Ճակատագրական կին
Ճակատագրական կին (ֆր.՝ la femme fatale), գրականության և կինոյի մեջ սեքսուալ (սեռապես գրավիչ) կնոջ կերպար, որը խարդավանքների է ենթարկում տղամարդուն սիրախաղի միջոցով։ Նա այն կինը չէ, ինչ հնարավոր է թվալ սկզբում։ Հերոսին դժվար է դիմադրել ճակատագրական կնոջ կախարդանքներին, որին ձգտում է անկախ իր կամքից, երբեմն էլ այդ տենչանքը հանգեցնում է հերոսի վախճանին։
Պատմություն
խմբագրելԹեպետ կերպարի ակունքները մասնագետները գտնում են «Աստվածաշնչում» (Դալիլա, Հեզաբել, Սալոմե)[1], ճակատագրական գայթակղողի ծանոթ կերպարի ձևավորումը կայացել է վաղ ռոմանտիզմի շրջանում[2]։ Այդ դարաշրջանում պոեմների էջերում կարելի է հանդիպել հերոսի համար կործանարար սիրո կրողների այնպիսի կերպարներ, ինչպես Գյոթեի «կորնթոսյան հարսնացուն», Սամուել Քոլրիջի հանելուկային Ջերալդինան, Ջոն Քիթսի La Belle Dame sans Merci և լամիան։ Նրանք հաճախ հերոսի մոտ գալիս են անդրշիրիմյան աշխարհից։
Հետևելով ռոմանտիզմի այնպիսի հերոսուհիների, ինչպիսին կորնթոսյան հարսնացուն և լեսբուհի Կարմիլան էին, համր կինոյում ճակատագրական կինը մեկնաբանվել է որպես սեքսուալ և անհագ վամպիրուհի, որից էլ գալիս է ֆրանսերեն տերմինի ամերիկյան հոմանիշը՝ vamp։ Բառի այսպիսի կիրառության ակունքները տեսնում են ոչ միայն Ռեդյարդ Քիփլինգի «Վամպիրուհի» պոեմում, որի մոտիվներով 1915 թվականին նկարահանվել է «Կար-չկար հիմար» ֆիլմը, գլխավոր դերում՝ Թեդա Բարա։ Նրանից դեռ շատ առաջ ճակատագրական կնոջ կերպարը էկրանին մարմնավորել է Հելեն Գարդները[3][4]։
Նուար ֆիլմեր
խմբագրելՆուար ֆիլմերի համար ճակատագրական կինը անբաժանելի մաս է կազմում, ինչպես և մասնավոր խուզարկուի կերպարը, որը վարում է հետաքննություն[5]։ Գիշատչի դասական կերպարը, որը գլխավոր հերոսին քաշում է իր ստերի սարդոստայնը, ստեղծել է Բարբարա Սթենվիկը քառասունականների ֆիլմերում, ինչպես օրինակ «Երկակի ապահովագրություն» (1944)[5]։ Երբեմն ճակատագրական կնոջ արտաքինի տակ թաքնվել է տղամարդու խոցված զոհը, ավելի հաշվենկատ և զորեղ, քան նրանով տարված գլխավոր հերոսը։ Այդպիսին է օրինակ Ռիտա Հեյուորթի հերոսուհին «Գիլդա» ֆիլմում (1946)։
Մահացու կնոջ կերպարը՝ սարդ կին, նուարի աշխարհում կանացիության առավել վառ մարմնավորումներից է՝ անհաղթահարելի գայթակղիչ, երկերեսանի և անկողնում անկուշտ։ Նա մարտահրավեր է նետում հայրիշխանական հասարակությանը իր անկախությամբ, իր խելքով և ճարպկությամբ։ Նա ոչ մի կերպ չի ներառվում այն սովորական պատկերացման մեջ, որ կինը ի վիճակի է լիարժեք գիտակցել իրեն միայն որպես կին և մայր։ Նրա արտաքին տեսքը միշտ սեքսուալ է՝ արձակ երկար մազերով, բաց զգեստներով, որոնք ընդգծում են երկար, զգայական ոտքերը, ինչպես նաև վառ դիմահարդարմամբ[6]։
-
Համր կինոյի աստղ Թեդա Բարան Կարմենի կերպարում (1915)
-
Բարբարա Սթենվիկը 1940-ական թվականներին ստեղծել է անսկզբունք գիշատիչ կանանց կերպարների ամբողջ շարք
-
Էնն Սևիջը «Շրջուղի» ֆիլմում՝ զոհը և գիշատիչը մեկ կերպարում
-
Ռիտա Հեյուորթը հայտնի է դարձել «Լեդին Շանհայից» և «Գիլդա» ֆիլմերում ճակատագրական գեղեցկուհիների դերերով[7]
-
Ֆրից Լանգի «Մեղքերի փողոց» ֆիլմում (1945) Ջոան Բենեթի հերոսուհին ձախողում է տաղանդավոր նկարչի կարիերան
Ճակատագրական տղամարդ
խմբագրելՃակատագրական կնոջ կերպարի հայելային անդրադարձը ռոմանտիզմի գրականության մեջ եղել է ճակատագրական տղամարդու (Բայրոնյան հերոս, l’homme fatal) կերպարը, ինչպիսիք են օրինակ Դոն Ժուանը, Պեչորինը կամ Հիթքլիֆը[8]։ Կինոգիտության մեջ այդ տերմինը նշանակում է նաև տղամարդ, որը ճակատագրական կնոջ տեղն է զբաղեցնում հոմոսեքսուալ թեմայով նեո նուար ֆիլմերում (օրինակ՝ Ֆասբինդերի «Կերելը» կամ Պեդրո Ալմոդովարի «Վատ դաստիարակությունը»)[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Toni Bentley. Sisters of Salome. Uinversity of Nebraska Press[en], 2005. Page 28.
- ↑ Adriana Craciun. Fatal Women of Romanticism. Cambridge University Press, 2003. ISBN 9780521816687. Page 16.
- ↑ Фелиция Фистер. Обзор фильма «Клеопатра» (1912) (անգլ.) на сайте tcm.com
- ↑ Джой Уоллес Дикинсон. Early Screen Queen Turns Heads Again Արխիվացված 2014-02-22 Wayback Machine (անգլ.) на сайте orlandosentinel.com, 25 марта 2001
- ↑ 5,0 5,1 Andrew Spicer. Film Noir. ISBN 9780582437128. Pages 90, 100.
- ↑ Andrew Spicer. Historical Dictionary of Film Noir. Scarecrow Press, 2010. Page 329.
- ↑ Sheri Chinen Biesen. Blackout: World War II And The Origins Of Film Noir. The Johns Hopkins University Press[en], 2005. Page 146.
- ↑ Leo Weinstein. The Metamorphoses of Don Juan. Stanford University Press[en], 1959. Page 87.
- ↑ Johnson, Reed (2006 թ․ դեկտեմբերի 31). «A leading man of the world». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
Գրականություն
խմբագրել- Dominique Mainon and James Ursini (2009) Femme fatale, 0879103698. Examines the context of film noir.
- Giuseppe Scaraffia (2009) Femme fatale, 9788838903960.
- Toni Bentley (2002) Sisters of Salome, 9780803262416. Salome considered as an archetype of female desire and transgression and as the ultimate femme fatale.
- Bram Dijkstra (1986) Idols of Perversity: Fantasies of Feminine Evil in Fin-De-Siecle Culture, 0195056523. Discusses the Femme fatale-stereotype.
- Bram Dijkstra (1996) Evil Sisters: The Threat of Female Sexuality in Twentieth-Century Culture, 0805055495.
- Elizabeth K. Mix Evil By Design: The Creation and Marketing of the Femme Fatale, 9780252073236. Discusses the origin of the Femme fatale in 19th century French popular culture.
- Mario Praz (1933) The Romantic Agony, 9780192810618. See chapters four, 'La Belle Dame Sans Merci', and five, 'Byzantium'.