«Մա՜յր» (անգլ.՝ mother!), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Դարրեն Արոնոֆսկու դրամատիկական թրիլլերը, որը հագեցած է նաև սարսափ ժանրի տարրերով[3]։ Գլխավոր դերակատարներն են Ջեննիֆեր Լոուրենսը[4] և Խավիեր Բարդեմը։

Մա՜յր
անգլ.՝ Mother!
Երկիր ԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ, դրամա, սարսափ ֆիլմ և թրիլեր
Թվականսեպտեմբերի 14, 2017[1], սեպտեմբերի 29, 2017, սեպտեմբերի 5, 2017, սեպտեմբերի 6, 2017, սեպտեմբերի 13, 2017, նոյեմբերի 2, 2017 և հոկտեմբերի 19, 2017[2]
Լեզուամերիկյան անգլերեն
ՌեժիսորԴարրեն Արոնոֆսկի
Սցենարի հեղինակԴարրեն Արոնոֆսկի
ԴերակատարներՋենիֆեր Լոուրենս, Խավիեր Բարդեմ, Էդ Հարիս, Միշել Պֆայֆեր, Դոնալ Գլիսոն, Բրայան Գլիսոն, Քրիստեն Ուիգ, Jovan Adepo?, Սթիվեն ՄաքՀեթի, Էմիլի Հեմփշիր և Laurence Leboeuf?
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՅոհան Յոհանսոն
ՄոնտաժԷնդրյու Վայսբլում
Պատմվածքի վայրՄիսսիսիպի
ԿինոընկերությունProtozoa Pictures և Paramount Pictures
Տևողություն121 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Mother! Վիքիպահեստում

Համաշխարհայինն պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին` Վենետիկի 74-րդ կինոփառատոնի ժամանակ[5]։ Հյուսիսային Ամերիկայում պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում[6][7]։ Ֆիլմն էկրաններ է բարձրացել 2017 թվականի սեպտեմբերի 15-ին[8][9]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է մռայլ, ամբողջությամբ այրված տանը։ Գլխավոր հերոսը` Նան (Խավիեր Բարդեմ), հայտնի բանաստեղծ է, որը տանջվում է ստեղծագործական ճգնաժամից, պատվանդանի վրա դնում է փոքրիկ բյուրեղյա առարկա։ Դրանից հետո տունը վերափոխվում է՝ դառնալով բացարձակ անվնաս ու վերանորոգված։ Այդ պահին ննջարանում արթնանում է նրա կինը` Մայրը (Ջեննիֆեր Լոուրենս), որը գուշակում է, թե որտեղ է Նան։ Նա անհանգստացած նայում է իր շուրջը, այնուհետև նույնիսկ պատկերացնում սրտխփոցը տան պատերին։

Մի երեկո նրանց տուն է գալիս անհայտ մի Տղամարդ (Էդ Հարիս), որը, չգիտես` ինչու, որոշել է, որ նրանք հանձնում են սենյակը։ Տանտերը պատրաստակամորեն համաձայնում է տղամարդուն բնակարան տրամադրել, սակայն Մայրը դժկամությամբ հետևում է նրա օրինակին։ Տանը մնալու ընթացքում հյուրի մոտ սկսվում է ուժեղ հազ։ Նան որոշում է օգնել Տղամարդուն, ուղեկցել նրան զուգարան, իսկ Մայրը միայնակ պառկում է քնելու։ Հաջորդ օրը Տղամարդու մոտ է գալիս նրա կինը՝ Կինը (Միշել Պֆայֆեր)։ Մայրը շփոթված է, քանի որ անհայտ մարդիկ այժմ ապրում են իր տանը, իսկ Նան լիովին հանգիստ է վերաբերվում։ Ավելի ուշ պարզվում է, որ տղամարդը խիստ հիվանդ է և վերջին օրերը ցանկանում է անցկացնել իր կուռքի հետ (Նայի հետ)։ Սակայն, երբ Տղամարդը Կնոջ հետ սողոսկում է բանաստեղծի աշխատասենյակ և ջարդում նրա բյուրեղը, Նան ասում է նրանց, որ հեռանան։

Այնուհետև նրանց տուն են գալիս զույգի երկու որդին և սկսում են կռվել Տղամարդու (նրանց հոր) կողմից գրված կտակի պատճառով։ Ավագ որդին (Դոնալ Գլիսոն) մահացու վիրավորում է իր Կրտսեր եղբորը (Բրին Գլիսոն) և փախչում։ Իսկ Նան, Տղամարդն ու Կինը վերցնում են արյունաքամ եղող եղբորը և նրան տանում հիվանդանոց։ Մայրը տանը մնում է միայնակ։ Փորձելով լվանալ արյունը հատակից` նա նկատում է փտած տախտակ և դրա տակից հոսող աղոտ լույս։ Իջնելով նկուղ՝ Մայրը գաղտնի դուռ է գտնում այն սենյակում, որտեղ պահվում է յուղի բաքը։

Երբ Նան վերադառնում է, Մորը տեղեկացնում է, որ Կրտսեր եղբայրը մահացել է։ Տասնյակ մարդիկ գալիս են իրենց տուն՝ հոգեհացի։ Նրանք իրենց այնքան ազատ են պահում, որ Մայրը շատ բարկանում է։ Վերջին կաթիլը դառնում է չամրացված խեցին, որը ջարդում է երիտասարդ զույգը՝ դրանով իսկ առաջացնելով ուժեղ հոսակորուստ։ Մայրը բարկացած բոլորին տնից դուրս է հանում։ Հետո նա կռվում է Նայի հետ, որ թույլ է տվել բոլոր այդ մարդկանց՝ առանց խորհրդակցելու նրա հետ։ Մայրը մեջբերում է նրա խոսքերը, որ Նան ցանկանում է երեխաներ ունենալ, իսկ ինքը նույնիսկ նրա հետ սիրով չի զբաղվում։ Դրանից հետո նա հարձակվում է նրա վրա, և նրանք սեքսով են զբաղվում։

Հաջորդ առավոտ Մայրը Նրան ասում է, որ հղի է։ Լուրը Նայի մոտ հիացմունք է առաջացնում և ոգեշնչում ավարտել իր պոեմը։ Մի քանի ամիս անց, երբ Մայրը պատրաստվում է երեխայի լույս աշխարհ գալուն, Նան նրան թույլ է տալիս կարդալ իր գրվածքը։ Մայրն արցունքներով ասում է, որ կյանքում ավելի գեղեցիկ բան չի կարդացել։ Պոեմի հրատարակումից հետո այն անմիջապես վաճառվում է ամբողջ տպաքանակով, Մայրը որոշում է տոնել և մեծ սեղան է գցում։

Մինչդեռ նրա երկրպագուների մի խումբ գալիս է իրենց տուն։ Նա որոշում է դուրս գալ իր ընթերցողների մոտ՝ առանց համտեսելու Մոր պատրաստած ճաշը։ Մայրը դուրս է գալիս նրա հետևից և խնդրում վերադառնալ, բայց Նան չի լսում նրան։ Տուն գալիս են ավելի շատ մարդիկ, նրանք սկսում են տուն մտնել, որպեսզի օգտվեն զուգարանից։ Աստիճանաբար նրանք նորմալ մարդկանցից վերածվում են ամբոխի, որը ջարդում է ամեն ինչ իրենց ճանապարհին։ Ապակողմնորոշված Մայրը մտնում է տուն և յուրաքանչյուր սենյակում տեսնում քաոս։ Աստիճանաբար սկսում են ռազմական գործողություններ ծավալել ոստիկանության և հրկիզող խառնուրդի մասնակցությամբ։ Բայց հանկարծ հայտնվում է Նան և հղի կնոջը՝ ոչինչ չհասկացող Մորը, տանում իր աշխատասենյակ։

Աշխատասենյակում նրանց միջև սկսվում են մենամարտեր։ Նա որոշում է անձամբ ընդունել ծննդաբերությունը և բարիկադով փակում է դուռը։ Մայրը ծննդաբերում է տղային, Նան երջանիկ է և գնում է դուռը բացելու, որ բոլորին պատմի այդ մասին։ Երբ Նան վերադառնում է, ապա իր երկրպագուներին ողորմություն է տալիս և Մորը խնդրում է երեխային համընդհանուր դիտման տանել։ Մայրը հրաժարվում է և անընդհատ նայում է որդուն։ Սակայն, երբ նա քնում է, Նան երեխային տանում է ժողովրդի մոտ՝ այդ ժամանակ արդեն սրբացնելով և աղոթելով նրան։ Ամբոխն անխոհեմորեն վերցնում է երեխային իր ձեռքը, սկսում է նրան շտապելով ինչ-որ տեղ տանել և կոտրել նրա վիզը։ Սարսափի մեջ Մայրը ամբոխի միջով անցնում է դեպի զոհասեղանը, որտեղ տեսնում է իր որդու բզկտված դիակը և հասկանում, որ խելագար երկրպագուներն սկսել են ուտել նրա մարմինը։ Նա զայրացած գտնում է ապակու մի բեկոր և փորձում է նրանց բոլորին սպանել։ Սակայն մարդիկ չափազանց շատ են, և նրանք Մորը գցում են հատակին և սկսում ծեծել։ Ճիշտ ժամանակին օգնության է հասնում Նան, որը նրանց խնդրում է դադարեցնել։

Զայրույթի մեջ Մայրը բղավում է Նայի և իր որդուն սպանողների վրա։ Սրտխփոցը, որը նա զգացել էր տան պատերին, գործնականորեն կանգ առավ։ Մայրը վազում է նկուղում գտնվող գաղտնի սենյակ, որտեղ դրված է յուղի բաքը, և հարվածում է դրան։ Հետո նա վառում է կրակայրիչը և պահում թափված յուղի վրա։ Այս ամենը տեսնում է մոտ վազող ամուսինը։ Նան Մորն աղերսում է դա չանել, բայց նա այրում է յուղը՝ դրանով իսկ առաջացնելով պայթյուն, որը ոչնչացնում է և՛ տունը, և՛ ամբոխը, և՛ շրջակա ամբողջ այգին։

Նան մնում է ողջ ու անվնաս, իսկ ահա Մայրը տառապում է սարսափելի այրվածքներից։ Նան Մորը տանում է իր գրասենյակ, որտեղ հարցնում է, թե արդյոք նա սիրում է նրան, թե ոչ։ Դրական պատասխան ստանալուց հետո բզկտում է նրա կուրծքը և հանում հանգչող սիրտը։ Այն ձեռքերին խիստ սեղմելուց և արտաքին թաղանթից բաժանելուց հետո Նան հանում է նոր բյուրեղ, որը կրկին դնում է պատվանդանի վրա։ Եվ այդ պահին տունը կրկին վերափոխվում է, իսկ անկողնում արթնանում է նոր Մայրը՝ բարձրաձայն գուշակելով, թե որտեղ է նա։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Ջեննիֆեր Լոուրենս Մայր[10] Մայր[10]
Խավիեր Բարդեմ Նա[10] Նա[10]
Էդ Հարիս Տղամարդ[10] Տղամարդ[10]
Միշել Պֆայֆեր Կին[10] Կին[10]
Դոնալ Գլիսոն Ավագ որդի[10] Ավագ որդի[10]
Բրին Գլիսոն Կրտսեր որդի[10] Կրտսեր որդի[10]
Քրիստեն Ուիգ լրաբեր լրաբեր
Ջովաբ Ադեպո գավաթակիր գավաթակիր
Սթիվեն Մաքհեթի ջատագով ջատագով
Ամանդա Ուորեն բժշկուհի բժշկուհի
Լոուրենս Լեբոուֆ օրիորդ օրիորդ
Էմիլի Հեմփշիր ծաղրածու ծաղրածու

Գնահատականներ խմբագրել

Քննադատները նշում են, որ դա բավականին սարսափելի ու արտասովոր ֆիլմ է։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 74 միավոր, իսկ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 67% է, միջին բալը 10-ից 6.7[11][12]:

Գնահատականներ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Scott Wampler (2017 թ․ մարտի 31). «Turns Out, Darren Aronofsky's MOTHER! Is A Horror Film». Birth.Movies.Death. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  4. 58-летняя Мишель Пфайффер поразила своим видом
  5. Tartaglione, Nancy (2017 թ․ հուլիսի 27). «Venice Film Festival Sets Lido Launch For Aronofsky, Clooney, Del Toro, Payne & More As Awards Buzz Begins – Full List». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Jr, Mike Fleming (2017 թ․ հուլիսի 25). «Toronto Film Festival 2017 Unveils Strong Slate». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Kelley, Seth (2017 թ․ հուլիսի 31). «Watch Jennifer Lawrence in Ominous First Teaser for Darren Aronofsky's 'Mother!'». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  8. D'Alessandro, Anthony (2017 թ․ հուլիսի 21). «'Suburbicon', 'Mother!' Move Up; 'Cloverfield' Stomps To February – Paramount Release Date Changes». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Фильм – МАМА!» (ռուսերեն). www.kinobusiness.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 White, Adam (2017 թ․ սեպտեմբերի 15). «Mother! explained: what does it all mean, and what on earth is that yellow potion?». The Telegraph. 0307-1235. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  11. «mother!» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. «mother!». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. «Отзывы критиков о фильме «мама!» с Дженнифер Лоуренс» (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա՜յր (ֆիլմ)» հոդվածին։