Միահեծանություն
Միահեծանություն կամ աբսոլյուտիզմ[1] (լատին․՝ absolutos բառից - բացարձակ), սկզբնապես աստվածաբանական հասկացություն, որը վերաբերվում էր փրկության մասին վճիռ կայացնելու՝ Աստծո բացարձակ իրավունքին։ Քաղաքական առումով նշանակում է այնպիսի վարչակարգ, որի ղեկավարն ամեն ինչ վճռելու իրավասություն ունի։ Սովորաբար վերաբերվում է վաղ նորագույն շրջանի միապետական վարչակարգերին, գլխավորապես՝ Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV-ի վարչակարգին, թեև եզրը քաղաքական իմաստով չի կիրառվել մինչև 18-րդ դարի վերջը, երբ նման վարչակարգերից շատերը գրեթե վերանում էին։ Ի տարբերություն բռնապետության՝ միահեծան վարչակարգերը սովորաբար համարվել են օրինական։ Այդ մասին է վկայում 1788 թվականի նոյեմբերին՝ Ֆրանսիական հեղափոխությունից անմիջապես առաջ, Լյուդովիկոս XVI-ի՝ իր զարմիկ Օռլեանի դուքսին (ապագա թագավոր Լուի Ֆիլիպի (1830-1848) հորը) արած հայտարարությունը, թե իր ամեն մի որոշում օրինական է, որովհետև ինքն է կայացրել։ Ժամանակակից որոշ պատմաբաններ կարծում են, թե միահեծանությունը երբեք չի եղել անսահմանափակ իշխանություն կամ իրավազորություն, այլ միշտ զսպվել է ավանդույթով և գործելակերպով, որոնք զգալիորեն սահմանափակել են դրա գործադրման շրջանակները[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Համբարձում Ա. Գրիգորյան (1982). Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան. Երևան: Լույս. էջ 5.
- ↑ Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։