Արթուր Ութմազյան

հայ դերասան

Արթուր Հայկարամի Ութմազյան (հունվարի 4, 1948(1948-01-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2003

Արթուր Ութմազյան
Ծնվել էհունվարի 4, 1948(1948-01-04)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՀրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Ծնողներհայր՝ Հայկարամ Ութմազյան, մայր՝ Հրաչուհի Ջինանյան
Երեխա(ներ)Հրաչուհի Ութմազյան
Պարգևներ և մրցանակներ

Պատմաբան, կուսակցական, պետական աշխատող Հայկարամ Ութմազյանի և դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, բանասիրական ֆակուլտետը։ 1968 թվականից՝ ԵԴԹ դերասան։

Լավագույն դերերից են՝ Մանչուկ (Մակայոնոկի «Հալածված առաքյալը», համամիութենական թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Մոսկվա, 1973), Բրուտոս, Տիբալտ (Շեքսպիրի «Հուլիոս Կեսար», «Ռոմեո և Ջուլիետ»), Ռուբեն Սևակ, Հուդա (Զեյթունցյանի «Մեծ լռություն», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», վերջինը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ 2000), Բանաստեղծ («Անվերջ վերադարձ», ըստ Պարույր Սևակի) և այլն։ Ասմունքով հանդես է եկել նաև արտերկրում (Անգլիա, ԱՄՆ, Բեյրութ, Կանադա). երկացանկում՝ Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի և այլոց գործերից[2]։ Համարվում է Երևանի Դրամատիակական թատրոնի առաջատար դերասաններից։

Մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1021
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հայաստանի 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել