Տրնգի, զուռնի տրնգի, երիտասարդ տղամարդկանց կովկասյան քաղաքային մենապար։ Տարածված էր 19-րդ դարի 1-ին կեսին, արհեստավորական խավերում։ Ունի երկու մաս․ 1-ին՝ դանդաղ Սասում պարողը կատարում է մի շրջան, ապա կանգնելով կենտրոնում ցուցադրում է 2-րդ՝ արագ մասը՝ իր կատարողական հմտությամբ ու ճարպկությամբ։ Առաջինի պարելու ժամանակ նախապատրաստվում է հաջորդ պարողը։ Պարտադիր կատարվում է մեկ շրջան, ապա կենտրոնի մրցութային մասը։ Բոլորն աշխատում են հնարավորին չափ արագ ու բարդ պարաքայլեր կատարել։ Տրնգին կատարվել է հարսանիքների, տոնախմբությունների ժամանակ։ Պարեղանակի չափ է, տեմպը գնալով արագանում է, քայլերն ու շարժումները կտրուկ են։ Պարեղանակը կատարվում է զուռնայով, ռիթմն ու տեմպը շեշտվում դհոլի նվագով։ Հետագայում խիստ բարդանալով՝ դուրս է եկել կենցաղից և վերջին երեք տասնամյակների ընթացքում դարձել անսամբլների ծրագրային պարերի բաղկացուցիչ մասերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։