Մամիկոն Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մամիկոն Հարությունի (Արտեմի) Գևորգյան (նոյեմբերի 17 (29), 1877[1], Քաղաքիկ[1] - հունիսի 17, 1962[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Մամիկոն Գևորգյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17 (29), 1877[1] |
Ծննդավայր | Քաղաքիկ[1] |
Վախճանվել է | հունիսի 17, 1962[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց[1], Լազարյան ճեմարան (1897)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1901)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Ուշագրավ աշխատանքներ | Գիքոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն[1], Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1] |
Մամիկոն Գևորգյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Քաղաքիկ գյուղում (այժմ Նախիջևանի ԻՄ)։ Սովորել է Ագուլիսի դպրոցում, 1897 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1901-1903 թվականներին Մոսկվայում, 1903-1912 թվականներին՝ Թիֆլիսում և 1912-1916 թթ.՝ Կոկանդում աշխատել է որպես դատապաշտպան։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան։ 1921-1928 թվականներին որոշ ընդմիջումներով եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի, 1933 թվականին՝ Երևանի օպերայի ու բալետի թատրոնի տնօրեն։
Գրել է «Փառանձեմ» և «Վարդազար» պատմական պիեսները, «Գիքոր» կինոնկարի սցենարը (համահեղինակ՝ Ամասի Մարտիրոսյան)։ Հայերեն է թարգմանել Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Եկամտավոր պաշտոնը» դրամաները։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ը, Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»-ն, Շիրվանզադեի «Պատվի համար»-ը։
1943-1960 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում, մասնակցել ռուս-հայերեն քառահատոր բառարանի ստեղծմանը (Երևան, 1954-1958)։ 1950 թվականին «Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում[2]։
Երկեր խմբագրել
- Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (գրքում տեղ է գտել Մ. Գևորգյանի «Միասին անցկացրած օրեր» հուշագրությունը), Ե., Հայպետհրատ, 1961, 395 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ալեքսանդր Պուշկին, Ճանապարհորդություն դեպի Արզրում, Երևան, Պետհրատ, 1937, 59 էջ։
- Ալեքսանդր Պուշկին, Ճանապարհորդություն դեպի Արզրում (2-րդ տպագրություն), Երևան, Պետհրատ, 1937, 54 էջ։
- Ալեքսանդր Պուշկին, Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր։ Միհատորյակ մանուկների և պատանիների համար (գրքի մեջ մտնող «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկի հատվածը թարգմանել է Մ. Գևորգյանը), Ե., Պետհրատ, 1937, 215 էջ։
- Ալեքսանդր Պուշկին, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 2, Արձակ էջեր (գրքի մեջ մտնող «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկը թարգմանել է Մ. Գևորգյանը), Ե., Պետհրատ, 1937, 215 էջ։
- Ալեքսանդր Օստրովսկի, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Արդյունավետ պաշտոն»-ը թարգմանել է Մ. Գևորգյանը, «Անօժիտը» երկը՝ Արշալույս Տեր-Հովնանյանն ու Մ. Գևորգյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 420 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 20)։ |