Հրաչյա Հարությունյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հարությունյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հարությունյան (փետրվարի 14, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1961 փետրվարի 14 |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան, Բեմադրիչ |
Ամուսին(ներ) | Սյուզան Մարգարյան |
Երեխա(ներ) | Սիրուշո |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Հրաչյա Հարությունյանը ծնվել է Երևանում, 1961 թվականի փետրվարի 14-ին։ 1979-1981 թվականներին Հրաչյա Հարությունյանը սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում, ստացել է օրիգինալ ժանրի արտիստի որակավորում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1978 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և բեմադրիչ։
Դերակատարումներ խմբագրել
- Սերգեյ՝ «Իրկուտսկյան պատմություն» - Ա․ Արբուզով
- Կարլ՝ «Ժաննա դ՛Արկ» - Ժ․ Անույ
- Անպատասխանատու՝ «Ավտոբուս» - Ս․ Ստրատիև
- Ստվեր՝ «Ստվերը» - Շվարց
- Մարկ Անտոնիոս՝ «Հուլիոս Կեսար» - Շեքսպիր
- Ռոմեո՝ «Ռոմեո և Ջուլիետ» - Շեքսպիր
- Տղամարդ՝ «Կինը և Տղամարդը» - Ն․ Ադալյան
- Վենասն՝ «Չաո» - Մ․ Սովաժոն
- Հիսուս Նազովրեցի՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» - Պ․ Զեյթունցյան
- Գնդապետ՝ «Գնդապետ Թռչունը» - Խ․ Բոյչև
- Համլետ՝ «Համլետ» - Շեքսպիր
- Ջոն՝ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» - Գ․ Խանջյան, Վ․ Չալդրանյան
- Ֆիլիպ Դեբնի՝ «Սիրային Խառնաշփոթ» - Հ․ Բերգեր
- Ջեկ Թեմփլթոն՝ «Վերջին Ծաղրածուն» - Բ․ Սլեյդ
- Դատավոր՝ «Փարիզյան Դատավճիռ» - Պ․ Զեյթունցյան
- Մարվին՝ «№707» - Ն․ Սայմոն
- Կոլոմբ՝ «Սերը տարիք չի հարցնում» - Ժան Կլոդ Իսլեր
- Օրնիֆլ՝ «Օրնիֆլ» - Ժան Անույ
- Ժերոմ Կուֆիսել՝«Չաո» - Մարկ Սովաժոն
Ներկայացումներ խմբագրել
Երևանում և ԱՄՆ-ում բեմադրել է մի շարք ներկայացումներ՝
- «Բեատրիչե»
- «Ցիլինդր»
- «Չաո»
- «Հյուրանոցի տիրուհին»
- «Վայրի աղջիկը 20 տարի անց»
- «Մահ իտալական ձևով»
- «Վերջին տանգոն»
- «№ 707»
- «Սերը տարիք չի հարցնում»
- «Օրնիֆլ»
- «Չաո»
Հեռուստաներկայացումներ խմբագրել
- «Սպանել տղամարդուն»
- «Մի ամիս գյուղում»
- «Վերելակում»
- «Չարենցի ուղղիչ տունը»
- «Անհամբեր սիրահարներ»
- «Ես և նա»
- «Եղեգնուհի»
- «Հաղթանակած կինը»
- «Փուշը»
- «Փայտե մարդը»
Ֆիլմեր խմբագրել
- Արա՝ «Ճերմակ Անուրջներ»
- Աբեղա՝ «Հին Աստվածներ»
- Քավոր Պետրոս՝ «Խաչագողի Հիշատակարանը»
- Ռշտունի՝ «Լքյալները»
- Նախարար՝ «Քրմուհին»
- Արշակ՝ «Պատանդներ»
- «Տեր Ողորմեա»
- Հայր՝ «Եղնիկների Կածանը» (20-մասանոց գեղարվեստական ֆիլմ)
Մրցանակներ խմբագրել
- Հայաստանի Պետական մրցանակ (2012)[1]
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2006)
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է։ Կինը ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանն է, դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Սիրուշոն։