Ղուլալիս (Նինոծմինդայի շրջան)
Ղուլալիս (վրաց.՝ ყულალისი), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Գյուղ | ||||
---|---|---|---|---|
Ղուլալիս | ||||
վրաց.՝ ყულალისი | ||||
Երկիր | Վրաստան | |||
Մխարե | Սամցխե-Ջավախք | |||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
Համայնք | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
ԲԾՄ | 1880 մետր | |||
Պաշտոնական լեզու | վրացերեն | |||
Բնակչություն | 487[1] մարդ (2014) | |||
Ազգային կազմ | Հայեր 99,8 % | |||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |||
Ժամային գոտի | UTC+4 | |||
|
Ղուլալիս գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 8 կմ հարավ, շրջկենտրոն Նինոծմինդայից 11 կմ հյուսիս-արևմուտք, Քառասնակն վտակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1795 մ միջին բարձրության վրա։ 1918 թվականին՝ թուրքական բանակի ներխուժման օրերին, տեղի հայերը պաշտպանություն են գտել համագյուղացի թուրքերի շրջանում։ Միջնադարում և առանձնապես 14-16-րդ դարերում Ջավախքի հայաշատ ու ծաղկուն բնակավայրերից մեկն էր։ Հայաթափ է եղել 18-րդ դարում։ Ավելի ուշ բնակեցվել է մուսուլմաններով, կամ տեղաբնիկներն էին, որ իսլամացան։ Միջնադարում Ջավախքի հայաշատ գյուղերից մեկն էր։ Դրա վառ ապացույցն է գյուղի հյուսիսարևելյան եզրին տարածված 13-14-րդ դարերի հայկական ընդարձակ գերեզմանատունը։ 17-րդ դարի առաջին կեսին տեղի տալով Ախալցխայի փաշաների բռնություններին՝ ղուլալիսցիների մի մասն ընդունել էր իսլամ և դրա շնորհիվ շարունակել գոյատևել հայրենի գյուղում։ 1870 թվականին նրանց թիվը կազմում էր 16 տուն (103 ար., 111 իգ.)։ Մինչև 1918 թվականը Ղուլալիսը կիսով չափ թուրքաբնակ էր։ Վերջիններիս մեծ մասը նույն թվականին փոխադրվել է Աղբաբայի (Ամասիա) շրջան։ Շրջակա բնակավայրերի համեմատ այստեղ նորաբնակ հայերը փոքր-ինչ ավելի ուշ ժամանակներում են հաստատվել։ Դա տեղի է ունեցել 1870-ականների սկզբներին։ Վերջիններս ծագումով Էրզրումի գավառից էին, բայց Ղուլալիս էին փոխադրվել Ծաղկայի գավառի Դարաքյով, Ղաբուռ, Ջինիս և այլ գյուղերից։ Սակայն այսօր էլ տեղացիները վկայում են, որ 1918 թՎականին, երբ գյուղում թուրքերի թիվն էր շուրջ 30 տուն, հայերի մեջ կային նաև «եռլականներ» (տեղաբնիկներ), մասնավորապես Մանվելյանները (13-14 տուն), Անտոնյանները (7-8 տուն) և Գևորգյանները (7-8 տուն)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.