Կուրտ Հան (գերմ.՝ Kurt Matthias Robert Martin Hahn, հունիսի 5 1886, Բեռլին - դեկտեմբերի 14 1974, Հայլինգբերգ), հրեական ծագման գերմանական քաղաքական գործիչ և մանկավարժ։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ծնվել է Բեռլինում հրեա արդյունաբերող Օսկար Հանի մայիսի 1 1860 - հոկտեմբերի 28 1907) և Շարլոտա Հանի ընտանիքում, ծագած Լանդաու (1865-1934)։ Եղել է երկրորդ երեխան ընտանիքում (նրանից բացի կային նաև 3 որդիներ): Մանկությունն անց է կացրել Բեռլինի Վանցե լճի ձախ ափին գտնվող առանձնատանը։ Ավարտել է Բեռլինի ֆրանսիական վարժարանը, սովորել է փիլիսոփայություն, դասական պատմություն, հոգեբանություն, մանկավարժություն և տնտեսություն 1904-1906 թվականներին Օքսֆորդի Քրայսթ-Չերչ քոլեջում։ 1906-1910 թվականներին ուսումը շարունակել է Բեռլինում, Հեյդելբերգում, Ֆրայբուրգում և Գետինգենում, ինչպես նաեւ եղել է Վիլհելմ Վինդելբանդի, Ուլրիխ ֆոն Վիլամովից-Մելլենդորֆի[1], Էդմունդ Հուսերլի, Լեոնարդ Նելսոնի աշակերտը։ 1911-1914 թվականներին կրկին սովորել է Օքսֆորդում[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերադարձել մոր տուն՝ Գերմանիա, նախապատերազմական Բեռլինում հայտնի որպես մշակութային սրահ։ Շարլոտա Հանի սրահ են մտել նաև պատանի Արթուր Ռուբինշտեյնը և Վալտեր Ռատենաուն։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հանը 1914-1919 թվականներին աշխատել է Բեռլինի արտաքին գործերի նախարարությունում, սկզբում որպես հրապարակախոս Պաուլ Ռորբախի խմբագիր։ Եղել է արքայազն Մաքսիմիլիան Բադենսկու մասնավոր քարտուղար, մտերիմ ընկեր և վստահված անձ, որը նշանակվել էր 1918 թվականի հոկտեմբերի 3-ին Գերմանական կայսրության կանցլերի[3] կողմից։ 1918 թվականի փետրվարին Քուրթ Հանն այլ ազդեցիկ անհատների հետ միասին, ինչպիսիք են Ռոբերտ Բոշը, Ալֆրեդ Վեբերը, Ֆրիդրիխ Նաումանը, Ռուդոլֆ Շտեյները, հուշագիր ներկայացրեց արքայազն Բադենսկուն։ Դրանում քաղաքական գործիչները կոչ են արել անհապաղ խաղաղ բանակցությունների և երկրի[4] հետագա սոցիալական վերակազմակերպման։

Վեյմարի Հանրապետություն խմբագրել

1919 թվականին Կուրտ Հանը արքայազն Մաքսիմիլիան Բադենսկու հետ Զալեմում հիմնադրել է մասնավոր գիշերօթիկ դպրոց (Schule Schloss Salem), որը ղեկավարել է 1920-1933 թվականներին։ 1932 թվականին հիմնադրվել է քույր դպրոց Schule Schloss Salem - Birklehof Հինտերցարտենում։

Երրորդ ռեյխ խմբագրել

Նա նացիստական ռեժիմի մոլի հակառակորդն էր, և Ադոլֆ Հիտլերի իշխանության գալով, պարբերաբար հանդես է եկել աշակերտների, ուսուցիչների և շրջանավարտների առջև քաղաքական կոչերով, իր "կործանարար գործունեության" համար նա ձերբակալվել է հինգ օրով (11-ից 16-ը մարտի 1933)։ Նրան հաջողվել է ազատ արձակվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռամսեյ Մաքդոնալդի և արքայազն Բերտոլդ Բադենսկու անմիջական միջամտությամբ, իհարկե, Գերմանիայում մնալ Կուրտին համառորեն խորհուրդ չի տրվել: Այդ պատճառով 1933 թվականին նա ստիպված է եղել լքել երկիրը եւ տեղափոխվել Շոտլանդիա, որտեղ 1934 թվականին հիմնել է gordonstoun School գիշերօթիկ դպրոցը՝ Զալեմի դպրոցի հետ համանման սկզբունքների հիման վրա։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

1356 թվականին Քուրթ Հանը հրավիրվել էր ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, որտեղ նա տեսել էր մարդկանց համագործակցությունը ու բարեկամությունը, որոնք երկրները վերջերս թշնամիներ էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նա նման ձևով ստացավ երիտասարդներին միավորելու գաղափարը, որպեսզի այդ կերպով հաղթահարեր Սառը պատերազմի արդյունքում ձագած թշնամանքը: Արդյունքը դարձավ «Միացյալ աշխարհի քոլեջներ» (United World Colleges (UWC)) հայեցակարգը, միջազգային դպրոցների խմբեր, որտեղ աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրի 16-18 տարեկան երիտասարդները միասին ապրում, սովորում և մասնակցում են հասարակական գործունեությանը: Այս տեսակի առաջին դպրոցը , Atlantic college է որը տեղակայված էր Llantwit Major Wales-ի տարածքում ու բացվել է 1962 թվականին, այն նկարագրված էր The Times ամսագրում որպես «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, առավել հետաքրքիր կրթության փորձ»:Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ նա հիմնել է «Էդինբուրգի դուքս» մրցանակը, որի նմանատիպ ծրագրերը (այդ թվում ՝ Գերմանիայում միջազգային երիտասարդական ծրագիրը) այսօր, ինչպես սպասվում է, աշխարհի ավելի քան 80 երկրներում երիտասարդների համար նոր հնարավորություններ կբացեն:

Նա հիմնադրել է մի քանի նոր գիշերօթիկ դպրոցներ, որոնք հիմնված են Schule Schloss Salem-ի և Gordonstoun School-ի սկզբունքների վրա: Anavryta Experimental Lyceum, Հունաստան (1949), Stiftung Louisenlund, Գերմանիա (1949), Battisborough, Անգլիա (1955), Rannoch School, Շոտլանդիա (1959), Box Hill School, Անգլիա (1959); International School Ibadan, Նիգերիա (1963), The Athenian School, ԱՄՆ (1965)։ Քուրթ Հանը մահացել է 1974 թվականի դեկտեմբերի 14-ին։

Ուսուցման սկզբունքներ խմբագրել

Schule Schloss Salem-ի յոթ օրենքներում Հանը ձևակերպեց իր ամբողջական կրթության հայեցակարգը, որ իր հիմնադրած ուսումնական հաստատությունը պետք է տա սովորողներին շատ ավելին, քան պարզապես ակադեմիական գիտելիքներ։ Այս օր այդ պատվիրանները կրթության հիմք են կազմում Schule Schloss Salem ու Gordonstoun դպրոցներում, ինչպես նաև Միացյալ աշխարհի քոլեջներում (UWC):

  1. Հնարավորություն տալ երիտասարդներին ճանաչելու իրենց։
  2. Հասնել սեփական հաջողությանը ինչպես նաև վերապրել պարտությունները։
  3. Մոռանալ քո մասին՝ մասնակցելով հանրային գործերին։
  4. Ժամանակ տալ լռության ու տեղ մտորումների համար։
  5. Մշակել երևակայությունը, նպատակներ դնել և պլանավորել ունակությունները:
  6. Հասկանալ սպորտի, մրցակցության ոգու և խաղի կարևորությունը, բայց չտալ նրանց իշխելու իր վրա։
  7. Հարուստ ու հզոր ծնողների երեխաներին ազատել սեփական ընտրյալ լինելու գիտակցումից։

Փիլիսոփայություն և մանկավարժություն խմբագրել

Խանի կրթական տեսությունները հիմնված էին դեռահասների հանդեպ հարգանքի վրա։ Կուրտը նրանց վերագրում էր բնածին պարկեշտությունն ու բարոյական զգացողությունը։

Խանը կարծում էր, որ միայն հասարակության ազդեցությունն է անարգում անմեղ երիտասարդներին և միայն արժանապատիվ կրթությունն է ի վիճակի չեզոքացնել այդ վատ ազդեցությունը։ Կուրտը հատուկ ուշադրություն է դարձրել բացօթյա ակտիվությանը. աշակերտները հնարավորություն են ստացել ֆիզիկապես զարգանալու, թիմային գործունեության հմտություններ մշակել ու պատասխանել սեփական արարքների համար։ Կուրտը կարծում էր, որ եվրոպացիները պետք է համապատասխան հետևություններ անեն ու փորձեն փոխվել, այլապես հաջորդ նման ցնցումը քաղաքակիրթ աշխարհին կստիպի անհանգստանալ։

Իր դպրոցներում Կուրտը դասավանդել է պատմություն, քաղաքականություն, հին հունարեն, Շեքսպիրի և Շիլլերի ստեղծագործությունները։ Նույնիսկ ամենածանր դեպքերում Կուրտը ձգտում էր մինչև վերջին պահը խուսափել մարմնական պատիժներից ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. HAHN, Kurt (Matthias Robert Martin), Who Was Who, A & C Black, 1920—2015; online edn, Oxford University Press, 2014
  2. х фон|Ульриха фон Виламовиц-Мёллендорфа]], Эдмунда Гуссерля, Леонарда Нельсона«Kurt-Hahn-Biografie im leo-bw».
  3. «Kurt Hahn and the roots of Expeditionary Learning | American RadioWorks». www.americanradioworks.org. Проверено 11 января 2018.
  4. Michael Birnthaler Erlebnispädagogik und Waldorfschulen. — Stuttgart, 2008. — С. 23.

Գրականություն խմբագրել

Գերմաներեն

  • Lothar Machtan: Prinz Max von Baden. Der letzte Kanzler des Kaisers, Suhrkamp Verlag, Berlin, 2013, ISBN 978-3-518-42407-0. Das Buch enthält ein zwölfseitiges biographisches Kapitel über Kurt Hahn unter der Überschrift: Spin Doctor Kurt Hahn
  • Hellmut Becker: Kurt Hahn, der Erzieher. In: Neue Sammlung. Jg. 1975, S. 109-113; wieder abgedruckt in: Hellmut Becker: Auf dem Weg zur lernenden Gesellschaft. Personen, Analysen, Vorschläge für die Zukunft. Stuttgart 1980, S. 89-94.
  • Peter Friese: Kurt Hahn. Leben und Werk eines umstrittenen Pädagogen. Dorum 2000.
  • Wilhelm Henze (Hrsg.): Bernhard Zimmermann - Hermann Nohl - Kurt Hahn. Ein Beitrag zur Reformpädagogik. 1991. ISBN 978-3-932423-95-6 (= Schriftenreihe Niedersächsisches Institut für Sportgeschichte Bd. 9).
  • Michael Knoll (Hrsg.): Kurt Hahn: Reform mit Augenmaß. Ausgewählte Schriften eines Politikers und Pädagogen. Mit einem Vorwort von Hartmut von Hentig. Stuttgart: Klett-Cotta 1998.
  • Michael Knoll: Schulreform durch Erlebnispädagogik. Kurt Hahn -ein wirkungsmächtiger Pädagoge. In: Pädagogisches Handeln. Wissenschaft und Praxis im Dialog 5 (2001), 2, pp. 65-76.
  • Michael Lausberg: Kinder sollen sich selbst entdecken. Die Erlebnispädagogik Kurt Hahns. Marburg 2007.
  • Elly von Reventlow (Hrsg.): Albrecht Bernstorff zum Gedächtnis. Eigenverlag, Düsseldorf 1952.
  • Hermann Röhrs (Hrsg.): Bildung als Wagnis und Bewährung. Eine Darstellung des Lebenswerkes von Kurt Hahn. Heidelberg 1966.
  • Sandra Roscher: Erziehung durch Erlebnisse. Der Reformpädagoge Kurt Hahn im Licht von Zeitzeugen. Augsburg 2005.
  • Hildegard Thiesen: Kurt Hahn. Pädagogische Umwelten zwischen Konstruktion und Anknüpfung. Jena 2006.
  • Michael Birnthaler: Kurt Hahn und Rudolf Steiner. In: Zeitschrift für Erlebnispädagogik. Lüneburg, 2008

Անգլերեն

  • Knoll, Michael (2011). School reform through experiential therapy: Kurt Hahn - an efficious educator.
  • Knoll, Michael, ed. (1998). Kurt Hahn: Reform mit Augenmaß. Ausgewählte Schriften eines Politikers und Pädagogen. Stuttgart: Klett-Cotta.
  • Veevers, Nick; Pete, Allison (2011). Kurt Hahn: Inspirational, Visionary, Outdoor and Experiential Educator. Rotterdam: Sense Publishers.
  • Wilhelm Henze, ed (1991): Bernhard Zimmermann - Hermann Nohl - Kurt Hahn. Ein Beitrag zur Reformpädagogik. 1991. ISBN 978-3-923453-16-0
  • David Sutcliffe, Kurt Hahn and the United World Colleges with other Founding Figures. 2012. ISBN 978-0-9576458-0-6
  • David Sutcliffe: «Kurt Hahn and the United World Colleges with other Founding Figures». 2012. ISBN 978-0-9576458-0-6

Արտաքին հղումներ խմբագրել