Մամիա Օրախելաշվիլի (վրաց.՝ მამია ორახელაშვილი, ռուս.՝ Иван Дмитриевич Орахелашвили, հունիսի 10, 1881(1881-06-10), Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[1]), վրացի բոլշևիկ հեղափոխական («հին բոլշևիկ») և խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1903)

Մամիա Օրախելաշվիլի
վրաց.՝ მამია დიმიტრის ძე ორახელაშვილი
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1881(1881-06-10)
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[1] (56 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ
ԱշխատավայրՄարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
ԱմուսինMariam Orakhelashvili?
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե
ԵրեխաներMerab Orakhelashvili?
 Mamia Orakhelashvili Վիքիպահեստում

1899 թվականից սովորել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետում, 1902 թվականից՝ Պետերբուրգի ռազմաբժշական ակադեմիայում։ Պետերբուրգում մասնակցել է 1905–1907 թվականների Ռուսական հեղափոխությանը։ 1906 թվականին ձերբակալվել է Հավլաբարի տպարանի գործով։ 1908 թվականից, ռազմաբժշկական ակադեմիան ավարտելուց հետո, որպես բժիշկ աշխատել է Անդրկասպյան մարզում։ 1914–1917 թվականներին եղել է զինվորական բժիշկ գործող բանակում։ 1917–1918 թվականներին եղել է ՌՍԴԲ(բ) կ Վլադիկավկազի կոմիտեի և Խորհրդային նախագահ, ՌՍԴԲ(բ)կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918 թվականին Վրաստանի մենշևիկների կառավարության կողմից ձերբակալվել է։ 1920–1921 թվականներին եղել է Վրաստանի Կ(բ) կ ԿԿ–ի նախագահ և ՌԿ(բ) կ ԿԿ–ի Կովկասյան բյուրոյի անդամ։

1921–1925 թվականներին եղել է Վրաստանի հեղկոմի նախագահ, Վրաստանի Կ(բ) կ ԿԿ–ի քարտուղար, Վրաստանի ԺԿԻ նախագահի տեղակալ, Անդրֆեդերացիայի ԺԿԽ նախագահ, 1923–1925 թվականներին՝ ԽՍՀՄ ԺԿԽ նախագահի տեղակալ։ 1926–1929 թվականներին՝ ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար, միաժամանակ՝ «Զարյա Վոստոկա» թերթի պատասխանատու խմբագիր։ 1930 թվականին՝ «Պրավդա» թերթի խմբագրական կոլեկտիվի անդամ Մոսկվայում, 1931 թվականին՝ կրկին Անդրֆեդերացիայի ԺԿԽ նախագահ, ապա՝ ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար։

1932–1937 թվականներին եղել է ՀամԿ(բ) կ ԿԿ–ին կից ՄԷԼԻ–ի տնօրենի տեղակալ, 1927–1930 թվականներին՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ։ Եղել է նաև Կուսակցության 12, 15–17 համագումարների պատգամավոր, 12 և 14 համագումարներում ընտրվել է կուսակցության ԿԿ–ի անդամության թեկնածու, 15–16-ում՝ Համ Կ(բ) կ ԿԿ–ի, 16-ում՝ ԿՎՀ–ի անդամ։

Ձերբակալվել և գնդակահարվել է 1937 թվականներին՝ «Մեծ զտման» ժամանակաշրջանում։ Նույն ճակատագրին է արժանացել կինը՝ Վրացական ԽՍՀ լուսավորության մինիստր Մարիամ Օրախելաշվիլին։ Հետագայում դուստրը՝ Քեթևանը աքսորվել է ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային գաղութ, իսկ նրա ամուսինը՝ նշանավոր դիրիժոր Եվգենի Միքելաձեն, տանջամահ արվել[2]։

Օրախելաշվիլիների ընտանիքը ռեաբիլիտացվել է 1955 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Орахелашвили Иван Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Knight, Amy W. (1993), Beria: Stalin's First Lieutenant, p. 83. Princeton University Press, Princeton, New Jersey. 0-691-01093-5