ԳՄԱ1286/Ավազարկղ

Մարինե Գյուլումյան (), հայ կոմպոզիտոր, երգահան, երաժշտագետ։ Գրել է 300-ից ավելի երգեր, դասական ստեղծագործություններ, թողարկել է հեղինակային երգերի 4 ձայնասկավառակ[1]։ «Հայհեղինակ» կազմակերպության (Հայաստան)[2] և «Sacem» ընկերության (Ֆրանսիա)[3] անդամ է։

Կյանք և գործունեություն

խմբագրել

Մարինե Հակոբի Գյուլումյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 7-ին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում (մայրը` նկարչուհի Կարինե Աթանեսի Հարությունյան, հայրը` նկարիչ, ոսկերիչ Հակոբ Հովհաննեսի Գյուլումյան): Ավարտել է Երևանի Մ․ Նալբանդյանի անվան 33 միջնակարգ դպրոցը։ 1996-2000 թվականներին սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Էստրադային և Ջազային արվեստի պետական քոլեջի ստեղծագործական բաժնում՝ Ռոբերտ Ամիրխանյանի դասարանում: 2001-2005 թվականներին գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ 2011-2013 թվականներին ուսումը շարունակել է Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում՝ էթնո-երաժշտագիտության բաժնում:

2001 թվականին «Սայաթ-Նովա» համահայկական փառատոնում Մարինե Գյուլումյանի հեղինակային՝ «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգն արժանացել է առաջին մրցանակի (խոսք՝ Արամայիս Սահակյանի

2005 թվականին գրել է Մետաքսեի «Ամենափրկիչը» պոեմի հիման վրա համանուն օրատորիան` սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների համար։

2007-2010 թվականներին հրավիրվելով Փարիզ՝ աշխատել է Շառլ Ազնավուրի ղեկավարած «Les Editions Raoul Breton» ընկերությունում[4]՝ համագործակցելով ֆրանսիացի արտիստների հետ։

2008 թվականին Տոկիոյի «Nichion» ընկերության կողմից հրավիրվել է Ճապոնիա` համագործակցելով ճապոնացի արտիստների հետ:

2008 թվականին համագործակցել է Շառլ Ազնավուրի հետ՝ գրելով «Va Cléopâtre» երգը[5], որն առաջին անգամ հնչել է 2019 թվականին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ[6]։

Մարինե Գյուլումյանը հեղինակ է 300-ից ավելի երգերի և մի շարք դասական ստեղծագործությունների։

Թողարկել է 4 հեղինակային երգերի ձայնասկավառակ՝

  • Երգը իմ սերն է, 2003
  • Սիրո հնչյուններ, 2007
  • Հայրենի արահետներով, 2010
  • Մեկուսացման ոգեշնչում, 2021[7]։

2011 թվականին լույս է տեսել Մարինե Գյուլումյանի հեղինակային երգերի «Իմ մանկության հետքերով» ժողովածուն[8]։

Մարինե Գյուլումյանի երգերը կատարվել են բազմաթիվ հայ անվանի արտիստների կողմից՝ Նունե Եսայան, Արամե, Շուշան Պետրոսյան, Սիրուշո, Սյուզան Մարգարյան, Անահիտ Մանուկյան, Անուշ և Ինգա Արշակյաններ, Քրիստինե Պեպելյան, Սոֆի Մխեյան, Լեյլա Սարիբեկյան, Արմինկա, Աննա Խաչատրյան, Արսեն Գրիգորյան (Ասո)։ Վարդան Բադալյան, Իվետա Մուկուչյան, Անի Քրիստի, Էմմա Պետրոսյան, Սոնա Շահգելդյան և այլք։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Մադլենը ֆլեյտահար և երգչուհի է[9], «Ֆրանսիայի ձայնը» նախագծի մասնակից, «The Voice Kids 2023»[10], Բելլան ջութակահար է, երգչուհի, Ռադիո Ֆրանսիայի «Maitrise de Radio France» երգչախմբի անդամ։ Մարինե Գյուլումյանը 2007 թվականից ապրում և ստեղծագործում է Փարիզում՝ սերտ կապ պահելով հայրենիքի հետ։

Մրցանակներ, պարգևներ

խմբագրել
  • 2017 թվականին Փարիզում «Armenian Europe Music Awards»-ի շրջանակներում արժանացել է «Լավագույն հայ-ֆրանսիացի կոմպոզիտոր» տիտղոսին[11]։

Սկավառակագրություն

խմբագրել

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ

ԵՐԳՆ ԻՄ ՍԵՐՆ Է - 2003թ – Լոս Անջելես

1. Ես քո զավակն եմ Հայաստան 
 2. Հրաժեշտ 
 3. Հայաստան 
 4. Կռունկներ 
 5. Ձոն Հայաստանին 
 6. Հիշիր 
 7. Ես չգիտեմ 
 8. Խաղաղություն 
 9. Սիրո մեղեդի 
 10. Հուշեր 



  • ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ (Կատարում՝ Անահիտ Մանուկյան, Խոսք՝ Արամայիս Սահակյան, երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան, գործիքավորում՝ Արա Թորոսյան)[12][13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://marinegyulumyan.fr/index.php?module=category&lang=am, Մարինե Գյուլումյանի պաշտոնական կայքէջը
  2. https://www.armauthor.am/sitemap.html, ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպություն, պաշտոնական կայք
  3. https://www.sacem.fr/, La Sacem - Société des Auteurs, Compositeurs et Éditeurs
  4. https://www.raoulbreton.com/,Les Editions Raoul Breton
  5. https://www.youtube.com/watch?v=gMZBmccbcAQ&t=18s, Va Cléopâtre, Մ․ Մարգարյան, Շ․ Ազնավուր
  6. https://www.panorama.am/en/news/2019/05/27/concert-Aznavour-Yerevan/2119941, Yerevan concert celebrates Aznavour’s 95th birthday, panorama.am, 2019
  7. https://nt.am/am/news/303930/, Ֆրանսիաբնակ երաժիշտ, կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանը ներկայացրել է իր «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակը, 2021
  8. https://zangakbookstore.am/ru/im-mankutyan-hetqerov, Իմ մանկության հետքերով ժողովածու, Երևան, 2011։
  9. https://alphanews.am/ru/pevitsa-madlen-ispolnila-na-armyanskom/, Певица Мадлен исполнила на армянском песню Imagine в проекте «Детский голос» во Франции, alphanews, 2023
  10. https://www.youtube.com/watch?v=u-ufJR0Fwq0, The Voice Kids 2023
  11. https://www.youtube.com/watch?v=bIMUIPPtS1M, Armenian Europe Music Awards 2017, Paris
  12. Նոտաներ՝ http://marinegyulumyan.fr/index.php?module=media&utility=show_album_content_cd&album_id=27&view=songs&type=album_2&lang=am Ես քո զավակն եմ Հայաստան երգի նոտաները
  13. https://www.youtube.com/watch?v=4SxxSWISvYw, Ես քո զավակն եմ Հայաստան, տեսահոլովակ

Արտաքին հղումներ

խմբագրել