Էդվարդ Մանուկյան (բալետմայստեր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդվարդ Մանուկյան (այլ կիրառումներ)
Էդվարդ Վահանի Մանուկյան (սեպտեմբերի 16, 1908[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 28, 1993, Երևան, Հայաստան), բալետմայստեր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։
Էդվարդ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1908[1] |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 28, 1993 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բալետմայստեր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ[1], Հայաստանի պարի պետական անսամբլ[1] և Հայֆիլհարմոնիա[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1926 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ստուդիան։ 1927 թվականին եղել է նույն ստուդիայի բալետմայստեր, 1927-1932 թվականներին՝ Վահրամ Արիստակեսյանի Ազգագրական պարի անսամբլի, 1932-1938 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1938-1958 թվականներին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի. 1958-1966 թվականներին՝ Հայաստանի պարի անսամբլների, 1966-1968 թվականներին՝ Հայհամերգի գլխավոր բալետմայստեր, 1968-1976 թվականներին՝ ժողովրդական ստեղծագործության տան, 1977 թվականից՝ ժողովրդական ստեղծագործության հանարապետական կենտրոնի պարարվեստի բաժնի վարիչ։
Բեմադրել է հայկական ազգային պարեր, որոնք ազգային պարի բեմականացման դասական նմուշներ են[2]։
- «Քոչարի»
- «Ուզունդարա»
- «Տրնգի»
- «Նազելի»
- «Չեմ ու չեմ»
Մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի 1-ին մրցանակ (Մոսկվա, 1957)
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 254)։ |