Զավեն Տիգրան

(Վերահղված է Տիգրան Զավենից)

Զավեն Տիգրան (Չուքասզյան) (1874, Սեբաստիա, Թուրքիա - 1938, Սիբիր, ԽՍՀՄ), արաբ հրապարակախոս, հրատարակիչ, ազգային-քաղաքական գործիչ, թուրքական լծի դեմ արաբական ազատագրական շարժման ղեկավար։ Սովորել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում, որը ավարտել է 1895 թ., ապա Փարիզի և Ժնևի համալսարաններում։ Ակտիվորեն հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանությամբ և Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու օգտին։ 1903-1908 թթ. աշխատել է Թիֆլիսի պարբերականներում: 1906 թ. հիմնել է «Երկրի ձայն» պարբերականը, որը բարձր գնահատանքի է արժանացել որպես հայկական սոցիալիզմի կարևոր մաս: 1908 թ. ֆինանսական միջոցները սպառվել են, և նա սկսել է հոդվածներ սպագրել տարբեր պարբերականներում, հատկապես ֆրանսիական մամուլում տարբեր մականուններով: Ավելի ուշ նա վերադարձել է Պոլիս, հիմնել «Սուրհանդակ» պարբերականը, հետո՝ 1918-1920 թթ., եղել է «Ժողովուրդ» օրաթերթի տնօրենը և իր հոդվածներում դատապարտել Թուրքիային հայկական Եղեռնը իրացնելու համար: Այս առումով նա փորձել է հայության ձայնը հասցնել միջազգային հանրությանը՝ փորձելով համագործակցել առաջադեմ թուրքերի հետ, ինչ չի հաջողվել: Ելնելով Օսմանյան կայսրությունն ապակենտրոնացնելու սկզբունքից՝ Զավենը գտնում էր, որ այդ հարցում հայերի և արաբների շահերը համընկնում են, և նրանք պետք է միավորեն իրենց ուժերը։ 1913 թվականին կայացած արաբական առաջին կոնգրեսում արտասանած ճառում Զավենը ընդգծել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը։ Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, ... նրանք մտածում են այնպես, ինչպես մենք, նրանք պահանջում են ինչպես մենք։ Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց։ Եվ մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»։

Զավեն Տիգրան
Ծնվել է1874
ԾննդավայրՍեբաստիա, Թուրքիա
Մահացել է1938
Մահվան վայրՍիբիր, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող

Քեմալականների՝ իշխանության գալուց հետո նա տեղափոխվել է Փարիզ՝ ստեղծելով ֆրանսիացի և ֆրանսահայ գրական համայնքի հետ լայն կապեր: 1933 թ. նա տեղափոխվել է Խորհրդային Հայաստան՝ քաղաքական և մշակութային  գործունեություն ծավալելու համար: Զոհ է գնացել ստալինյան զտումներին: Բանտարկվել է լրտեսության մեղադրանքով 1937 թ. հունիսի 26-ին և մեկ տարի անց գնդակահարվել:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png