Հովհաննես Մուրադյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Մուրադյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Ավետիքի Մուրադյան (հունվարի 12, 1940(1940-01-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2005(2005-03-25), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։

Հովհաննես Մուրադյան
Ծնվել էհունվարի 12, 1940(1940-01-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 25, 2005(2005-03-25) (65 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԱրտաշես Հովսեփյան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1971 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գծանկարի և քանդակի ամբիոնում, 1997 թվականից պրոֆեսորի պաշտոնակատար[1]։ 1968-1973 թվականներին աշխատել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում։ 1974 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծել է մոնումենտալ հուշարձաններ, քանդակախմբեր։

Խորհրդանշական կերտվածքներ՝

Մրցանակներ, Պարգևներ խմբագրել

  • 1981 թվական Մոսկվա, ԺՏՆՑ ցուցահանդեսի բրոնզե մեդալ
  • 1983, 1984,1985 թվականներին ՀՆՄ «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակ և մեդալ
  • 1984-1985 թվականներին «Էրեբունի-Երևան» տոնահանդեսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսների առաջին մրցանակ
  • 2002 թվականին ՀՀ ՊՆ մեդալ
  • 2003 թվականին «Անդրանիկ» համազգային միության «Զորավար Անդրանիկ» մեդալ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.