Դիրիժաբլ
Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է "կառավարվող"), օդից թեթև թռչող ապարատ, որը մի կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակարգի կողմնորոշման (կառավարման ղեկեր) համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից։ Քանի որ դիրիժաբլը հանդիսանում է օդից թեթև թռչող սարք, ապա նա լողում է օդում շնորհիվ վեր հանող՝ արքիմեդյան ուժի։ Հիմնականում նրա թաղանթը լցնում են օդից թեթև գազերով, օրինակ հելիումով, ջրածնով։

Կառուցվածք
խմբագրելՀիմնական մասը կազմում է մեծ թաղանթը, որը լցվում է օդից թեթև գազով։ Վաղ ժամանակներում թաղանթը կազմված էր լինում յուղաներկած մեջնապատից, իսկ այժմ թաղանթները պատրաստում են միաշար կամ բազմաշար սինթետիկ նյութերից, որպեսզի կանխվի գազի արտահոսքը և մեծանա ծառայելու ժամկետը։ Եղանակային պայմանների ազդեցությունը, սարքի զանգվածը փոքրացնելու, ինչպես նաև ուղղահայաց վայրէջքի համար, նրա կազմության մեջ մտնում է վարամբարձ ուժի մի ողջ կառավարման համակարգ, որում օգտագործվում է թաղանթի աերոդինամիկական ուժը, ինչպես նաև մթնոլորտային սեղման ճանապարհով, որը պահպանվում է բալոնների մեջ։ Բացի դրանից թաղանթի կառուցվածքի մեջ մտնում են նաև գազի համար կանխարգելիչ կլապաններ։ Առաջին դիրիժաբլներում օգտակար բեռը, սարքավորումները և վառելիքը տեղավորում էին կաբինայի մեջ։ Բացի թաղանթից, շարժիչից և կաբինայից, դասական դիրիժաբլի կառուցվածքի մեջ մտնում են նաև գրավիտացիոն և աերոդինամիկական կառավարման համակարգ՝ հավասարակշռության պահպանման համար։
Դիրիժաբլի տեսակները
խմբագրել- Ըստ թաղանթի տեսակի․ կոշտ, կիսակոշտ, փափուկ
- Ըստ ուժային մեխանիզմի․ գոլորշու մեքենայով, բենզինային շարժիչով, էլեկտրաշարժիչով, դիզելային և գազատուրբինային շարժիրներով
- Ըստ շարժիչի տեսակի․ թևավոր, օդային վինտով և ռեակտիվ
- Ըստ նշանակության․ մարդատար, բեռնատար, ռազմական
- Ըստ աԱրքիմեդյան ուժի ստեղծման․ թեթև գազի օգտագործմամբ, տաք օդի օգտագործմամբ (թերմոդիրիժաբլ), կոմբինացված
Շարժիչները
խմբագրելԱմենաառջին դիրիժաբլները շարժման մեջ էին դրվում գոլորշային շարժիչների կամ մկանային ուժի միջոցով։ 1880-ական թվականներին ընդունված էին արդեն էլեկտրաշարժիչները։ Իսկ արդեն 1890-ական թթ. կիրառության մեջ դրվեցին ներքին այրման շարժիչները։ 20-րդ դարի ընթացքում օգտագործվում էին դիզելային շարժիչները։
Կառուցվածքային տեսակները
խմբագրելՄեծ դասական դիրիժաբլները 1930-ական թթ. գործնականում ընդունակ չէին վայրէջք կատարել ցանակացած հրապարակում, ինչպես դա անում է օրինակ ուղղաթիռը[1]։ Թռիչքի ընթացքում հիմնականում ղեկավարում են երկու օդաչու, ընդ որում օդաչուներից մեկը հիմնականում հետևում է սարքի աշխատանքին, իսկ մյուսը հետևում է սարքի դիրքին և ուղղությանը։ Ըստ կառուցվածքի լինում են հետևյալ հիմնական տեսակների՝ փափուկ դիրիժաբլ, կիսակոշտ դիրիժաբլ։ Երկու դեպքերում էլ գազի թաղանթը փափուկ է, որովհետև ընդունում է ցանակացած տեսք և համապատասխան ճնշման դեպքում է միայն ընդունում կոշտ տեսք։ Կիսակոշտ դիրիժաբլի օրինակ է «Իտալիա» անունով դիրիժաբլը։ Ցիալկովսկին ասել է.
Կոշտ դիրիժաբլի առավելությունն այն է, որ նրա արատաքին կառուցվածքը մետաղական է, իսկ գազը գտնվում է կոշտ բալոնների մեջ։ Չնայած դրան կոշտ դիրիժաբլները ունեն թերություններ ևս, օրինակ վայրէջքը չնախապատրաստած հրապարակ առանց մարդկանց օգնության չափազանց դժվար էր և հիմնականում ուղեկցվում էր վթարներով։ Կոշտ դիրիժաբլի կմախքը վերականգնելը պահանջում էր անձնակազմի երկար աշխատանք, ինչի պատճառով այն շատ թանկարժեք էր[2]։
Ըստ լիցքավորված գազի տեսակի
խմբագրել- Գազային դիրիժաբլներում հավասար ճնշման և ջերմաստիճանի պայմաններում օգտագործվում է օդից ավելի թեթև գազ։
- Գոլորշային դիրիժաբլներում օգտագործվում է տաք օդ, խտությունը քիչ է շրջապատող օդի խտությունից, բայց ջերմաստիճանը ավելի բարձր է։
- Վակուումային դիրիժաբլներում օդը ամբողջովին հանված է։
Մեր օրերում հիմնականում որպես գազ օգտագործվում է իներտ գազ հելիումը, չնայած նրա թանկարժեքությանը։ Անցյալում օգտագործում էին թթվածին։
Առաջին թռիչքները
խմբագրելԳոլորշային շարժիչով դիրիժաբլը, որը նախագծել է Անրի Ժիֆֆարը, առաջին թռիչքն իրականացրել է 1852 թ. սեպտեմբերի 24-ին։ Հաջորդ՝ ամբողջովին ղեկավարվող առաջին թռիչքը տեղի ունեցավ ֆրանսիական ռազմական դիրիժաբլով, որն էլեկտրական շարժիչով էր[3]։ 1900 թվականին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։ 1901 թ. հոկտեմբերի 19-ին, ֆրանսիացի օդագնաց Ալբերտո Սանտոս-Դյումոն, մի քանի փորձից հետո թռչեց շուրջ 20կմ/ժ արագությամբ Էյֆելյան աշտարակի բարձրությամբ։ Այդ ժամանակաշրջանում, երբ փափուկ դիրիժաբլները լայն տարածում էին ստանում, կոշտ դիրիժաբլների զարգացումը նույնպես կանգ չէր առնում։ Նրանք կարողանում էին ավելի ծանր բեռ տանել, քան ինքնաթիռները, և այդ իրավիճակը պահպանվում էր երկար տարիներ։
Կիրառություն
խմբագրելՈրպես ուղևորների փոխադրամիջոց՝ դիրիժաբլներն այլևս լայն տարածում չունեն, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ օգտագործվում են լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար։ Մեծ չափերի դիրիժաբլները, դժվար ղեկավարման ու դանդաղաշարժության պատճառով, լայն կիրառությունից դուրս են մղվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ оборудование стоянок дирижаблейl (չաշխատող հղում)
- ↑ Дирижабль Дэвида Шварца, построенный в 1897 году, был первым дирижаблем, который имел металлическую обшивку, однако он имел внутренний каркас, и потому не может считаться монококовым.
- ↑ Winter, Lumen & Degner, Glenn, Minute Epics of Flight, New York, Grosset & Dunlap, 1933, pgs. 49-50
Արտաքին հղումներ
խմբագրել- John Dziadecki’s airship site (անգլ.)
- Airship Heritage Trust (անգլ.) (բրիտանական դիրիժաբլերի պատմությունը)
- Navy Lakehurst Historical Society (անգլ.)
- The Airship Association: FAQs about Airships Արխիվացված 2010-05-05 Wayback Machine (անգլ.)
- Blimp Squadron Fourteen Overseas Արխիվացված 2009-11-13 Wayback Machine (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 410)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրիժաբլ» հոդվածին։ |