Ակտաու

քաղաք Ղազախստանում

Ակտաու (ղազ.՝ Aqtau, Ақтау, ռուս.՝ Актау), նավահանգստային քաղաք Ղազախստանում՝ Կասպից ծովի արևելյան ափին, Մանղշլակ թերակղզում։ Թաղամասերի մեծ մասն ընկած է ծովի մակերևույթից ցած՝ Կասպյան իջվածքում։ Բնակավայրի ներկայիս անվանումը ղազախերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «սպիտակ սար». այդ անվան համար հավանաբար հիմք են հանդիսացել քաղաքի մերձակայքում՝ Կասպից ծովի ափին բարձրացող կրաքարե սպիտակ ժայռերը։ 1964-ից 1991 թվականներին քաղաքը ուկրաինացի նշանավոր բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին կոչվել է Շևչենկո՝ նկատի առնելով, որ վերջինս այս վայրերում է անցկացրել իր աքսորի տարիները[2]։ Քաղաքը Ղազախստանի Մանղստաու մարզի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2016 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 190 հազար[3]։

Բնակավայր
Ակտաու
ղազ.՝ Ақтау
Դրոշ Զինանշան

ԵրկիրՂազախստան Ղազախստան
Հիմնադրված է1961 թ.
Առաջին հիշատակում1961
Մակերես140 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ−8 մետր
Բնակչություն261 907 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ7292
Փոստային դասիչ130000
Պաշտոնական կայքaktau.gov.kz
Ակտաու (Ղազախստան)##
Ակտաու (Ղազախստան)

Ակտաուում փողոցները, որպես կանոն, անվանումներ չունեն, հասցեները հիմնականում բաղկացած են երեք թվանշանից, որոնցից առաջինը նշում է թաղամասի կամ միկրոշրջանի համարը, երկրորդը՝ շենքի համարը, երրորդը՝ բնակարանի համարը։ Պատճառն այն է, որ բնակավայրն սկզբնապես պլանավորվել և կազմավորվել է որպես նավթարդյունաբերության աշխատողների ճամբար[4]։

Կլիմա խմբագրել

Ակտաուին բնորոշ է անապատային կլիման՝ չոր ու չափազանց շոգ ամառներով։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել 45 աստիճանի։ Բուսականությունը պահպանվում է միայն ոռոգման շնորհիվ։ Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում հիմնականում Ղազախստանի այլ բնակավայրերից այստեղ են գալիս հազարավոր հանգստացողնոր, որոնց գրավում են չորային եղանակն ու Կասպիականի ավազոտ լողափերը։

Ակտաուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.0
(60.8)
21.6
(70.9)
25.1
(77.2)
31.0
(87.8)
37.5
(99.5)
41.2
(106.2)
41.6
(106.9)
44.1
(111.4)
39.2
(102.6)
32.8
(91)
22.3
(72.1)
15.4
(59.7)
44.1
(111.4)
Միջին բարձր °C (°F) 2.4
(36.3)
3.7
(38.7)
8.8
(47.8)
15.9
(60.6)
21.2
(70.2)
26.5
(79.7)
30.0
(86)
29.6
(85.3)
24.4
(75.9)
17.7
(63.9)
9.6
(49.3)
4.4
(39.9)
16.2
(61.2)
Միջին օրական °C (°F) −1.0
(30.2)
−0.2
(31.6)
5.3
(41.5)
12.4
(54.3)
17.9
(64.2)
23.1
(73.6)
25.6
(78.1)
25.0
(77)
19.6
(67.3)
12.6
(54.7)
5.5
(41.9)
0.5
(32.9)
12.2
(54)
Միջին ցածր °C (°F) −3.2
(26.2)
−2.9
(26.8)
1.5
(34.7)
8.5
(47.3)
14.0
(57.2)
19.2
(66.6)
21.4
(70.5)
21.1
(70)
15.4
(59.7)
9.3
(48.7)
2.9
(37.2)
−1.6
(29.1)
8.8
(47.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −24.0
(−11.2)
−24.0
(−11.2)
−17.2
(1)
−4.4
(24.1)
3.2
(37.8)
6.7
(44.1)
10.0
(50)
10.0
(50)
0.0
(32)
−7.0
(19.4)
−16.0
(3.2)
−18.0
(−0.4)
−24.0
(−11.2)
Տեղումներ մմ (դյույմ) 11
(0.43)
11
(0.43)
14
(0.55)
14
(0.55)
15
(0.59)
10
(0.39)
5
(0.2)
4
(0.16)
6
(0.24)
10
(0.39)
14
(0.55)
15
(0.59)
127
(5)
աղբյուր: Pogodaiklimat.ru[5]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 
Գիշերային Ակտաուի համայնապատկերը
Գիշերային Ակտաուի համայնապատկերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.stat.gov.kz/api/getFile/?docId=ESTAT470856
  2. «Aktau city, Kazakhstan facts, history, attractions, photos». About Kazakhstan. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Results Of The 2009 National Population Census Of The Republic Of Kazakhstan Analytical Report» (PDF). The Agency On Statistics Of The Republic of Kazakhstan. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Aktau: Years, people, memories». Ogni. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Weather and Climate- The Climate of Aktau» (ռուսերեն). Weather and Climate (Погода и климат).
  6. «Goroda Pobratimyi». Aktau.gov. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «ГОРОДА ПОБРАТИМЫ». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  8. NUR.KZ (2018 թ․ սեպտեմբերի 27). «Актау и узбекский Ургенч стали городами-побратимами». NUR.KZ - Свежие новости Казахстана. (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Города-побратимы». Акимат города Актау. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  10. «Туркменский город Туркменбаши хочет породниться с казахстанским Актау». turkmenportal.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն խմբագրել

  • Е. М. Поспелов (Ye. M. Pospelov). "Имена городов: вчера и сегодня (1917–1992). Топонимический словарь." (City Names: Yesterday and Today (1917–1992). Toponymic Dictionary." Москва, "Русские словари", 1993.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտաու» հոդվածին։