Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագին (այլ կիրառումներ)

Բագին, աստվածներին նվիրված շինություն Հայաստանում, հայկական լեռնաշխարհում շատ տեղանուններ են եղել՝ կազմված Բագին արմատով (օրինակ՝ Բագավան, Բագարան, Բագնայր, Բագինք և այլն)։

  1. Մեհյան, կուռքերի տաճար, օրինակ՝ Աշտիշատում եղած երեք բագինները՝ Վահեվահյան, Ոսկեմոր, Ոսկեծին (իմա Անահիտի) և Աստղիկի (Ագաթանգեղոս, § 813),
  2. արձան, օրինակ՝ մեհյանների առջև Տիգրան Բ-ի կանգնեցրած բագինները, որոնց զոհեր են մատուցվել և երկրպագություն արվել (Մովսես Խորենացի, գիրք 2-րդ, գլ․ ԺԴ),
  3. զոհարան կամ զոհասեղան գերեզմանի վրա․ օրինակ՝ իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա Տիգրան Դ-ի շինած բագինը (նույն տեղում, գլ․ ԿԶ),
  4. սրբազան կրակարան, օրինակ՝ Բագավանի բագինը, որի որմզդական հուրը Արտաշիրը հրամայել է անշեջ պահել (նույն տեղում, գլ․ Հէ),
  5. երբեմն ըմբռնվել է որպես կառուցվածքների կամ շինությունների խումբ կամ համալիր (օրինակ՝ Բագարանում)։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 198