Ձենի Կարեզի
Ձենի Կարեզի (հուն․՝ Τζένη Καρέζη, հունվարի 12, 1933[1] կամ հունվարի 12, 1934[2], Աթենք, Հունաստան - հուլիսի 27, 1992, Աթենք, Հունաստան), հայտնի է նաև, որպես Ջենի Կարեզի, հույն կինոյի և թատրոնի դերասանուհի[3][4]:
Ձենի Կարեզի հուն․՝ Τζένη Καρέζη | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1933[1] կամ հունվարի 12, 1934[2] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Մահացել է | հուլիսի 27, 1992 |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Կրթություն | Հունաստանի ազգային թատրոնի դրամատիկական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հույն |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թարգմանիչ |
Ամուսին(ներ) | Կոստաս Կազակոս և Zahos Hadjifotiou? |
Երեխա(ներ) | Konstantinos Kazakos? |
ԿենսագրությունԽմբագրել
Ձենի Կարեզին ծնվել է 1932 թվականի հունվարի 12-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Նրա հայրը եղել է մաթեմատիկոս, իսկ մայրը՝ ավագ դպրոցի ուսուցչուհի: Նա սովորել է Սալոնիկի ֆրանսիական դպրոցում սովորող քույրերի վերահսկողության տակ: Շուտով մանկահասակ Ձենին ևս հեշտությամբ սովորում է ֆրանսերեն: Դեռահաս տարիքում նրա հայրը թողում է ընտանիքն ու հեռանում և Ձենի Կարեզին շարունակում է ապրել մոր և քույրերի հետ: 1971 թվականին ավտովթարի հետևանքով մահանում է նրա հայրը:
1951 թվականին ընդունվում է Հունաստանի ազգային թատրոն, որտեղ նա սովորում է դրամատիկական դպրոցում: Դպրոցի ուսուցիչների շարքում էր նաև դրամատուրգ Անգելոս Տերզակիսը, ով նաև ուսումնարանի տնօրենն էր: Շուտով նա սկսել է խաղալ թատերական ներկայացումներում և բեմը կիսում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք էին Ալեքսիս Մինոտիսն ու Կատինա Պաքսինուն:
Իր նորամուտը թատրոնում նա նշել է Մարիկան Կոտոպուլիի ֆրանսիական կատակերգությամբ: 1960-ականները համարվում են Ձենիի կարիերայի ծաղկման ժամանակները: Այս թվականներին նա գլխավորել է սեփական թատերախումբը, որի կողմից 1963 թվականին նկարահանված «Կարմիր լապտեր» ֆիլմն առաջադրվում է լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգում ակադեմիայի մրցանակ ստանալու համար:
Նրա կողմից նկարահանված վերջին ֆիլմը դառնում է Արիստոփանեսի «Լիսիստրատը»-ն, որը նա թողարկել է 1972 թվականին: Թատրոնում նա վերջին անգամ հայտնվում է 1990 թվականին: Ձենի Կարեզին ստիպված էր լքել թատերական աշխարհը վրա հասած անբուժելի հիվանդության (կրծքի քաղցկեղ) պատճառով: Մահացել է 1992 թվականի հուլիսի 27-ին Աթենքում:
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձենի Կարեզի կատեգորիայում։ |