Մադլին Էշլի «Մաթի» Նոյես[1] (անգլ.՝ Madeline Ashley "Maty" Noyes, օգոստոսի 25, 1997(1997-08-25), Corinth, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգահան։ Նոյեսը հայտնի է դարձել 2015 թվականին՝ մասնակցելով The Weeknd-ի «Beauty Behind the Madness» ալբոմի և Kygo-յի «Stay» երգի ձայնագրություններին։ Այդ ժամանակից նա թողարկել է երկու մինի ալբոմ` «Noyes Complaint» (2016) և «Love Songs From A Lolita» (2018):

Մաթի Նոյես
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 25, 1997(1997-08-25) (26 տարեկան)
Corinth, Միսսիսիպի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
 Maty Noyes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1997 թվականի օգոստոսի 25-ին, Միսսիսիպի նահանգի Քորինֆ քաղաքում։ Ունի քույր` Էբբին և եղբայր` Գրանտը։ Վաղ տարիքում նրա մայրը գրանցել է նրան դաշնամուրի դասերի, սակայն նա որոշել է, որ դա իր համար չէ։ 12 տարեկան հասակում Նոյեսը ակուստիկ կիթառ խնդրեց և մեկ շաբաթվա ընթացքում երգեր գրեց։ Նա իր առաջին` «Bigger» ստեղծագործությունը գրել է 12 տարեկան հասակում։ Նրա վրա ազդեցություն են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Բիթլզ խումբը, Ջոնի Քեշը, Էլվիս Փրեսլին, Մարվին Գեյը և Ջեյմս Բրաունը։ Նա ասել է, որ ատում էր դպրոցը և զգում էր, որ չէր համապատասխանում դրան, ոչ ոքի հետ չէր շփվում և դպրոցն ավարտելուց հետո չէր ցանկանում համալսարան հաճախել[2]։

16 տարեկան հասակում նա համոզել է իր ծնողներին, որպեսզի թույլատրեն իրեն Նեշվիլ տեղափոխվել` երաժշտական կարիերան շարունակելու նպատակով։ Նա հաճախ երեկույթների ժամանակ ելույթ էր ունենում և կապեր ուներ շոուբիզնեսում։ Հետագայում նա տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի շարունակի իր կարիերան[2]։

Կարիերա խմբագրել

Դեռահաս տարիքում Նոյեսն իր վոկալն է ձայնագրել The Weeknd-ի «Angel» երգի համար, որը Գրեմմի մրցանակակիր «Beauty Behind The Madness» ալբոմից է և թողարկվել է 2015 թվականի օգոստոսին։ Նա ասել է, թե ինչպես է գրեթե անհայտ վոկալիստը հնարավորություն ստանում ելույթ ունենալ այնպիսի հաջողակ արտիստի հետ, ինչպիսին The Weeknd-ն է և որ դա հիանալի է և մեծ պատիվ[2]։

Նույն թվականին ձայնագրել է Kygo-ի «Stay» երգի վոկալը։ Սինգլը ոսկե կարգավիճակ է ստացել մի քանի երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում և Լեհաստանում։ Kygo-ի հետ համատեղ համերգների ժամանակ երգը կենդանի կատարելու շնորհիվ Նոյեսը սկսեց բեմում իրեն ավելի ազատ դրսևորել ու հաղթահարել հնարավոր վախերը։ Հիվանդության պատճառով մեկ շոու բաց թողնելուց հետո Kygo-ի մենեջերը արգելել է նրան մասնակցել Hollywood Bowl-ի շոուներին[2]։ Ամերիկացի երգչուհի Կեշան պաշտպանել է նրան, նշելով, որ Նոյեսի հետ «կեղտի պես» են վարվել (անգլ.՝ "like shit")[3]:

2015 թվականին Նոյեսը թողարկել է «Haunted» երգը, որպես «Գաղտնիքը նրանց աչքերում» ֆիլմի սաունդթրեք[4]։ 2016 թվականին նա թողարկել է իր դեբյուտային` «In My Mind» սինգլը, որը նրա առաջին` «Noyes Complaint» մինի ալբոմից է[5]։ 2017 թվականին թողարկել է «Say It to My Face» սինգլը[6][7]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ Նշումներ
Noyes Complaint
Love Songs from a Lolita
  • Թողարկվել է` Օգոստոսի 10, 2018
  • Լեյբլ` Republic Records, Lava Music
  • Ձևաչափ` Թվային ներբեռնում, սթրիմինգ

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Ալբոմ
CZE
[8]
SLK
[9]
SWE
[10]
Haunted[11] 2015 «Գաղտնիքը նրանց աչքերում» ֆիլմի սաունդթրեք
In My Mind[12] 2016 46 51 72
[13]
Noyes Complaint
London[14] 2017 Ոչ ալբոմային սինգլներ
Say It to My Face
Goodbye[15]
(Mokita-յի հետ համատեղ)
Spiraling Down 2018 Love Songs from a Lolita
Lava Lamps
(Beekwilder-ի հետ համատեղ)
Porn Star
Wherever U Are[16]
(adam&steve-ի հետ համատեղ)
2019 Ոչ ալբոմային սինգլ
Love Don't Cost A Thang[17]
(Franke and Lemaitre-ի հետ համատեղ)
2020
Sunlight[18]

Որպես համագործակցող արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Հավաստագրումներ Ալբոմ
UK
[19]
AUS
[20]
AUT
[21]
CAN
[22]
GER
[23]
IRE
[24]
NZ
[25]
SWE
[10]
SWI
[26]
US
[27]
Stay
(Kygo-ն Մաթի Նոյեսի մասնակցությամբ)
2015 20 67 30 59 38 13 39 3 11 106 Cloud Nine
Too Soon
(Vanic-ը Մաթի Նոյեսի մասնակցությամբ)
2017 Ոչ ալբոմային սինգլ
Higher
(Lemaitre-ը Մաթի Նոյեսի մասնակցությամբ)
Chapter One

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Songwriter/Composer: Noyes Madeline Ashley». BMI. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «INTERVIEW: Who Is Maty Noyes? Everything You Need To Know». iheartradio.com. 2016 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  3. Kesha on Instagram https://www.instagram.com/p/BLkp6TpBK_m/
  4. «Haunted [From 'Secret in Their Eyes' Soundtrack] – | Song Info | AllMusic». AllMusic. RhythmOne Group. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. Tanzer, Myles (2016 թ․ հուլիսի 7). «Maty Noyes Deals With A Complicated Love On In My Mind». The FADER. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «A Chat With Rising Singer Maty Noyes». Alive (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Maty Noyes Unveils Her Time Square Billboard For Latest Single 'Say It To My Face'». BuzzFeed Community (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «ČNS IFPI». Hitparáda – Digital Top 100 Oficiální (Czech). IFPI Czech Republic. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «SNS IFPI». Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna (Slovak). IFPI Slovakia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 «swedishcharts.com – Kygo feat. Maty Noyes – Stay». swedishcharts.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  11. «Haunted (From Secret in Their Eyes) – Single by Maty Noyes on Apple Music». iTunes. Apple Music.
  12. «In My Mind – Single by Maty Noyes on Apple Music». iTunes.
  13. «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  14. «London – Single by Maty Noyes on Apple Music». iTunes.
  15. «Goodbye – Single by Mokita & Maty Noyes on Apple Music». iTunes. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. «Wherever You Are - Single by adam&steve & Maty Noyes». Apple Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  17. «Love Don't Cost A Thang (feat. Franke & Lemaitre) - Single by Maty Noyes». Apple Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  18. «Sunlight - Single by Maty Noyes on Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. «Official Dance Singles Chart Top 40 | Official Charts Company». www.officialcharts.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  20. «ARIA Singles: Flume Never Be Like You Is No 1». Australia's Music News Authority (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ փետրվարի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  21. Hung, Steffen. «Kygo feat. Maty Noyes – Stay». austriancharts.at. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  22. «Kygo – Chart history». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. «Die ganze Musik im Internet: Charts, Neuerscheinungen, Tickets, Genres, Genresuche, Genrelexikon, Künstler-Suche, Musik-Suche, Track-Suche, Ticket-Suche – musicline.de». musicline.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  24. «GFK Chart-Track». www.chart-track.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  25. «The Official New Zealand Music Chart». THE OFFICIAL NZ MUSIC CHART. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  26. Hung, Steffen. «Kygo feat. Maty Noyes - Stay - swisscharts.com». www.swisscharts.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  27. «Bubbling Under Hot 100 : Mar 12, 2016». Billboard. 2016 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  28. «ARIA Charts – Accreditations – 2016 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  29. «FIMI – Certificazioni – FIMI». FIMI.it (իտալերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  30. «The Official New Zealand Music Chart». THE OFFICIAL NZ MUSIC CHART. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  31. www.onyx.pl, Onyx Sp. z o.o., tel. +48 22 3377222. «ZPAV :: Bestsellery i wyróżnienia – Wyróżnienia – Złote płyty CD – Archiwum». bestsellery.zpav.pl. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  32. «Certified Awards». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  33. «American single certifications – Kygo – Stay». Recording Industry Association of America.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթի Նոյես» հոդվածին։