Կերես, Ցերերա [1][2] (լատ.՝ Cerēs, Cereris), հռոմեական դիցաբանության բերքատվության և հողի բերրիության աստվածուհին (հաճախ Աննոնա աստվածուհու հետ միասին համարվել է հունձքի հովանավորը)[3]։ Նրան պատկերել են որպես հրաշագեղ մայրաստվածություն` մրգերը ձեռքերին։ Սատուրնի և Օպսի երկրորդ դուստրը (հունական դիցաբանության մեջ նրան համապատասխանում է Դեմետրան

Կերես
Ceres of Mérida (cropped).jpg
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն, agricultural deity? և աստվածուհի
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռիգական
Երևի համընկնում էԴեմետրա
ՀայրՍատուրն
ՄայրՀռեա և Ops?
Քույր/ԵղբայրՎեստա, Պլուտոն, Յուպիտեր, Նեպտուն և Յունոնա
ԶավակներՊրոզերպինա
ԱսպարեզԳյուղատնտեսություն, հացահատիկ, fertility? և մայրություն
Commons-logo.svg Ceres (mythology) Վիքիպահեստում
Անծանոթկնոջ մահարձան պատկերված Կերեսի տեսքով, Լուվր

Յուպիտերի, Պլուտոնի, Նեպտունի, Յունոնայի և Վեստայի քույրը։ Աստվածուհու միակ դուստրը Պրոսերպինան էր, որի հայրն էր Յուպիտերը։ Դեմետրայի և Պերսեփոնեի առևանգման լեգենդն ընկած է Միջերկրական ծովի ափին ավելի քան 2000 տարի տարածված Էլեվսինյան միսթերիաների հիմքում։ Աստվածուհի-մայրը փնտրել է իր առևանգված աղջկան, ինչի պատճառով նա ոչ մի կերպ չի կարողացել կատարել իր` «մարդկությանը սնունդ ու կյանք տալու» գործառույթը։ Դեմետրայի տխրությունից բնությունը թառամում է։ Յուպիտերը, վախենալով, թե կյանքը երկրի վրա կարող է ավարտվել, հրամայում է Պլուտոնին գետնի տակից կես տարով Պրոսերպինային վերադարձնել իր մորը` Կերեսին, այդ պահին սկսվում է գարունը և բնությունը սկսում է ծաղկել, Պրոսերպինայի գնալով Կերեսը տխրում է, և գալիս է աշունը, բնությունը թոշնում է։

Բաքոսը և Կերեսը նիմֆաների և սատիրների

Պտղաբերության այդ աստվածուհին չէր հանդուրժում սովյալ երեխայի տեսքը։ Կերեսը հոգ է տանում որբացած կամ լքված երեխաների մասին։ Կերեսի անունով անվանվել է Սերես կամ Ցերերա գաճաճ մոլորակը Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ceres»։ The American Heritage Dictionary of the English Language։ 2014 
  2. «Ceres»։ Oxford Dictionaries։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-03-ին։ Վերցված է 2020-07-19 
  3. Room, Adrian, Who's Who in Classical Mythology, p. 89-90. NTC Publishing 1990. 0-8442-5469-X.

Տես նաևԽմբագրել