Կատվի տունը (մուլտֆիլմ)
Կատվի տունը (ռուս.՝ Кошкин дом), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Ուֆիմցևն ըստ Սամուիլ Մարշակի համանուն հեքիաթի։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1987 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ «Կատվի տունը» դարձել է կոմպոզիտոր Մաքսիմ Դունայևսկու լիակատար հաջողությունը[1]
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | Կատվի տունը |
Ռեժիսոր | Մարիաննա Գերցելևնա Նովոգրուդսկայա |
Սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով |
Հնչյունավորում | Վյաչեսլավ Նևիննի և Իրինա Մուրավյովա |
Երաժշտություն | Մաքսիմ Դունաևսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 20 րոպե |
Թվական | 1982 |
Սյուժե
խմբագրելՀարուստ Կատվին հյուր են գալիս Աքաղաղը, Հավը, Այծերը և Խոզուկը։ Միևնույն ժամանակ նրա տանն են մոտենում կատվի փոքրիկ ձագեր` իր աղքատ եղբորորդիները։ Կատուն ուրախությամբ ընդունում է հյուրերին, բայց քշում է կատվի ձագերին։ Տանտիրուհին հյուրերին ներս է տանում և հյուրերին ցույց է տալիս իր հարուստ կահավորանքը։ Հյուրերը հիանում են և ասում, որ Կատվի տունը քննարկում են ամբողջ քաղաքում։ Փոքրիկ կատուներն ուզում են պատշգամբով տուն մտնել, բայց վախենում են Այծից։ Նրանք իջնում են պատշգամբից և խղճալի երգ են երգում, որում խնդրում են իրենց տաքացնել և կերակրել։ Այդ ժամանակ հյուրերը զվարճանում են, իսկ կատվիկներին վռնդում է դռնապահ Վասիլին։ Կատուն ցույց է տալիս հյուրին մկան թակարդը, և դռնապահը ցուցադրաբար դուրս է թողնում երկու մկներին, որոնք, սակայն փախչում են։ Այդ ժամանակ դռնապահը միացնում է մեխանիկական մկանը, որը վախեցնում է հյուրերին, աքլորը ցատկում է բուխարու վրա, նրա պոչն սկսում այրվել, ինչից բոցավառվում է վարագույրն ու ամբողջ տունը հրդեհվում է։ Հյուրերը փախչում են և չեն լսում Կատվի` կահույքը փրկելու մասին խնդրանքը։ Հյուրերը տանում են միայն դաշնամուրը, իսկ Վասիլին Կատվին ուժով հեռացնում է տնից, որպեսզի վերջինս պարսկական գորգը դուրս հանելիս չմեռնի։ Տունը մինչև վերջ վառվում է։ Կատուն և Վասիլին տխրում են, քանի որ հրդեհից հետո իրենց ոչ մեկին պետք չէին։ Նրանք խնդրում են փոքրիկ կատուներին, որպեսզի ապրեն նրանց մոտ, և կատուները նրանց չեն մերժում։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր` Իվան Ուֆիմցև
- Սցենարիստ` Վլադիմիր Գոլովանով, Սամուիլ Մարշակ
- Օպերատոր` Ալեքսանդր Վիխանսկի
- Կոմպոզիտոր` Մաքսիմ Դունաևսկի
- Գործիքավորող` Վադիմ Գոլուտվին
- Բեմադրող նկարիչ` Գալինա Բեդա, Լեոնիդ Շվարցման
- Մուլտիպլիկատորներ` Սերգեյ Օլֆիրենկո, Սերգեյ Կոսիցին, Տատյանա Պավլենկո
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Դերերը հնչյունավորել են` Վյաչեսլավ Նևինի, (կատու Վասիլին, Աքաղաղ, Այծ), Իրինա Մուրավյովա (Այծիկ, Հավիկ), Լիդյա Կորոլյովա (Կատու, Խոզուկ)
- Երգը կատարում են` Ելենա Դմիտրիևա, Ստանիսլավ Ջուսկետ
- Երաժշտությունը ձայնագվել է SECRET-17 կողմից
- Մոնտաժող` Նադեժդա Տրեշյովա
- Տիկնիկները պատրաստել են` Ալեքսանդրա Մուլյուկինա, Վիկտոր Սլետկով, Մարգարիտա Բոգատսկայա, Ա. Դեգտյարով, Գենադի Բոգաչյով, Գալինա Կրուգլովա, Ա. Նոզդրին, Լյուբով Դորոնինա, Անատոլի Գնեդինսկի
- Խմբագիր` Ռասիա Ֆրիչինսկայա
- Տնօրեն` Գրիգորի Խմարա[2]
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափ բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Марина Вишневецкая. Марианна Новогрудская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Նշված են լուսագրերում։
- ↑ Кошки-мышки (DVD)