Սյուզան Մարգարյան

հայ երգիչ

Սյուզան Համլետի Մարգարյան (հոկտեմբերի 6, 1961(1961-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2003

Սյուզան Մարգարյան
Ծնվել է1961 հոկտեմբերի 6
Երևան Հայաստան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերէստրադա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինՀրաչյա Հարությունյան
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Սյուզան Մարգարյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցում, զուգահեռ՝ դպրոցական գեղարվեստական դաստիարակության տան թատերական և երաժշտական բաժիններում։ Երգել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախմբում, 1977 թվականից՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային նվագախմբում, 1978 թվականին առաջին անգամ բեմ է բարձրացել «Սերպանտին» նվագախմբի հետ։ 1979 թվականին ավարտել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը, 1984 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1980 թվականից երգել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, 1990 թվականից՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում[1]։

Ձայնասկավառակներ խմբագրել

  • «Սիրո մեղեդի», 1991
  • «Հանդիպում», 2001
  • «Օրոր», 2009
  • «Նոր տարի», 2010[2]

Մրցանակներ խմբագրել

  • «Յունոստ Բալտիկի» միջազգային երգի փառատոնի դափնեկիր, 1981
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2003
  • Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակ», 2004

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարգարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Ձայնասկավառակները itunes կայքում