Հունաստանի ազգային թատրոն

Հունաստանի ազգային թատրոն (հուն․՝ Εθνικό Θέατρο), պետական թատրոն, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

Հունաստանի ազգային թատրոն
հուն․՝ Εθνικό Θέατρο
Տեսակթատրոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Գտնվելու վայրըԱթենքի մունիցիպալիտետ
Հիմնադրման ամսաթիվ1880
ՃարտարապետԷռնստ Ցիլլեր
 National Theatre (Athens) Վիքիպահեստում

Թատրոնը հիմնադրվել է 1880 թվականին, որպես շահույթ չհետապնդող հաստատություն, որի նպատակն է Հունաստանում մշակութային և ազգային ինքնության պահպանումը։

Նպատակներ խմբագրել

Հունաստանի ազգային թատրոնի ստեղծման նպատակներն են.

  • Հունաստանի Հանրապետությունում և արտերկրում հին հունական դրամայի (թատերգական ոճ) ուսանում և տարածում։
  • Հունաստանում հույն դասականների հեղինակության բարձրացում։
  • Հունաստանում մանկական և պատանեկան լսարանների ստեղծում։
  • Թատերական կրթության բարձրացումը երկրի տարածքում։
  • Եվրոպայի այլ թատերական հաստատությունների հետ համագործակցություն։

Պատմություն խմբագրել

Հունաստանում թատրոնի ստեղծման և զարգացման համար ֆինանսական աջակցություն են տրամադրել հույն բարերար Եվստրատիս Ռալլիստը և Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ը։

Թագավորի հովանավորությամբ ստեղծված թատրոնը կոչվեց Հունաստանի թագավորական թատրոն։ Ըստ էության, թատրոնի շինարարությունը սկսվել է 1881 թվականին Նիկոլաս Տոնու անունով մեծահարուստի կալվածքում, որը գտնվում էր Սուրբ Կոնստանտինի փողոց հասցեում։

Նախագծի հեղինակն էր Էռնաստ Զիլլերը, որը հայտնի էր որպես Պանատինաիկոս մարզադաշտում, Հունաստանի ազգային գրադարանի, Հունաստանի Հանրապետության նախագահի նստավայրի և այլ նշանավոր աթենական շենքերի նախագծմամբ։

Թատրոնի շինարարությունը տևեց շուրջ 20 տարի։ Շինարարության ավարտից հետո՝ 1900 թվականին թատրոնի տնօրեն է նշանակվում Անգելոսի Վլախոսը, իսկ գեղարվեստական տնօրեն՝ Թոմաս Օիկոնոմուն։ 1901 թվականի նոյեմբերի 7-ին թատրոնին կից ստեղծվում է թատերական դպրոց։

1908 թվականին թագավորական թատրոնը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Հունաստանում։ Նա շարունակում է շրջագայել Եվրոպայում։

1930 թվականին ընդունվում է հատուկ որոշում, որի համաձայն Հունաստանում ազգային թատրոնը վերաբացվում է՝ Հունաստանի ազգային ակադեմիական թատրոն անվան տակ։

Աղբյուրներ խմբագրել