Հայկական ժամանակ
Հայկական ժամանակ, Հայաստանում տպագրվող հայալեզու քաղաքական ուղղվածությամբ օրաթերթ։
Հայկական ժամանակ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Հապավում | ՀԺ |
Լեզու | հայերեն |
Երկիր | Հայաստան |
Հաճախականություն | օրաթերթ |
Կայք | armtimes.com(հայ.)(ռուս.) |
Պատմություն
խմբագրել1999 թվականին «Օրագիր» պարբերականի փակվելուց հետո Նիկոլ Փաշինյանի ջանքերով վերականգնվեց «Հայկական ժամանակ»-ի տպագրությունը։ Այն «Օրագրի» տրամաբանական շարունակությունն է[1]։
Մինչև 2008 թվականի մարտի 1-ը, թերթի գործող գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2008-2011 թվականից գլխավոր խմբագրի պարտականությունները կատարել է Աննա Հակոբյանը։ 2012 թվականին մայիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Այժմ գլխավոր խմբագիրն է Հայկ Գևորգյանը։
Ունի նաև էլեկտրոնային տարբերակ։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2015 թվականի հունվարի 20-ի համարը լույս էր տեսել առանց լուսանկարների, գովազդի և խաչբառի։ Լուսանկարների փոխարեն թերթի էջերում սև պատկերներ էին։
Սև պատկերներ հրապարակելով՝ «Հայկական Ժամանակը» միացել է Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցչի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանից հետո Հայաստանում սգո օր հայտարարելու պահանջին։
Սև պատկերների մասին թերթը գրել է․
Անկախ նրանից իշխանությունը որևէ պաշտոնական որոշում կկայացնի, թե ոչ, այսօր Հայաստանում սուգ է։ - [2]
|