Հեզաբել (մ.թ.ա. մոտ 890 - մոտ 842), Իսրայելի Աքաաբ թագավորի կինը, կրակապաշտության մոլի հետևորդ և տարածող։ Եղիա մարգարեի ոխերիմ հալածողն էր։ Հեզաբելի անօրենությունները առաջացրել են ժողովրդի և բանակի դժգոհությունը, որը ապստամբել է նրա և նրա ամուսնու դեմ Հեույի գլխավորությամբ։ Հեույի հրամանով Հեզաբելը իր ներքինիների կողմից դուրս է նետվում պատուհանից։ Ահա ինչպես է նկարագրվում Հեզաբելի մահը Հին Կտակարանի 4 Թագավորաց գրքում (9։30-37). Յէուն եկաւ Յեզրայէլ։ Յեզաբէլն այդ լսելով՝ իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։ Երբ Յէուն քաղաք էր մտնում, նա ասաց. «Մի՞թէ տիրասպան Զամբրին խաղաղութեամբ է գալիս»։ Յէուն իր գլուխը բարձրացնելով դէպի պատուհանը՝ ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մօտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին, եւ Յէուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեցէք սրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արիւնը պատերի ու ձիերի վրայ ցայտեց, եւ ձիերը ոտքի կոխան արեցին նրան։ Յէուն մտաւ ներս եւ ուտելուց ու խմելուց յետոյ ասաց. «Վերցրէ՛ք այդ անիծեալին ու թաղեցէ՛ք նրան, քանզի թագաւորի դուստր է»։ Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից, եւ վերադառնալով՝ այդ մասին յայտնեցին Յէուին։ Նա ասաց. «Իրականացաւ Տիրոջ այն խօսքը, որ ասուել էր Եղիա Թեզբացու բերանով, թէ՝ «Յեզրայէլի կալուածքում շներն ուտելու են Յեզաբէլի մարմինը, Յեզաբէլի դիակը այդ կալուածքի հողի երեսին լինելու է իբրեւ աղբ, այնպէս որ ոչ ոք չկարողանայ ասել, թէ՝ ՛՛Սա է Յեզաբէլը՛՛»։[1]

Հեզաբել
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. մոտ 890
ԾննդավայրՓյունիկիա (հավանաբար Տյուրոս)
Մահացել էմ.թ.ա. մոտ 842
Մահվան վայրՀեզրայել՝ Իսրայել-Հյուսիսային թագավորություն
ՔաղաքացիությունՓյունիկիա
Ազգությունհավանաբար փյունիկեցի
Կրոնհեթանոսություն (Բահաղի պաշտամունք)
Մասնագիտությունթագուհի
ԱմուսինԻսրայելի արքա Աքաաբ
Ծնողներհայրը Սիդոնի և Տյուրոսի թագավոր Եթբաաղ( ԻտոբաալI )
Զբաղեցրած պաշտոններԿոնսորտ թագուհի
ՀարազատներԲաալեզոր II (եղբայրը)
ԵրեխաներՈքոզիա, Հովրամ (որդիներ)
 Jezebel Վիքիպահեստում
Գուստավ Դորե, «Հեզաբելի մահը»

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեզաբել» հոդվածին։