Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան
Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայան (գերմ.՝ Rhein-Main-Flughafen, ԻԿԱՕ։ EDDF, IATA: FRA), Գերմանիայի ամենամեծ օդանավակայանն է[3]։ Գտնվում է Ֆրանկֆուրտում, Գերմանիայի հինգերորդ խոշոր քաղաքում, որը նաև համարվում է աշխարհի Ֆինանսական և առևտրական խոշոր կենտրոններից մեկը։
Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան Flughafen Frankfurt am Main | |||
---|---|---|---|
IATA: FRA – ԻԿԱՕ: EDDF | |||
Ամփոփում | |||
Օդանավակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Ծառայում է | Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա | ||
Տեղագրություն | ![]() | ||
Բարձրացում ԲԾՄ | 364 ֆտ / 111 մ | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
07R/25L | 4,000 | 13,123 | Ասֆալտ |
07C/25C | 4,000 | 13,123 | Ասֆալտ |
18A | 4,000 | 13,123 | Բետոն |
07L/25RB | 2,800 | 9,240 | Բետոն |
Վիճակագրություն (2015) | |||
Ճամփորդների թիվը | 61,032,022[1] | ||
Economic impact | $22.3 միլիարդ[2] |
ՊատմությունԽմբագրել
Օդանավակայանի հիմնական մասը բացվել է 1936 թվականին իրականացնելով առևտրային չվերթներ։ Բազայի հյուսիսային մասը օգտագործվել է հիմնական ինքնաթիռների համար, իսկ արտակարգ իրավիճակների համար նախատեսված հարավային մասը ծառայել է որպես բազա կոշտ դիրիժաբլների համար։
1940 թվականի մայիսի 6-ին բոլոր ինքնաթիռները ապամոնտաժվել են և հանձնվել են ռազմական օգտագործման համար։ Լյուֆտվաֆեի ինժեներները հետագայում մեծացրել և ընդարձակել են միակ թռիչքուղին և այն դարձրել են գերմանական ռազմական օդանավակայան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օդանավակայանը օգտագործել են ռեակտիվ ինքնաթիռիների համար որպես փորձարարական կայան։
Այժմ օդանավակայանը ունի չորս թռիչքուղի, որոնցից երկուսը ասֆալտապատ է, մյուս երկուսը՝ բետոնե։ Երեք թռիչքուղիները - 07R/25L, 07C/25C, 18 - ունեն 4000 մետր երկարություն, մեկը՝ 07L/25R — 2800 մետր երկարություն։
Մոտակա օդանավակայանը Մանհայմի օդանավակայանն է։
Օդանավակայանը ունի երկու մեծ տերմինալ[4] և մեկ փոքր՝ VIP[5]:
Ուղևորափոխադրումների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը Եվրոպայում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից և Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանից հետո։ 2015 թվականի վիճակագրությամբ, 61.032 միլիոն ուղևորափոխադրումով, աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը[6]։
Բեռնափոխադրման քանակով Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը զիջելով Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանին։
Օդանավակայանը առաջիններից մեկն է եղել, որ կիրառել է ուղեբեռերի տեսակավորման ավտոմատ համակարգը։
ԹռիչքուղիԽմբագրել
Ուղղություն/անուն | Երկարություն մետր / ֆուտ | Մակերևույթ | Կարգավորում | Շահագործման սկիզբ |
---|---|---|---|---|
07C/25C (հյուսիսային թռիչքուղի) | 4000 × 60 / 13,123 × 197 | Ասֆալտապատ | Արևելք - արևմուտք | 1936 |
07R/25L (հարավային թռիչքուղի) | 4000 × 45 / 13,123 × 148 | Ասֆալտապատ | Արևելք - արևմուտք | 1949 |
18 (արևմտյան թռիչքուղի) | 4000 × 45 / 13,123 × 148 | բետոնե | Հյուսիս-հարավ | 1984 |
07L/25R (արևելյան թռիչքուղի) | 2800 × 45 / 9,240 × 148 | բետոնե | Արևելք - արևմուտք | 2011 |
ՎիճակագրությունԽմբագրել
ՈւղևորափոխադրումԽմբագրել
ուղևոր | ||||
---|---|---|---|---|
2000 | 49,360,620 | |||
2001 | 48,559,980 | |||
2002 | 48,450,356 | |||
2003 | 48,351,664 | |||
2004 | 51,098,271 | |||
2005 | 52,219,412 | |||
2006 | 52,810,683 | |||
2007 | 54,161,856 | |||
2008 | 53,467,450 | |||
2009 | 50,932,840 | |||
2010 | 53,009,221 | |||
2011 | 56,436,255 | |||
2012 | 57,520,001 | |||
2013 | 58,036,948 | |||
2014[7] | 59,570,000 | |||
2015[1] | 61,032,022 | |||
Source: ADV[8] |
ԵրթուղիԽմբագրել
Համար | Ուղղություն | Մեկնող ուղևորները |
---|---|---|
1 | Գերմանիա Բեռլինի Թեգել օդանավակայան | 802,000 |
2 | Գերմանիա Համբուրգի օդանավակայան | 745,100 |
3 | Մեծ Բրիտանիա Լոնդոնի Հիթրոու օդանավակայան | 639,500 |
4 | Շվեյցարիա Ցյուրիխի օդանավակայան | 621,070 |
5 | Ավստրիա Վիեննայի միջազգային օդանավակայան | 484,200 |
6 | Գերմանիա Մյունխենի օդանավակայան | 475,100 |
7 | Իսպանիա Մադրիդի օդանավակայան | 459,400 |
8 | ԱՄՆ Չիկագոյի օդանավակայան | 451,700 |
9 | Ֆրանսիա Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան | 448,200 |
10 | Սինգապուր Սինգապուրի Չանգի օդանավակայան | 429,500 |
11 | ԱՄՆ Ջ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան | 365,400 |
12 | Շվեյցարիա Ժնև | 386,556 |
13 | ԱՄԷ Դուբայի միջազգային օդանավակայան | 337,700 |
14 | ԱՄՆ Վաշինգտոն | 334,900 |
15 | Թաիլանդ Բանգկոկ | 330,900 |
16 | Իտալիա Հռոմի Լեոնարդո Դա Վինչիի անվան օդանավակայան | 320,300 |
17 | Թուրքիա Ստամբուլի օդանավակայան | 319,900 |
18 | Իսպանիա Պալմա դե Մալորկայի օդանավակայան | 319,000 |
19 | Իսպանիա Բարսելոնայի օդանավակայան | 290,600 |
20 | Ճապոնիա Տոկիոյի Նարիտա օդանավակայան | 290,600 |
21 | Կանադա Տորոնտոյի օդանավակայան | 289,100 |
22 | Թուրքիա Անթալիայի օդանավակայան | 289,000 |
23 | Նիդերլանդներ Ամստերդամ | 287,200 |
24 | ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայան | 277,300 |
25 | Դանիա Կոպենհագենի օդանավակայան | 276,400 |
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան travel guide from Wikivoyage
- Frankfurt Airport (պաշտոնական կայք, (անգլ.))
- Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայանի պաշտոնական կայք
- www.frankfurt360.de/flughafen.htm 360°-համայնապատկեր Archived 2005-11-21 at the Wayback Machine.
- Fraport.de
- Frankfurt Airport — Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 figures/2016/traffic-fugures-dez-2015/jcr:content.file/traffic_sheet_2015_december.pdf Fraport Group Traffic Figures(չաշխատող հղում)
- ↑ «Frankfurt airport – Economic and social impact»։ Ecquants։ Վերցված է 7 September 2013
- ↑ «2015 Facts and Figures on Frankfurt Airport - Fraport»։ Germany: Fraport.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2016
- ↑ «2012 Facts and Figures on Frankfurt Airport»։ Fraport։ էջ 4։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-12-ին։ Վերցված է հուլիսի 10, 2014
- ↑ «Fraport AG | en»։ Fraport.com։ մայիսի 31, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-23-ին։ Վերցված է հունիսի 21, 2013
- ↑ «Year to date»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-05-ին։ Վերցված է հունիսի 2, 2015
- ↑ Fraport AG Airport Services World Wide։ «Fraport AG - Fraport-Verkehrszahlen 2014: Mehr Passagiere und Fracht in Frankfurt trotz zahlreicher Streiktage»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին։ Վերցված է հունիսի 2, 2015
- ↑ Flughafenverband ADV։ «Flughafenverband ADV – Unsere Flughäfen: Regionale Stärke, Globaler Anschluss»։ Վերցված է հունիսի 2, 2015
- ↑ DeStatis: Luftverkehr auf allen Flugplätzen 2015, Chapters 4+5 Archived 2011-11-14 at the Wayback Machine.