Բորիս Կոտով
- Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալոշ
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ալեքսանդր Մազաև, Օլեգ Կոմարով, Վիկտոր Լիխաչյով, Ալեքսեյ Բուկին, Վլադիմիր Կրումին
- Խմբագիր՝ Տատյանա Պապորովա
- Ֆիլմի տնօրեն՝ Նիկոլայ Եվլյուխին
Դերերը հնչյունավորել են
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Զինաիդա Նարիշկինա | Խոզ |
Բորիս Նովիկով | Ոչխար |
Գարրի Բարդին | Ցուլ/Գայլ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
- ↑ «Зимовье зверей» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Зимовье зверей» на сайте myltik.ru
- «Зимовье зверей» на сайте «Энциклопедия отечественного кино»