Դանանգ (վիետ․՝ Da Nang), քաղաք Վիետնամում, որը կենտրոնական ենթակայության տակ գտնվող հինգ քաղաքներից մեկն է։ Այն բնակչության թվաքանակով հինգերորդն է երկրում։

Բնակավայր
Դանանգ
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
Մակերես1284,73 կմ²
ԲԾՄ19 մետր
Բնակչություն1 220 190 մարդ (2022)[1]
Ժամային գոտիՀնդկաչինի ժամանակ և UTC+7
Հեռախոսային կոդ236
Պաշտոնական կայքdanang.gov.vn
Դանանգ (Վիետնամ)##
Դանանգ (Վիետնամ)

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Տեղակայված է Հարավչինական ծովի ափին՝ կենտրոնական Վիետնամում։ 759 կմ հեռավորության վրա է Հանոյից և 960 կմ Հոշիմինից։ Ունի նավահանգիստ և միջազգային օդանավակայան։ Քաղաքը համարվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա-յի «Արևելք-Արևմուտք» միջանցքի վերջնակետը։

Պատմություն խմբագրել

Առաջինը այստեղ հաստատվել են Ինդոնեզիայից եկած բնակիչները 192 թվականին։ Նրանք հիմնեցին Ինդրապուրա անվանումով բնակավայրը, որը հետագայում դարձավ Չամպայի թագավորության քաղաքներից մեկը։ Ֆրանսիայի գաղութացման դարաշրջանում Հնդկաչինն անվանում էին Թուրան (ֆր.՝ Tourane)։ Մինչ 1997 թվականը քաղաքը կազմել է Կուանգնամ-Դանանգ գավառի մասը, 1997 թվականի հունվարի 1-ից ստացել է կենտրոնական քաղաքի կարգավիճակ։

Վարչական տվյալներ խմբագրել

Քաղաքը ունի 6 վարչական բաժանում։ 6 քաղաքային թաղամասեր

  • Հանտյաու (Hải Châu),
  • Շոնչա (Sơn Trà),
  • Նգուհանշոն (Ngũ Hành Sơn),
  • Լենտեու (Liên Chiểu),
  • Կամլե (Cẩm Lệ),
  • Հոավանգ (Hòa Vang)

Տեսարժան վայրեր խմբագրել

Վիետնամում Դանանգ քաղաքից ոչ հեռու բացվել է աշխարհի ամենաերկար կախովի ճոպանուղին[2]։ Եզակի տրանսպորտային սիստեմը գտնվում է Դանագից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Սիստեմը կազմված է 22 սյուներից և 94 խցիկներից։

Սպորտ խմբագրել

Դանանգը (վիետ․՝ Đà Nẵng) Վիետնամական ֆուտբոլային ակումբ է, որը ներկայացնում է նույնանուն քաղաքը, հանդես է գալիս Վիետնամի ֆուտբոլի առաջնությունում։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gso.gov.vn/en/px-web/?pxid=E0201&theme=Population%20and%20Employment
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  3. https://www.daegu.go.kr/english/index.do?menu_id=00935840
  4. https://wb.km.gov.cn/upload/resources/file/2022/05/11/3666839.pdf
  5. https://portales.sre.gob.mx/coordinacionpolitica/images/stories/acuerdos/edomex60.pdf
  6. https://portales.sre.gob.mx/coordinacionpolitica/index.php/entidades/82-estado-de-mexico

Դա Նանգ (անգլերեն)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանանգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 274