Հրանտ Նազարյան

հայ լրագրող, բանաստեղծ, գրող
(Վերահղված է Հ. Նազարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Նազարյանց / Հրանտ Նազարյան (Hrand Nazariantz, հունվարի 8, 1886(1886-01-08)[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 25, 1962(1962-01-25), Բարի, Իտալիա), հայ բանաստեղծ, ֆուտուրիզմի տեսաբան։

Հրանտ Նազարյան
արմտ. հայ.՝ Հրանտ Նազարեանց
Ծնվել էհունվարի 8, 1886(1886-01-08)[1]
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 25, 1962(1962-01-25) (76 տարեկան)
Վախճանի վայրԲարի, Իտալիա
ԳերեզմանԲարի
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ԿրթությունՊերպերյան վարժարան և Փարիզի համալսարան
Изображение автографа
 Hrand Nazariantz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթությունն ստացել է տեղի Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում։ 1900 թ. մեկնել է արտասահման, եղել Իտալիայում, Ֆրանսիայում, տարվել սիմվոլիստ գրողներով։ Վերադառնալով ծննդավայր, 1902-1903 թվականներից մամուլում տպագրել է բանաստեղծություններ։ Սկզբում ստեղծագործել է հայերեն, ապա՝ իտալերեն, ֆրանսերեն։ Նրա գրիչը ավելի բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրության տարիներին (1908-1914), երբ ինքնուրույն և թարգմանական երկերով աշխատակցել է տասնյակ թերթերի, հանդեսների, տարեգրքերի, իր անվան շուրջ ստեղծելով նկատելի հետաքրքրություն։ 1908 թ. Պոլսում Տիգրան Զավենի հետ խմբագրել է «Սուրհանդակ» հանդեսը, 1909 թ.՝ Գարեգին Կոզիկյանի հետ՝ «Նոր հոսանք» պարբերականը։ 1911 թ. դեկտեմբերին և 1912 թ. առաջին ամիսներին Լիպարիտ Նազարյանի հետ միասին, մասնակցությամբ Ռուբեն Զարդարյանի և Լևոն Շանթի, խմբագրում է «Ազատամարտ» շաբաթաթերթի «Բագին» գրական հավելվածը։ Բանաստեղծն աշխատակցել է բազմաթիվ թերթերի ու պարբերականների՝ «Մասիս», «Լոյս», «Շանթ», «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Արևելք», «Հայրենիք», «Մանզումէի էֆքեար» (Կ. Պոլիս), «Արևելեան մամուլ», «Հայ գրականութիւն» (Զմյուռնիա), «Գարուն» (Մոսկվա) և այլն, ինչպես նաև աշխատակցել է ֆրանսերեն և իտալերեն պարբերականների ու թերթերի։

1910 թ. իր ծախքով և Մերուժան Պարսամյանի առաջաբանով հրատարակում է Հերանուշ Արշակյանի բանաստեղծությունները։ Նույն թվականին տպագրում է «Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները. 1886-1889»։ Նամակագրական կապ է ունեցել ֆուտուրիզի հիմնադիր իտալացի գրող Ֆիլիպո Տոմազո Մարինետտիի (1876-1944) հետ, նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանել հայերեն, ապա 1910 թ. գրել «Ֆ. Մառինէտտի և ապագայապաշտութիւնը» գիրքը, որը ֆուտուրիզմին նվիրված առաջին ուսումնասիրություններից է համաշխարհային գրականության պատմության մեջ։ 1912 թվականի մայիսին առանձին գրքերով լույս է տեսնում նրա հայերեն առաջին և միակ բանաստեղծական ժողովածուն՝ «Խաչված երազներ» (Կ. Պոլիս)։ Սկզբում ստեղծագործել է հայերեն, ապա՝ իտալերեն, ֆրանսերեն։ Հրատարակել է իտալերեն գրքույկներ՝ Արշակ Չոպանյանի, Պետրոս Դուրյանի և այլ գրողների մասին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ապրել է Իտալիայում, աստիճանաբար ավելի ու ավելի մղվելով դեպի հուսալքումը[2]։

Հրանտ Նազարյանցը Բարիում գրական տենդագին աշխատանք է ծավալել, առանձին աշխատանք է տպագրում Պետրոս Դուրյանի մասին՝ փորձելով հայ բանաստեղծի մեծությունը տեսանելի դարձնել իտալացի ընթերցողին (Bedros Turian poeta armeno, dalla sua vita e dale sue pagine migliori, con cenno sull'Arte armena. Con una presentazione di Enrico Cardile Ed. Laterza, Bari, 1916), իտալերեն է թարգմանել է Դուրյանի «Թատրոն կամ թշվառներ» պիեսը (I Miserabili։ dramma in 5 atti di Bedros Turian, versione italiana, con prefazione di Alfredo Violante, Ed. Sonzogno, Milano), գրել «Հայաստան. իր մարտիրոսությունն ու պահանջները» գիրքը (L'Armenia։ il suo martirio e le sue rivendicazioni, con introduzione di Umberto Zanotti Bianco (aka Giorgio d'Acandra) - Collezione La Giovane Europa, Ed. Battiato, Catania, 1916), գրել է «Հայ տաղասացներ. Նրանց կյանքը և նրանց երգը» հոյակապ գիրքը, որին հիացական առաջաբան է գրում Ֆերդինանդո Ռուսսոն (I trovieri dell'Armenia, nella loro vita e nel loro canti, con cenno sui canti popolari armeni, Prefazione di Ferdinando Russo. Casa Editrice Humanitas, Bari, 1916) և որտեղ իբրև հավելված հրատարակված են Ջիվանուց, Ղազար Սեբաստացուց, Կոնստանդին Երզնկացուց, Սայաթ-Նովայից, Գրիգորիս Աղթամարցուց կատարած իր թարգմանությունները, գրում է «Արշակ Չոպանյան» խորագրով մի գրքույկ, ուր Չոպանյանի գրական դիմանկարի հետ ներկայացնում է Չոպանյանից կատարած իր թարգմանությունները (Arsciak Ciobanian։ nella sua vita e nelle sue pagine migliori, con prefazione di Mario Pilo, Ed. Humanitas, Bari, 1916)։

1919 «Տիեզերական ողբերգության մեծ երգը» (Il Grande Canto della Cosmica Tragedia) այն հրապարակվել է Շահան Նաթալիի ամսագրում, այն հրապարակվել է Շահան Նաթալիի ամսագրում, «Փիւնիկ»։ 1920 թ. իտալերեն թարգմանությամբ հրատարակվում են Հրանտ Նազարյանցի երկու բանաստեղծական գրքերը՝ «Վահագն» խորագրով բանաստեղծությունների և պոեմների ծավալուն ժողովածուն և հինգ մասից-հինգ հատվածից բաղկացած «Հայելին»։

1920 թվականից Հրանտ Նազարյանցը իտալացի գրող Ռոբերտո Սարվազիի հետ խմբագրել է «Fantasma» գրական ամսագիրը, որի էջերում հրատարակել է Ռուբեն Զարդարյանի, Ատոմ Յարճանյանի (Սիամանթո), Դանիել Վարուժանի, Եղիա Տեմիրճիպաշյանի ու «ուրիշ շատ մը հին ու նոր հայ բանաստեղծների և արձակագիրների էջեր՝ կենսագրական ու գրախօսական նօթերով՝ ծանօթացնելու համար, այսպէս, հայ միտքը ու հոգին իտալացիներուն»։

1962 թ. հունվարի 25 իտալական Բարի քաղաքում ծանր անդամալույծ վիճակում երկար տառապելուց հետո վախճանվել է։ 2008 թվականին Յուրի Խաչատրյանի առաջաբանով ու ծանոթագրություններով Երևանում հրատարակվել է Հրանտ Նազարյանցի «Աստեղահեւ մենութիւն» ընտրանին։

Պատկերասրահ խմբագրել

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. PDF del volume "Եղիա Տէմիրճիպաշեանի սիրային նամակները, 1886-1889։ երկու ինքնատիպ լուսանկարներով եւ իր ձեռագիր մէկ նամակով'", presso la Biblioteca Nazionale d'Armenia
  4. PDF del volume "Ֆ.Թ. Մառինէթթի եւ ապագայապաշտութիունը", presso la Biblioteca Nazionale d'Armenia
  5. PDF del volume "Հերանոյշ Արշակեան։ Իր կեանքը եւ բանաստեղծությունները", presso la Biblioteca Nazionale d'Armenia
  6. PDF del volume "Սէրի եւ ատելութեան երգեր", presso la Biblioteca Nazionale d'Armenia(չաշխատող հղում)
  7. PDF del volume "Սէրի եւ ատելութեան երգեր", presso la Biblioteca della Fondazione Ranieri di Sorbello
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Նազարյան» հոդվածին։