Պեդրո Պաբլո Կուչինսկի Գոդար (իսպ.՝ Pedro Pablo Kuczynski Godard, ), պերուացի քաղաքական գործիչ, Պերուի վարչապետ 2005-2006 թվականներին, 2011 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու և 2016 թվականի ընտրությունների արդյունքում նախագահ: Պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 28-ին: Հրաժարական է տվել 2018 թվականի մարտի 21-ին։ 2019 թվականի ապրիլի 19-ին ձերբակալվել է Պերուի Գերագույն դատարանի կողմից կոռուպցիայի գործով[1].

Կենսագրություն խմբագրել

Կուչինսկու նախնիները եկել են պրուսական Պոզեն նահանգից (այսօր՝ Լեհաստան), սակայն նրա հրեա տատիկն ու պապիկը հետագայում տեղափոխվել են Բեռլին, որտեղ էլ ծնվել է Մաքս Հանս Կուչինսկին՝ Պեդրոյի հայրը, որը դարձել է բժշկության դոկտոր[2]։ 1933 թվականին Մաքս Կուչինսկին կնոջ՝ Մադլեն Գոդարի հետ, որը ֆրանսիական ծագում է ունեցել, լքել է նացիստական Գերմանիան՝ նախ տեղափոխվելով Ֆրանսիա, ապա՝ Պերու, որտեղ ճանաչում է ստացել որպես բժիշկ, մարդաբան և արևադարձային հիվանդությունների մասնագետ[3]։ Մոր կողմից նա ֆրանսիացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի զարմիկն է եղել[4]։

Ինքը՝ Պեդրո Պաբլո Կուչինսկին, ծնվել է արդեն Պերուում։ Միջնակարգ կրթություն է ստացել Պերուում և Մեծ Բրիտանիայում, 1960 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը PPE (քաղաքագիտություն, փիլիսոփայություն, տնտեսագիտություն) մասնագիտությամբ։ 1961 թվականին ստացել է մագիստրոսի կոչում Փրինսթոնի համալսարանում, իսկ 2017 թվականին իր շրջանավարտների ասոցիացիայի կողմից արժանացել է Ջեյմս Մեդիսոնի մեդալին։

1969 թվականին նա հեռացել է Պերուից՝ Խուան Վելասկոյի ձախ ռազմական խունտայի սպառնալիքի պատճառով։ Աշխատել է Համաշխարհային բանկում, միջազգային ֆինանսական կորպորացիայում և «HalcoMining» ընկերությունում, 1980 թվականին վերադարձել է հայրենիք։ 1980-1982 թվականներին եղել է էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար։

2000 թվականին Ալեխանդրո Տոլեդոյի հրավերով դարձել է նրա խորհրդականը նախագահական ընտրություններում։ Հաղթանակից հետո Տոլեդո Կուչինսկին երկու անգամ եղել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (2001-2002 և 2004-2005 թվականներ), իսկ 2005-2006 թվականներին եղել է Պերուի վարչապետը: Կուչինսկին կառավարությունում աշխատանքը համատեղել է առևտրային ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնելու հետ, ինչը նրա վրա կոռուպցիայի մեղադրանքներ է առաջացրել։ Նախագահական ժամկետի ավարտից հետո Տոլեդո Կուչինսկին հիմնել է «Agua Limpia» ոչ առևտրային կազմակերպությունը, որը զբաղվել է երկրի հետամնաց շրջաններին մաքուր ջրով ապահովմամբ:

Մասնակցությունը նախագահական ընտրություններին խմբագրել

Նա իր թեկնածությունը դրել է 2011 թվականի նախագահական ընտրություններում, ստացել ձայների 18,5%-ը և գրավել երրորդ տեղը[5]։

Հինգ տարի անց կրկին մասնակցել է ընտրություններին։ 2016 թվականի ապրիլի 10-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում 21 տոկոս ձայներով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հունիսի 5-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 50,12%-ը՝ փոքր առավելությամբ առաջ անցնելով առաջին փուլի ֆավորիտ Կեյկո Ֆուխիմորիից, որի արդյունքում ընտրվել է Պերուի նոր նախագահ[6]։

Նախագահություն խմբագրել

Նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 28-ին[7]։

Նրան մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսին ստելու համար՝ թաքցնելու իր կապերը բրազիլական «Odebrecht» շինարարական ընկերության հետ, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ, որը ազդել է Լատինական Ամերիկայի զգալի մասի վրա:

2017 թվականի դեկտեմբերին նրա դեմ իմպիչմենտի վերաբերյալ քվեարկություն է տեղի ունեցել, սակայն Կուչինսկուն պաշտոնից հեռացնելու օգտին քվեարկել են Պերուի Կոնգրեսի անբավարար թվով պատգամավորներ:

Դրան հաջորդել է Կուչինսկու սկանդալային որոշումը Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորիին ներում շնորհելու մասին, որը 2009 թվականին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ իր կառավարման շրջանում մարդու իրավունքների խախտումների համար: Դա բողոքի ալիք է առաջացրել ամբողջ երկրում։ Պետության նախկին ղեկավարի ներումը, ինչպես պնդել են պերուացի քաղաքագետները, շնորհակալություն է հայտնել Ֆուխիմորիի ընտանիքին՝ իմփիչմենթին խոչընդոտելու հարցում ցուցաբերած օգնության համար:

Սկանդալը ստիպել է Կոնգրեսի շատ անդամների վերանայել իմփիչմենթի մոտեցումները։ Մի շարք նման ելույթներից և քվեարկության հնարավոր արդյունքների պարզ հաշվարկներից հետո կառավարությունում արտակարգ նիստ են անցկացրել, որտեղ ընդունել են իրենց պարտությունը, և Կուչինսկին 2018 թվականի մարտին որոշում է կայացրել հրաժարական տալ[8][9]։

Հետագայում դատարանի որոշմամբ Ֆուխիմորիի ներումը չեղարկվել է[10]։

Հրաժարականից հետո խմբագրել

2019 թվականի ապրիլի 19-ին ձերբակալվել է Պերուի Գերագույն դատարանի կողմից կոռուպցիայի գործով[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Экс-президента Перу приговорили к трем годам предварительного заключения» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019-04-20. Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին. Վերցված է 2019-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Президентом Перу стал сын польского еврея». Արխիվացված է օրիգինալից 2019-01-06-ին. Վերցված է 2019-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Pedro Pablo Kuczynski: wielkopolskie korzenia prezydenta Peru». Արխիվացված է օրիգինալից 2018-03-24-ին. Վերցված է 2018-03-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Anderson, Jon Lee (2016-06-10). «A Surprising Coalition Brings A New Leader To Peru». The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2018-01-19-ին. Վերցված է 2017-12-07-ին.
  5. Elecciones Presidenciales 2011. RESUMEN NACIÓN Արխիվացված 2011-09-02 Wayback Machine
  6. Желтов М. В. (2016-06-12). «Перу: дочь Альберто Фухимори признала своё поражение в президентской гонке». ИнтерИзбирком. Արխիվացված է օրիգինալից 2017-01-27-ին. Վերցված է 2016-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Педро Пабло Кучински принес присягу при вступлении в должность президента Перу». Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին. Վերցված է 2016-07-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Парламент Перу принял отставку президента страны Кучински». Արխիվացված է օրիգինալից 2018-04-23-ին. Վերցված է 2018-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. ««Папа Куй» ушёл в отставку». Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին. Վերցված է 2018-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Peru court reverses ex-leader's pardon». BBC News (անգլերեն). 2018-10-03. Արխիվացված է օրիգինալից 2018-10-17-ին. Վերցված է 2018-10-21-ին.
  11. «Экс-президенту Перу заменили предварительное заключение на домашний арест» (ռուսերեն). www.ria.ru. 2019-04-28. Արխիվացված է օրիգինալից 2023-04-24-ին. Վերցված է 2022-04-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել