Պարկետ (ֆր.՝ parquet), ռանդած ոչ մեծ փայտաձողեր՝ հատակը պատելու համար։ Պարկետ են անվանում նաև այդպիսի հատակի պատվածքը (արտաքին շերտը)։

Պարկետային հատակ

Կիրառվում է, սովորաբար, բնակելի և հասարակական շենքերում։ Աչքի է ընկնում գեղեցիկ արտաքին տեսքով, երկարակեցությամբ, փոքր ջերմա- և ձայնահաղորդականությամբ։

Պարկետ պատրաստելու համար օգտագործում են, հիմնականում, Հավաքովի պարկետի հատվածներ ամուր ծառատեսակներ (կաղնի, հաճարենի, հացենի, կեչի և այլն), իսկ գեղարվեստական պարկետի համար՝ թանկարժեք ծառատեսակներ (ընկուզենի, կարմրափայտ և այլն)։

Պարկետը լինում է՝

  • հատային (150-450 մմ երկարությամբ, 30-60 մմ լայնությամբ և մինչև 20 մմ հաստությամբ փայտաձողեր),
  • հավաքովի կամ մոզաիկ (ըստ նախշանկարի հավաքված և հատուկ թղթի վրա սոսնձված փայտաձողերի թերթեր) եվահանակային (տախտակներից կամ փայտաթելային սալիկներից պատրաստված վահանակներ, որոնց վրա սոսնձված է ամուր փայտանյութի մանր ձողերից բաղկացած արտաքին շերտ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 203
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկետ» հոդվածին։