Հրաչյա Հակոբյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Վաչիկի Հակոբյան (հուլիսի 15, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դերասան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Հրաչյա Հակոբյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Մասնագիտություն՝ | դերասան և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հուլիսի 15, 1980 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրել1997 թվականին ավարտել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը։
1998-2000 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2001-2005 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում[2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2003-2007 թվականներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, 2008-2010 թվականներին՝ Երևանի Կամերային թատրոնում։ 2002-2009 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն։ 2005 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2000-2008 թթ. եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատու, 2003-2008 թթ.՝ Երևանի խամաճիկների պետական թատրոնի, 2009-2010 թթ.՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան։ 2009-2013 թթ.՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն։ 2013-2015 թթ.՝ «Armtimes.com» կայքի ադմինիստրատոր։
Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում։ 2018-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ելք» խմբակցության անդամ։
2018 թվականի մայիսի 16-ին Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված ճանաչվելուց հետո Հրաչյա Հակոբյանը մանդատ է ստացել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովում[3][4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնալուծած է[5], ունի երկու զավակ[2]։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է, Աննա Հակոբյանի եղբայրը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
- ↑ 2,0 2,1 «Ի՞նչ կենսագրություն ունի «Ելք» դաշինքի նոր պատագմավոր Հրաչյա Հակոբյանը».
- ↑ ««Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ասուլիսը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին ԱԺ-ում կփոխարինեն Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը».
- ↑ «Տունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ. Հրաչյա Հակոբյան» (ամերիկյան անգլերեն). 2025-01-22. Վերցված է 2025-01-22-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյանի աներորդին նախընտրական ցուցակի վերջին համարներում է լինելու».