Դավիթ Եվգենիի Ռոնդելի (վրաց.՝ დავით ევგენის ძე რონდელი, իսկական ազգանունը՝ Ցագարեյշվիլի, 29 մարտի (11 ապրիլի), 1904, Քութայիս, Ռուսական կայսրություն - 12 մարտի, 1976, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ[1]։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961), Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1950

Դավիթ Ռոնդելի
დავით ევგენის ძე რონდელი
Ծնվել է1904 ապրիլի 11
ԾննդավայրՌուսական կայսրություն Քութայիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 12, 1976(1976-03-12) (տարիքը 71)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
IMDbID 0740000

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Ցագարեյշվիլին ծնվել է 1904 թվականի մարտի 29-ին (ապրիլի 11-ին) Քութայիսում։ Ավարտել է Քութայիսի երկրորդ տեխնիկումը (1922) և Թբիլիսիի համալսարանի շինարարական ֆակուլտետը (1926)։ 1923 թվականից թղթակցել է Քութայիսի ու Թբիլիսիի թերթերի, 1926-1928 թվականներին եղել է «Պրոլետարական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1928 թվականից Դավիթ Ռոնդելին եղել է Վրաստանի «Կինոպետարդ»-ի սցենարական բաժնի վարիչ։ 1953-1954 թվականներին եղել է Վրաստանի կինեմատոգրաֆիայի նախարարության կոլեգիայի գլխավոր խմբագիր։ Դասավանդել է Վրաստանի Կինոպետարդին կից կինոդպրոցում, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։

Դավիթ Ռոնդելին մահացել է 1976 թվականի մարտի 12-ին Թբիլիսիում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1930 – Ուգուբզիարա
  • 1944 – Ջուրգայի վահանը (Սեմյոն Դոլիձեի հետ համատեղ)
  • 1952 – Բարձունքներ նվաճողները
  • 1958 – Մամլուք
  • 1968 – Իմ ընկեր Նոդարը

Մրցանակներ խմբագրել

  • Ստալինյան մրցանակ (1950) – «Ջուրղայի վահանը» ֆիլմի համար (1944)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել