Էմիլի Հեմփշիր (անգլ.՝ Emily Hampshire, օգոստոսի 29, 1981(1981-08-29), Մոնրեալ), կանադա-ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է «12 կապիկ» հեռուստասերիալում և Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիս», Դարրեն Արոնոֆսկու «Մա՜յր» ֆիլմերում խաղացած դերերով։

Էմիլի Հեմփշիր
Ծնվել էօգոստոսի 29, 1981(1981-08-29) (42 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Teddy Geiger?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Հեմփշիրը ծնվել և մեծացել է Քվեբեկում՝ Մոնրեալում[1][2]։ Դերասանությամբ հետաքրքրվել է 11 տարեկանում՝ մոր հետ «Թշվառները» մյուզիքլի նկարահանումներին ներկա գտնվելուց հետո[3][4]։ 16 տարեկանում տեղափոխվել է Տորոնտո[3]։ Իմանալով դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայի մասին՝ ընդունվել է այնտեղ, սակայն նկարահանումների կարգացուցակի հետ կապված կոնֆլիկտի պատճառով, որին մասնակցել էր, ստիպված է եղել հետ վերցնել փաստաթղթերը[5]։

Կարիերա խմբագրել

Հեմփշիրն իր դերասանական կարիերան սկսել է կանադական հեռուստատեսությունում՝ «Վախենո՞ւմ ես դու մթությունից» սերիալում[6]։ Այդ ժամանակվանից ի վեր նա հայտնվել է Կանադայի ավելի քան քառասուն հեռուստանախագծում։ Մեծ էկրանում նա նկարահանվել է 1998 թվականին «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմում։ «Վախի խնդիր» (2003), «Արյուն» (2004) և «Ձնե կարկանդակ» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ արժանացել է բարձրագույն կանադական «Ջինի» մրցանակի անվանակարգերի[7]։ «Արտադրված է Կանադայում» (1998—2001) սիթքոմում երկրորդական դերի համար Հեմփշիրը ստացել է նաև «Ջեմինի» մրցանակ[7]։

2009 թվականին Հեմփշիրը խաղացել է Ալեքսանդրայի դերը «Տրոցկի» ֆիլմում, որն առաջին անգամ ներկայացվել է Տորոնտոյի կինոփառատոնում և դարձել միջազգային փառատոների դափնեկիր Սոֆիայում, Տոկիոյում և Հալիֆաքսում։

Հեմփշիրը գլխավոր դերեր է խաղացել մի քանի անկախ ֆիլմերում։ Խաղացել է Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիս» ֆիլմում։ 2013 թվականին Հեմփշիրը երկրորդական դեր է ստանձնել «Նորակոչիկ ոստիկաններ» սերիալում, որը ամերիկյան հեռուստատեսությունում նրա համար դարձել է առաջնաելույթային։ 2014 թվականին նա էպիզոդիկ դեր է ստացել «12 կապիկներ» հեռուստատեսային ադապտացված ֆիլմում. Բրեդ Փիթի կերպարի կանացի տարբերակի դերը[8]։ 2015 թվականին բարձրացել է մինչև հիմնական կազմի դերասանուհի[9]։ 2015 թվականից նաև խաղացել է «Շիթս Քրիք» սիթքոմի գլխավոր դերերից մեկը։

2018 թվականին Հեմփշիրը խաղացել է Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ.Դոնովանի մահը և կյանքը» ֆիլմում (գլխավոր դերում՝ Քիթ Հարինգթոն

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականին Հեմփշիրն ամուսնացել է Մեթյու Սմիթի հետ՝ նախկին ֆուտբոլիստ և այժմ «William Morris Endeavor» տաղանդների որոնման ընկերության գործակալ[1]։ Նրանք բաժանվել են 2014 թվականին[10]։ 2018 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Հեմփշիրը հարաբերությունների մեջ է երգահան և երգիչ Թեդի Գեյգերի հետ[11]։ Նույն տարվա նոյեմբերին զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին[12][13]։ 2019 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Հեմփշիրը և Գեյգերը չեղարկել են նշանադրությունը[14]։

Հեմփշիրը պանսեքսուալ է[15]։

2007 թվականին Հեմփշիրը տեղափոխվել է Լոս Անջելես[4]։ 2014 թվականի սեպտեմբերին դարձել Է ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի[16]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994-1996 ս Վախենու՞մ ես դու մթությունից Are You Afraid of the Dark? Հիզեր

Սենդի Քեմպբել

1997 ֆ Մահացած անմեղություն Dead Innocent Նիկոլ
1997 ս Վերջին դոն The Last Don երիտասարդ Ռոուզ Մարի
1997 հֆ Յուրաքանչյուր 9 վայրկյան Every 9 Seconds Միսի
1997 ս Երկիր։ Վերջին հակամարտություն Earth: Final Conflict Ջուլի

Պեյթոն

1998 ֆ Տղան հանդիպում է աղջկան Boy Meets Girl Անջելինա Միլֆլոր
1998-2001 ս Արտադրված է Կանադայում Made in Canada Շիվոն Ռոյ
1999 ֆ Կյանքը դրանից առաջ The Life Before This Մարգրետ
2002 ս X Մուտանտներ Mutant X Շարլոթ Կուկ
2002 ս Տասնմեկ ժամ The Eleventh Hour Էմմի Քեմբոլ
2010 ֆ Լավ հարևաններ Good Neighbours Լուիզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Zekas, Rita (2009 թ․ հոկտեմբերի 3). «`Commie comedy' star, 30, plays older woman». Toronto Star (անգլերեն).
  2. Stedman, Alex (2013 թ․ սեպտեմբերի 5). «Emily Hampshire: International Star You Should Know». Variety (անգլերեն).
  3. 3,0 3,1 Renzetti, Elizabeth (2018 թ․ ապրիլի 5). «Schitt's Creek star Emily Hampshire on her rise to film and TV success». The Globe and Mail (անգլերեն).
  4. 4,0 4,1 Kennedy, John R (2013 թ․ ապրիլի 19). «Emily Hampshire returns to TIFF with sex comedy». Global News (անգլերեն).
  5. Levin, Hannah (2017 թ․ մայիսի 26). «Emily Hampshire Talks Character Building». Master Chat (անգլերեն).
  6. «Emily Hampshire Biography». Tribute Entertainment Media Group. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  7. 7,0 7,1 «Emily Hampshire Awards». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Nellie Andreeva (2014 թ․ հուլիսի 29). «Emily Hampshire & Tom Noonan Land Key Roles On Syfy Series '12 Monkeys'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Maas, Jennifer (2015 թ․ մարտի 15). «Emily Hampshire promoted to series regular on '12 Monkeys'». Entertainment Weekly (անգլերեն).
  10. MacLeod, Violet (2017 թ․ հունվարի 16). «Play back and fast forward with Emily Hampshire». Fajo (անգլերեն).
  11. Dicker, Ron (2018 թ․ սեպտեմբերի 14). «Teddy Geiger Is Dating Emily Hampshire And They Look Crazy In Love». HuffPost (անգլերեն).
  12. Hautman, Nicholas (2018 թ․ սեպտեմբերի 13). «Teddy Geiger Is Dating 'Schitt's Creek' Star Emily Hampshire». Us Weekly (անգլերեն).
  13. M Moniuszko, Sara (2018 թ․ նոյեմբերի 10). «Teddy Geiger and 'Schitt's Creek' star Emily Hampshire are engaged». USA Today (անգլերեն).
  14. Curto, Justin (2019 թ․ հունիսի 10). «Teddy Geiger and Emily Hampshire End Engagement After 7 Months: Report». People (անգլերեն).
  15. «Эмили Хэмпшир: «So... #truestory way back when we shot this scene I didn't know what #pansexuality was😬🤷♀️»». Instagram (անգլերեն). 2019 թ․ մայիսի 29.
  16. «Эмили Хэмпшир: «About to take do my Naturalization Oath Ceremony»». Instagram (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 17.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Հեմփշիր» հոդվածին։