Մանրահատակագործները (Կայբոտի նկար)

«Մանրահատակագործները» (ֆր.՝ Les Raboteurs de parquet), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Կայբոտի (Gustave Caillebotte, 1848-1894 թվականներ) նկարներից։ Նկարիչը կտավը վրձնել է 1875 թվականին։ Նկարի չափերն են՝ 102 × 146,5 սմ [2]։ Այսօր «Մանրահատակագործները» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Օրսե թանգարանում։

Picto infobox artiste.png
Մանրահատակագործները
Gustave Caillebotte - The Floor Planers - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կայբոտ[1]
տարի1875
բարձրություն102 սանտիմետր
լայնություն146,5 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Les raboteurs de parquet by Gustave Caillebotte Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Կան ենթադրություններ, որ Գյուստավ Կայբոտը այս նկարը ստեղծել է Փարիզի իր արվեստանոցում, որը գտնվում էր Միրոմոնիլ փողոցի № 77 բնակարանում։ Նկարիչը հենց այն ժամանակ է նկարը վրձնել, երբ այդտեղ աշխատող մանրահատակագործները ավարտում էին փայտե հատակի հղկատաշումը։ Ըստ պահպանված փաստաթղթերի, արվեստանոցում վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 1874 թվականի վերջին և ավարտվել են 1875 թվականի մայիսին։ Դա լիովին համապատասխանում է նկարի ստեղծման տարեթվին[3]։

«Մանրահատակագործները» ստեղծագործությունը առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է Փարիզի սալոնում 1875 թվականին։ Սակայն նկարը չընդունվեց սալոնի կողմից՝ չափից ավելի կոպիտ ռեալիզմի պարունակելու մեկնաբանությամբ։ Դրանից հետո Կայբոտը կտավը ներկայացրեց իմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսին, որը կայացավ 1876 թվականին ապրիլին։ Այստեղ քննադատները (որոնց թվում էր նաև Էմիլ Զոլան) հիացած էին նկարի գերիրական և ռեալիստական լինելուց[2]։ Հենց այդ ժամանակ Զոլան «Մանրահատակագործները» կտավը որակեց որպես չափազանց լուսանկարչականությամբ աչքի ընկնող և նույնիսկ նկարն անվանեց «բուրժուական» (ֆր.՝ une peinture bourgeoise)[4]։

Նկարչի կենդանության օրոք կտավը պահպանվում էր հեղինակի մոտ։ Գյուստավ Կայբոտի մահվանից հետո, 1896 թվականին, նկարը փախանցվեց Փարիզի Լյուքսեմբուրգյան այգու թանգարանին։ 1929 թվականից «Մանրահատակագործները» կտավը գտնվում էր Լուվրի թանգարանում իսկ 1947 թվականից Ժյո դը Պոմ ազգային պատկերասրահում (Jeu de Paume)։ 1986 թվականին նկարն այստեղից փոխանցվեց Օրսե թանգարանին, ուր ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է[5]։

ՆկարագիրԽմբագրել

 
Պատշգամբի ճաղաշար (նկարի դետալ)
 
Կայբոտի «Մանրահատակագործները» (1876)

«Մանրահատակագործները» ստեղծագործությունը քաղաքային աշխատողների ամենօրյա աշխատանքային գործունեությունը պատկերող առաջին կտավներից է համարվում։ Այն չի պարունակում ինչ-որ մի բացահայտ սոցիալ-քաղաքական ուղղվածություն։ Այս կտավը ռեալիստորեն պատկերում է աշխատավորների ամենօրյա կյանքը և նրանց գործիքները[2]։ Նկարում պատկերված են մինչև գոտկատեղը մերկացած երեք աշխատողների։ Վերջիններս քերում-մաքրում են փայտե մանրահատակի վրայի հին լաքը։ Երկու տղամարդկանց գլուխները թեթևակի հակված են միմյանց. ըստ էության նրանք ինչ-որ մի բանի շուրջ են զրուցում։ Աջ պատի մոտ դրված է գինու շիշը և ցվերջ լցված մի գավաթ։ Հետին պլանում երևում է պատշգամբի դռան ներքին հատվածը, որի հետևում էլ գտնվում է պատշգամբի երկաթակուռ ճաղավանդակը։

Գոյություն ունի նաև Կայբոտի կողմից նկարված նույն սյուժեով մեկ այլ նկար։ Այն ստեղծվել է 1876 թվականին և պատկերում է թվով երկու մանրահատակագործների (ըստ երևույթին վարպետն ու աշկերտը)։ Այս նկարը գտնվում է անհատական հավաքածուում, սակայն, ժամանակ առ ժամանակ հայտնվում է ցուցահանդեսներին[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 2,2 «Gustave Caillebotte — Les raboteurs de parquet / The Floor Planers» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 30.05.2012 
  3. Michael Marinnan Caillebotte as Professional Painter: From Studio to the Public Eye (in: Gustave Caillebotte and the Fashioning of Identity in Impressionist Paris) / Norma Broude. — New Brunswick: Rutgers University Press, 2002. — С. 21—22. — 233 с. — ISBN 9-780-81353-018-5
  4. Kirk Varnedoe Gustave Caillebotte. — New Haven: Yale University Press, 2000. — 220 с. — ISBN 0-300-08279-7
  5. «Gustave Caillebotte — Raboteurs de parquet» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 30.05.2012 
  6. «Exhibitions: Gustave Caillebotte — Impressionist Paintings from Paris to the Sea — The Floor Scrapers, 1876» (HTML)։ Brooklyn Museum։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 31.05.2012 

Արտաքին հղումներԽմբագրել