Ա ջոկատ (անգլ.՝ The A-Team), ռեժիսոր Ջոյ Կարնահանի մարտաֆիլմը՝ նկարահանված 20th Century Fox կինոընկերության կողմից։ Ֆիլմը հիմնված է 1980-ականների համանուն հեռուստասերիալի վրա։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2010 թվականի հունիսի 9-ին։

Ա-ջոկատ
անգլ.՝ The A-Team
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ[1][2], մարտաֆիլմ թրիլեր, ֆիլմ կողոպուտի մասին, կատակերգական էքշն ֆիլմ և մարտաֆիլմ
Թեմաահաբեկչություն
Հիմք«Ա» թիմը
Թվականհունիսի 11, 2010[3][1][2], 2010, օգոստոսի 12, 2010[4] և օգոստոսի 5, 2010[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Քարնահան[6][7][8][…]
ՊրոդյուսերՌիդլի Սքոթ, Թոնի Սքոթ, Ստիվեն Քենել և Ալեքս Յանգ
Սցենարի հեղինակԲրայան Բլում և Սքիփ Վուդս
ԴերակատարներԼիամ Նիսոն[6][7][8][…], Բրեդլի Քուփեր[6][7][8][…], Քուինթոն Ջեքսոն, Շարլտո Կոպլի[2][9], Ջեսիկա Բիլ[6][8][9], Պատրիկ Ուիլսոն[9], Բրայան Բլում[9], Ջերալդ ՄաքՌեյնի[9], Դիրք Բենեդիկտ[9], Դուայթ Շուլց[9], Հենրի Չերնի[9], Մորի Ստեռլինգ[9] և Ջոն Հեմ[9]
ՕպերատորՄաուրո Ֆիորե
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժՌոջեր Բարթոն և Ջիմ Մեյ
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Լոս Անջելես
Նկարահանման վայրՎանկուվեր և Կոկիտլամ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն117 րոպե
Բյուջե110 000 000 $[10]
Շահույթ177 238 796 $[10] և 77 222 099 $[10]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ամբողջ լիամետրաժ ֆիլմի սցենարը պտտվում է իրաք-քուվեյթյան պատերազմի վետերանների՝ գնդապետ Հաննիբալ Սմիթի, լեյտենանտ Պեկի, սերժանտ Բարակուսի և կապիտան Մերդոկի շուրջը։ Բոլորը ունեն իրենց առանձնացնող հատկություններ՝ Միթը ջոկատի լիդերն է և հանճարեղ ռազմավար, Մերդոկը՝ հմուտ օդաչու և միաժամանակ խելագար, Պեկը՝ հրաշալի օպերաշխատող և խիստ կնամոլ, Բարակուսը՝ ուժեղ և հրաշալի վարորդ, սակայն Մերդոկի հետ ուղղաթիռով թռչելուց հետո նա մահու չափ վախենում է թռչելուց։

Ֆիլմի սկզբում Հաննիբալը և Գեղեցիկը սկսում են մեքսիկական գեներալ Տուկոյի ոչնչացման գործողությունը։ Իրականացման ընթացքում նրանք ծանոթանում են Մերդոկի և Բարակուսի հետ։ Երկար չմտածելով Հաննիբալը նրանց հավաքագրում է իր ջոկատ։

8 տարի անց Իրաքում գեներալ Մորիսոնը և գործակալ Լինչը հանձնարարում են ջոկատին վերցնել միլիոն դոլարներով և դրանց պատրաստման համար նախատեսված կաղապարներով լի բեռնարկղը։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ, նախ, Պաշտպանության նախարարությունը հստակ հրաման է տվել չմտնել Բաղդադ և երկրորդ՝ կաղապարները միայն Լինչին չէ, որ հետաքրքրում են։ Կապիտան Կարիսա Սոսան ԱՄՆ-ի բանակի քրեական հետաքննությունների ծառայությունից (համատեղությամբ նաև Պեկի նախկին ընկերուհին), բարձրագույն հրամանատարությունից հրաման է ստանում վերադարձնել նրանց։ Կաղապարներին փորձում է տիրել նաև Բրոկ Պայկը «Black Forest-ից»։ Շրջանցելով հրամանը՝ հերոսները կատարում են առաջադրանքը, բայց Պայկը պայթեցնում է գեներալ Մորիսոնի մեքենան և բեռնարկղը՝ նախապես վերցնելով կաղապարները։ Ա ջոկատին մեղադրում են դավաճանության և սպանության մեջ, դիմում են դատարան և դատապարտում 10 տարվա ազատազրկման։

Կես տարի անց Լինչը բանտում գտնում է Սմիթին և առաջարկում է համագործակցել. գնդապետը իր ջոկատով գտնում է իրական դավաճաններին և կաղապարները, իսկ Լինչը օգնում է նրանց փախչել բանտից և մաքրում նրանց կենսագրությունները։ Սմիթը համաձայնվում է, արդյունքում փախչելով բանտից, նորից հավաքում է իր ջոկատը և ուղևորվում է Մայնի Ֆրանկֆուրտ՝ Պայկի հետ հաշվեհարդար տեսնելու։ Նրանց հաջողվում է գտնել կաղապարները, բայց դրա հետ միասին բացվում է մի այնպիսի գաղտնիք, որը հերոսները կնախընտրեին չիմանալ։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

1990-ական թվականների կեսերին ֆիլմը մշակման փուլում էր. անցնելով բազմաթիվ սցենարիստների և սյուժետային գաղափարների միջով՝ ֆիլմի ստեղծումը բազմիցս դադարեցվել է։ Պրոդյուսեր Սթիվեն Կեննելը հույս ուներ վերափոխել ֆիլմը՝ հնարավորինս օգտագործելով իրաք-քուվեյթյան հակամարտությունը՝ որպես նախապատմության մի մաս[11]։ Սկզբում ֆիլմի ռեժիսորը Ջոն Սինգլթոնն էր, բայց 2008 թվականի հոկտեմբերին նա հեռացել է նախագծից[12]։ Երբ Սինգլթոնը դեռ մասնակցում էր ֆիլմի արտադրությանը, պլանավորում է Բի. Էյ. Բարկուսի դերի համար հրավիրել Այս Քյուբին[13]։

2009 թվականի հունվարի 28-ին ֆիլմի ռեժիսոր է դարձել Ջոյ Կարնահանը, իսկ Ռիդլի Սքոթը և Թոնի Սքոթը դարձել են դրա պրոդյուսերները[14]։

2009 թվականի հունիսին Variety ամսագիրը հայտնել է, որ Լիամ Նիսոնը բանակցություններ է վարում 20th Century Fox-ի հետ՝ Հաննիբալ Սմիթի դերը ստանալու համար, իսկ Բրեդլի Քուփերը պատմել էր MTV News-ին, որ խաղալու է Թեմփլեթոն Պեկի դերը և դա այն բանից հետո, երբ նա սկզբում հերքել էր լուրերն այն մասին, որ մասնակցում է նախագծին, և պնդում էր, որ չի տեսել սցենարը[15][16]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նավը, որը ցուցադրված է ֆիլմի վերջում, կոչվում է «Die Vergeltung», ինչը գերմարենեցի թարգմանաբար նշանակում է «Հատուցում»։
  • Լուսագրերից հետո հայտնվում են «Ա-ջոկատ» հեռուստասերիալի «Գեղեցիկի» և «Մերդոկի» դերասանները։ Նրանք հայտնվում են լիամետրաժ ֆիլմի դերասանների հետ։ Դիրկ Բենեդիկտը խաղում է բանտարկյալի դեր, ով խորհուրդ է տալիս, թե ինչպես չպետք է այրվել, իսկ Դուայթ Շուլտցը խաղում է բժիշկի դեր, ով քննարկում է «նոր» «Մերդիկի» փոփոխությունները։
  • Հոգեբուժարանից Մերդոկին ազատելու դրվագում հիվանդները դիտում են ստերեոկինո։ Էկրանին հայտնվում է մեքենա, որին ուղեկցվում է «Ա-ջոկատ» հեռուստասերիալի բացման երաժշտությամբ։
  • Այն պահին, երբ АС-130-ը կրակում է Ա-ջոկատի գտնվելու վայրի վրա, Լինչը, նայելով էկրանին, ասում է՝ «Ճիշտ Call of Duty-ի նման»։ Նա նկատի ունի Call of Duty 4: Modern Warfare համակարգչային խաղը, որը կինեմատոգրաֆիայում և խաղային արդյունաբերության մեջ հանրաճանաչ է АС-130 անունով[17]
  • Մերդոկը և սուահիլցի սահմանապահը խոսակցությունից հետո փոխանակվում են աֆրիկական ոտանավորով՝ «Asante sana, squash banana», որը հայտնի է «Առյուծ արքան» մուլտֆիմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0429493/
  2. 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/the-a-team
  3. http://www.traileraddict.com/the-a-team/trailer
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/druzyna-a-2010
  7. 7,0 7,1 7,2 http://www.interfilmes.com/filme_21839_Esquadrao.Classe.A-(The.A.Team).html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=133588.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.imdb.com/title/tt0429493/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 Box Office Mojo — 1999.
  11. A-Team Movie Update
  12. Singleton Quits A-Team Movie
  13. «Ice Cube Talks About Playing BA Baracus In 'A-Team' Movie — BV on Movies». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  14. BBC NEWS | Entertainment | Ridley Scott to remake The A-Team
  15. Liam Neeson in talks for 'A-Team' — Entertainment News, Film News, Media — Variety
  16. Fox assembles 'A-Team' — Entertainment News, Los Angeles, Media — Variety
  17. «Интересные факты: Команда-А (фильм)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.