Հրաչ Կարապետի Չիլինգարյան (Չիլինկիրյան, Չիլինկիրեան) (դեկտեմբերի 16, 1962(1962-12-16)), ամերիկացի և անգլիացի հայագետ-գիտնական, սոցիոլոգ, հայոց եկեղեցու արդի և ժամանակակից պատմության և եկեղեցաբանության, Մերձավոր Արևելքի հայկական համայնքի ժամանակակից պատմության, հայ-թուրքական հարաբերությունների և Կովկասում միջէթնիկական խնդիրների մասնագետ։ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող։ Հասարակաբանական գիտությունների դոկտոր է, աստվածաբանության մագիստրոս և հանրային կառավարման (Public Administration) մագիստրոս։

Հրաչ Չիլինգարյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1962(1962-12-16) (61 տարեկան)
Մասնագիտությունհայագետ, պատմաբան, աստվածաբան և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան և Զորյանի ինստիտուտ
Գործունեության ոլորտհայագիտություն
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան և Լոնդոնի համալսարան
Գիտական աստիճանհասարակաբանութեան դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Հրաչ Չիլինգիրյանը ծնվել է 1962 թվականին Բեյրութում։ 1984 թվականին ավարտել է Նյու Յորքի Կոնկորդիա քոլեջի արվեստների բաժնի (գրականության) բակալավրատուրան, 1987 թվականին՝ Նյու Յորքի Սուրբ Վլադիմիր աստվածաբանական ճեմարանի, 1991 թվականին՝ Նորթրիջի Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի պետական կառավարման մագիստրատուրաները, 2003 թվականին՝ Լոնդոնի Տնտեսագիտության և Քաղաքական Գիտությունների համալսարանի (London School of Economics and Political Science) սոցիոլոգիական գիտությունների դոկտոր։ 1990-1995 թվականներին հիմնադրել ու խմբագրել է «Ուինդոուս Քուորթելի» (անգլերեն) պարբերականը, 1991-1993 թվականներին եղել է Նյու Յորքում Ս. Ներսէս Աստուածաբանական ճեմարանի տեսուչ, 1995-1998 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտական հաստատություններում որպես Կովկասի և կասպիական տարածարջանի վերլուծաբան և խորհրդատու, 1998-2000 թվականներին` «Հայկական միջազգային պարբերականի» ավագ խմբագիր։ 2002-2012 թվականներին ղեկավարել է Քեմբրիջի համալսարանի եվրասիական գիտական հետազոտությունների ծրագիրը[1]։ 2012 թվականից Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս է, որտեղ դասախոսություններ է կարդում Հայաստանի և Մերձավոր Արևելքի հայկական համայնքների, ինչպես նաև հայկական եկեղեցու ժամանակակից պատմության և եկեղեցաբանության վերաբերյալ։ Գիտնականի հետաքրքրությունների հիմնական շրջանակը ներառում է՝ Մերձավոր Արևելքի և Հայաստանի ուսումնասիրություններ, ինքնության և ազգային մշակույթի հարցեր, հայրենիքի և սփյուռքի միջև հարաբերություններ, հայկական եկեղեցու այժմեական խնդիրներ, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի տարածքում միջէթնիկական հարաբերություններ[2]։ Բազմաթիվ ուսումնասիրությունների ու յօդուածների հեղինակ է։ 2019 թվականից աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքներում հանրային կարծիքը ուսումնասիրող «Հայկական սփիւռքի հարցախոյզ» գիտահետազոտական ծրագրի ղեկավարն է։

Ուսումնասիրությունների ոլորտներ խմբագրել

Հրաչ Չիլինգիրյանի գիտահետազոտական ուսումնասիրությունների ոլորտներն են[2]

  • Ժամանակակից Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների և քրիստոնեական համայնքների սոցիոլոգիա,
  • Հայկական սփյուռք,
  • Հայ-թուրքական հարաբերություններ,
  • Հայկական եկեղեցի և կրոնական ուսումնասիրություններ,
  • Միջէթնիական ընդհարումներ Կովկասում

Հրատարակություններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Field of Study: Exploring Armenian identity issues with Dr. Hratch Tchilingirian». armeniancouncil. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.[1](չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Hratch Tchilingirian». профиль на сайте Оксфордского университета. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.[2] Արխիվացված 2023-11-03 Wayback Machine