Ջամնա, գետ Հնդկաստանում, Գանգեսի ամենաերկար և ջրառատ վտակը։ Երկարությունը 1384 կմ է, ավազանը՝ 351 հազար կմ²։ Սկիզբ է առնում Զասկար լեռնաշղթայի (Կենտրոնական Հիմալայներ) հարավային լանջերից։ Վերին հոսանքում անցնում է առավելապես խոր կիրճերով, միջին և ստորին հոսանքներում՝ հարթավայրով, որտեղ բաժանվում է բազուկների և վտակների։ Բնորոշ են ամառային վարարումները։ Նավարկելի Է Գելիից ներքև։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ջամնայի ափին են Դելի, Ագրա, Իլահաբադ քաղաքները։

Ջամնա
Բնութագիր
Երկարություն1376 կմ
Ավազանի մակերես351 000 կմ²
Ջրի ծախս3480 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԳանգես
Կոորդինատներ
Հոսող հոսքերTons River?, Giri?, Chambal River?, Betwa River?, Ken River?, Hindon River? և Sindh River?
ԵրկրամասՀնդկաստան
ՋրահավաքԳանգեսի ավազան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 474
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամնա» հոդվածին։