Գեորգի Շավգուլիձե
Գեորգի Վլադիմիրի Շավգուլիձե (վրաց.՝ გიორგი შავგულიძე, նոյեմբերի 3 (16), 1910, Քութայիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1959, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)[1]: Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952)։
![]() վրաց.՝ გიორგი შავგულიძე | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3 (16), 1910 |
Ծննդավայր | Քութայիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 13, 1959 (48 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Գեորգի Շավգուլիձեն ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 3-ին (նոյեմբերի 16) Քութայիսում։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1928 թվականին Կոնստանտին Մարջանիշվիլու ղեկավարությամբ Քութայիսի թատրոնում։ Կատարել է ինչպես դրամատիկ, այնպես էլ կատակերգական դերեր։ Թատրոնում խաղացած լավագույն դերերից են՝ Սայաթ-Նովա («Իրակլի թագավոր», Լևան Գոթուա), Շպեկին («Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ), Նիկիֆոր («Նրա աստղը», Իլո Մոսաշվիլի)[1]։ Նկարահանվել է կինոյում՝ «Դավիթ Գուրամիշվիլի» (1946), Քեթո և Կոտե (1953) և այլն։
Գեորգի Շավգուլիձեն մահացել է 1959 թվականի ապրիլի 13-ին Թբիլիսիում։
ԱրվեստԽմբագրել
Դերերը թատրոնումԽմբագրել
- «Իրակլի թագավոր», Լևան Գոթուա - Սայաթ-Նովա
- «Լեգենդ սիրո մասին», Նազիմ Խիկմետ - Ֆարխադ
- «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ - Շպեկին
- «Նրա աստղը», Իլո Մոսաշվիլի - Նիկիֆոր
Դերերը կինոյումԽմբագրել
- 1938 – Մեծ հրացոլք – Պավլե Գուդուշուարի
- 1941 – Կոլխիդայի կրակները – Արչիլ
- 1942 – Կամուրջ – Իլո Գիգաուրի
- 1942-1943 – Գեորգի Սաակաձե – Նոդար
- 1946 – Դավիթ Գուրամիշվիլի – գլխավոր դեր
- 1948 – Քեթո և Կոտե – Նիկո
- 1949 – Երջանիկ հանդիպում – Երեմո
- 1950 – Գարուն Սաքենում – Ռաշիտ
- 1952 – Լեռների նվաճողները – Սիմոն Լիմիձե
- 1954 – Ճպուռ – Արչիլ
- 1954 – Նրանք իջել են լեռներից – Ապարեկա
- 1955 – Կախարդական սրինգ – կախարդ
- 1957 – Կնոջ ճակատագիրը – Սանդրո Կլիմիաշվիլի
- 1957 – Ես կասեմ ճշմարտությունը – Կոստա Դևիձե
- 1958 – Մամլուք – Ասլան բեկ
- 1959 – Շնաձկան ատամ – Աբդելքադիր
- 1959 – Պատահար ամբարտակի վրա – Մերաբ
ՄրցանակներԽմբագրել
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1952) - Իլո Մոսաշվիլու «Նրա աստղը» պիեսի բեմադրության մեջ Նիկիֆորի դերակատարման համար
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)
- երկու շքանշան և մեդալներ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Գեորգի Շավգուլիձեն kino-teatr.ru կայքում
ԱղբյուրներԽմբագրել
- Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966-1970.
- «Кино». Энциклопедический словарь, М., «Советская энциклопедия», 1987.
Արտաքին հղումներԽմբագրել
- Գեորգի Շավգուլիձեն kinopoisk.ru կայքում