Մասնակից:Մարիա-Մինասյան/Ռոբերտ Փլանթ
Ռոբերտ Էնթոնի Փլանթ
խմբագրելՌոբերտ Էնթոնի Փլանթ (Անգլ.` Robert Plant, Օգոստոսի 20, 1948 թ. Վեսթ Բրոմվիչ, Անգլիա), Լեդ Զեփելին ռոք խմբի համահեղինակ և վոկալիստ: Փլանթը մեծ հաջողությունների հասավ Լեդ Զեփելին խմբի հետ 1960թ-ի վերջերից մինչև 1970 ականներ: Որպես խմբի առաջնորդ, նա կարողացավ զարգացնել խումբը` տալով նրան խարիզմատիկ ազդեցիկություն ռոքնռոլի ասպարեզում, ինչպես այդ ժամանակների` Ռոգեր Դելթրեյը, Ֆրեդի Մերկուրին, Միք Ջագերը, և Ջիմ Մորրիսոնը:
Իր արտաքին տեսքը` երկար, շեկ, ալիքավոր մազերը, մերկ կրծքավանդակը և հետաքրքիր խարիզման Փլանթին թույլ տվեցին մարմնավորել ռոքնռոլի ընդհանրացված կերպարը:
2006 “Hit Parader” ամսագիրը Փլանթին դասակարգեց որպես “Բոլոր ժամանակների լավագույն մետալ վոկալիստ’’: 2009թ “Planet Rock” –ի կազմակերպած հարցմամբ ընտրվեց, “լավագույն ռոք ձայն”- ի հաղթող: 2008թ Ռոլինգ Սթոունզի կոմից դասակարգվեց “բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչներ”-ի ցուցակում, զբաղեցնելով 15-րդ տեղը:
[1]2011 թ Ռոլինգ Սթոունզի ընթերցողի կողմից Փլանթը դասակարգվում է, որպես տարվա լավագույն երգիչ:
Վաղ կարիերա
խմբագրելՌոբերտ Էնթոնի Փլանթ (ծնվ. է 1948 թ. Օգոստոսի 20 Անգլիա `Ուեսթ Բրոմվիչ, Բլեք Քաունթրի քաղաքում):
Փլանթը կիսատ թողնում է տղաների համար նախատեսված վեցամյա դպրոցը: Ընդունվում է հաշվապահական դպրոց, բայց նորից կիսատ է թողնում ուսումն ու որոշում հիմնովին զբաղվել երաժշտությամբ:
Ռոբերտն առավել հետաքրքված էր բլյուզով, նրան հատկապես դուր էին գալիս` ՈԻիլի Դիսքսոնը, Ռոբերտ Ջոնսոնը, իր համար ազդեցիկ էին Բուկկա Ուայթը, Սկիպ Ջեյմսը, Ջերրի Միլերը և Սլիփի Ջոն Էստեսը:
Սիրում էր նաև ռոքնռոլ: Փոքր տարիքում նույնիսկ ցանկություն է ունեցել նմանվել Էլվիս Փրեսլիյին:
«..Ես լքեցի տունը »․ - մի անգամ ասել է Փլանթը, «..և սկսեցի զբաղվել իմ երաժշտական կրթությամբ , զարգանալ երաժշտության մեջ` մի խմբից մյուսը գնալով, խորացնելով գիտելիքներս բլյուզի ժանրում`այն երաժշտության, որն այդ ժամանակներում կշիռ ուներ, և արժեր լսել»:
Երաժշտությամբ զբաղվելուն զուգահեռ Ռոբերտը նաև աշխատում էր, օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Royal Air Force ում: 1967թ աշխատել է Բրիտանական Ուիմփեյ խոշոր շինարարական ընկերությունում, որպես ճանապարհային ասվալտապատող: Կարճ ժամանակ աշխատել է նաև Woolworth's ում, որը գտնվում էր Halesowen քաղաքում:
Կարճ ժամանակում Փլանթը հասցրեց թողարկել երեք սինգլ` ձայնագրվելով CBS Records- -ում և երգել տարբեր խմբերի հետ որոնց թվում էր նաև « Crawling King Snakes » խումբը, որը հնարավորություն ընձեռեց նրան ծանոթանալ Ջոն Բոնհամի հետ, և երգել “Band of Joy”-խմբում: “Band of Joy”-ում բլյուզին տալով նոր` փսիխոդելիկ տենդեց:
Լեդ- Զեփելին
խմբագրել1968թ Կիթառահար Ջիմի Փեյջը փնտրում էր վոկալիստ խմբին միանալու համար: Առաջարկում է ԹԵրի Ռեյդին, ով նրան մերժում է: Հետո հանդիպում է Ռոբերտ Փլանթին, ով իր դիմաց կատարում է Ջեֆերսոն էյըրփլենի “Somebody to Love” երգը, որով էլ ավարտվում են Փեյջի որոնումները:
« ..Փիթրն ու Ջիմին հարցրին ինձ, թե արդյո՞ք կուզեմ միանալ “Yardbirds” խմբին: Իհարկե, ես գիտեյի, որ այդ խումբը, մեծ աշխատանք ունի արած Ամերիկայում, ինչն ինձ համար նշանակում էր մեծ լսարան, որն ունի ցանկություն լսելու այն` ինչ ես կարող էի առաջարկել , այնպես որ, ես բավականին հետաքրքրված էի ».- ասել է Ռոբերտ Փլանթը:
Փեյջ: « Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է երգում Փլանթը, միանգամից մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ այս անձնավորության մեջ, և ինձ համար անհնար է լինելու աշխատել նրա հետ: Հետո նա ինձ ասաց, որ արդեն մի քանի տարի է երգում է , բայց դեռ մեծ ճանավածություն չունի. ինձնից որոշ ժամանակ պահանջվեց, նրան ստուգելու համար, բայց ամեն բան լավ էր, ոչ մի խնդիր չառաջացավ»:
1968 խումբն ուներ “New Yardbirds” անվանումը, որը շուտով հայտնի դարձավ, որպես “Լեդ Զեփելին”: 1969 թ խմբի համանուն դեբյուտային ալբոմը հացրեց մեծ ճանաչում ստանալ և ավելին, այն համարվեց էր ծանր մետալի կատալիզատոր:
Մի առիթով Փլանթն ասել է, թե`« անարդար է մտածել որ Զեփելինը ծանր մետալ է, քանի որ երաժշտության մեկ երրորդը` ակուստիկա է »:
- 1969 թ թողարկվեց Լեդ Զեփելին I-ը`խմբի առաջին ալբոմը, հետո` Led Zeppelin II, որը քննադատությունների տեղիք տվեց, քանի որ ալբոմում ներառված էին “The Lemon Song” և “Whole Lotta Love" երգերը, որոնք նախկինում ունեցել են այլ կատարողներ, և իրավական խնդիրներ առաջացան կաված այն բանի հետ, որ խումբը զբաղվում է գրագողությամբ:
- 1970թ թողարկվեց Led Zeppelin III ալբոմը, որի գրեթե բոլոր երգերում արտացոլվում է է Ուելսի մշակույթը: Որը խմբի ամենաքիչ վաճառված ալբոմն էր:
- 1971 թ թողարկվեց խմբի չորրորդ ալբոմը որը նման էր նախորդին: Այս ալբոմում ներառված էր խմբի ամենահիթային երգը`"Stairway to Heaven".
Չնայած նրան, որ 1980 թ. Լեդ Զեփելին խումբը լուծարվեց, Փլանթն այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ համագործակցում էր Ջիմմի Փեյջի և Ջեֆ Բոկի հետ, որոնց հետ իրականացրեց մի շարք ծրագրեր, մասնակից եղավ “Honeydrippers” խմբին : Խմբում երգելու ժամանակատահվածում նույնիսկ թողարկվեց ալբոմ “The Honeydrippers” անվամբ: Փլանթի հզոր դիապազոնը ( որն ակնառու էր հատկապես` բարձր վոկալի ժամանակ) հնարավորություն տվեց նրան, հասնելու մեծ բարձրունքների իր կյանքի հիսուն տարիների ընթացքում :
Անձնական կյանք
խմբագրելՓլանթն ամուսնացած եղել Մաուրեն Ուիսոնի հետ 1968. Որից ունեցել է երեք երեխա` Կարմեն Ջեյնը, Քարաք փենդրագընը, Լոգըն Ռոմերո.
Փլանթն ու իր կինը` Մաուրենը ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք են ստանում, ինչը խափանում է խմբի յոթերորդ ալբոմի թողարկմանը, նույնիսկ երբ նա վերականգնվեց, խումբն արդեն որոշել էր չեղյալ հայտարարել տարվա բոլոր տուրերի ամսաթվերը:
Փլանթը համերգային տուրերի ժամանակ մահանում է նրա հինգամյա որդին`Քարաք Փենդրագընը :
Որդու մահը մեծ կորուստ էր նրա համար: կար ժամանակ երբ փլանթը մտածում էր թողնել կարիերան: Չնայած որոշ ժամանակ անց, որդու մահը ոգեշնչում է մի քանի երգր գրելուն: Որդուն են նվիրված ` "All My Love", Blue Train" "I Believe" երգերը:
Զույգը բաժանվեց 1983թ օգոստոսին:
- ↑ «Robert Plant» (անգլերեն). 2019-11-15.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)