Արմեն Խանդիկյան
Արմեն Սամվելի Խանդիկյան (սեպտեմբերի 18, 1946, Բեյրութ, Լիբանան), հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2005)։
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1946 (73 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Ամուսին | Տաթևիկ Ղափլանյան Գոհար Իգիթյան |
Պարգևներ | ՀՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում։ 1947 թվականին հայրենդարձել է։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան։ 1972 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։ 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է։ 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։ 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»)[1][2][3]։
ԿինոնկարներԽմբագրել
Ֆիլմ | Տարեթիվ |
---|---|
«Ուղևորն առանց ծանրոցի» | 1972 |
«Փոքրիկ ողբերգությունները» | 1985 |
«Ավտոբուս» | 1988 |
«Մոռանալ Հերոստրատին» | 2002 |
ԴերերԽմբագրել
Էդուարդ | «Սեր և ծիծաղ» |
Հենրի | «Հենրի վեցերորդ» |
Նիկո | «Ատամնաբույժն արևելյան» |
ՄրցանակներԽմբագրել
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1990
- Մովսես Խորենացու մեդալ, 1997
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2005
- ՀՀ Պետական մրցանակ, 2011[4]
- «Լավագույն ռեժիսոր» ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2016[5]
ԸնտանիքԽմբագրել
- Եղբայրը՝ Տիգրան Լևոնյան
- Կինը՝ Տաթևիկ Ղափլանյան
- Կինը՝ Գոհար Իգիթյան
Մեջբերումներ Արմեն ԽանդիկյանիցԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Արմեն Խանդիկյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Արմեն Խանդիկյանի մասին ԵԴԹ կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-28