Կոնդրատե Թաթարիշվիլի

Կոնդրատե Դավիթի Թաթարաշվիլի (վրացերեն՝ კონდრატე დავითის ძე თათარიშვილი, գրական կեղծանունը՝ Ուիարագո, թարգմանաբար՝ «Անզեն», սեպտեմբերի 21, 1872(1872-09-21), Աբասթուման (Զուգդիդի շրջան), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1929(1929-05-09), Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի գրող և հրապարակախոս։

Կոնդրատե Թաթարիշվիլի
Ծնվել էսեպտեմբերի 21, 1872(1872-09-21)
ԾննդավայրԱբասթուման (Զուգդիդի շրջան), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 9, 1929(1929-05-09) (56 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունKyiv Theological Seminary? և Բրյուսելի ազատ համալսարան
Ժանրերվիպակ

ԿենսագրությունԽմբագրել

Կոնդրատե Թաթարաշվիլին ծնվել է 1872 թվականի սեպտեմբերի 21-ին Մեգրելիայում։ Սովորել է հոգևոր սեմինարիաներում Թբիլիսիում ու Կիևում (1894), ապա Բրյուսելի համալսարանի երկրաբանական ֆակուլտետում։ 1921 թվականին Վրաստան վերադառնալուց հետո որպես ասիստենտ աշխատել է համալսարանի երկրբանության ամբիոնում, իսկ 1923 թվականից՝ Պետական թանգարանի երկրաբանության ֆակուլտետում։

Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների, որոնք հիմնականում վերաբերում են Կոլխիդայի դաշտավայրի ջրաերկրաբանությանը։ Զբաղվել է հանքավայրերի երկարաբանության, ինչպես նաև տեղական շինանյութերի ու կավի օգտագործման հարցերի ուսումնասիրությամբ։

Որպես հրապարակախոս՝ Կոնդրատե Թաթարաշվիլին իր հոդվածներում քննադատել է բուրժուական հասարակության թերությունները։ Նրա հրապարակախոսությունն ուղղված էր, ընդհանուր առմամբ, ցարական կարգերի դեմ։ Ոստիկանության կողմից ճնշման պատճառով 1912 թվականին ստիպված է եղել հեռանալ Վրաստանից։

ԱրվեստԽմբագրել

Կենդրատե Թաթարաշվիլու առաջին գրական ստեղծագործությունը՝ «Ցտեսություն», տպագրվել է 1895 թվականին «Օրվա լրաբեր» ամսագրում։

Գրել է պատմական թեմաներին նվիրված ստեղծագործություններ։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից է «Մամլուք» (მამლუქი, 1912) վիպակը, որում երկու ընկերների ճակատագրի պատկերման միջոցով արտացոլել է XVIII դարում Վրաստանում տարածված ողբերգական երևույթներից մեկը՝ գերիների առք ու վաճառքը։ 1958 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում «Մամլուք» վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն գեղարվեստական ֆիլմը[1][2]։

Գրողի մյուս հայտնի գիրքն է «Որոնողները», որում պատկերված է 1880-1890-ական թվականների Մեգրելիայի բնությունը, բնակիչների առօրյան, կյանքը, հասարակական հարաբերություններն ու սովորույթները։ Դրանում արտացոլված են նաև ազնվականական կարգերի անկումը, առևտրական կապիտալի ձևավորումը, գյուղացիների շրջանում սոցիալական շերտավորման առաջացումն ու բուրժուական հարաբերությունների ձևավորումը XIX դարի վերջին։

1957-1958 թվականներին լույս է տեսել Ուիարագոյի ստեղծագործությունների երկհատորյա ժողովածուն։

Ուիարագոն քննադատական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է վրաց գրականության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Մամլուք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Մամլուք» ֆիլմը ՅուԹյուբ կայքում

ԳրականությունԽմբագրել

  • Վրացական սովետական հանրագիտարան, հատոր 10, Թբիլիսի, 1986, էջ 116։