Սոսե Մայրիկ

(Վերահղված է Սոսեից)

Սոսե Մայրիկ (իրական անունը՝ Սոսե Վարդանյան, 1868, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 10, 1953(1953-02-10), Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Սոսե Մայրիկ
Սոսե Վարդանյան
Դիմանկար
հայդուկ
Ծնվել է1868
ԾննդավայրԹեղուտ, Խլաթ, Տուրուբերան
Մահացել էփետրվարի 10, 1953(1953-02-10)
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի և ռազմական գործիչ
ԱմուսինԱղբյուր Սերոբ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Sose Mayrig Վիքիպահեստում

Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։

ԿենսագրությունԽմբագրել

Սոսեն ծնվել է 1868 թվականին Սասունում՝ Նեմրութ լեռան փեշերին գտնվող Թեղուտ գյուղում՝ բազմանդամ ընտանիքի տեր Մարգար Դրո-Աստանտուրի հարկի տակ։ Հազիվ 13 տարեկան էր, երբ սասունցի հայերի ավանդության համաձայն՝ ծնողները ցանկանում են ամուսնացնել Սոսեին։ Սակայն Սոսեն ըմբոստանում է և որոշում կյանքը կապել Խչեենց Սերոբի հետ։ Հայ ազատագրական շարժման տարիներին եղել է ամուսնու կողքին։

Սոսե Մայրիկը մահացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 1953 թվականին[1]։ 1990-ական թվականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։

ԳործունեությունԽմբագրել

Սոսե Մայրիկը մասնակցել է հայդուկային կռիվների, ինչի համար ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով։

1898 թվականին Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թվականին 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարել էինԳելիեգուզան գյուղը, ուր ապաստանել էր Սերոբն իր ընտանիքով և 12 ֆիդայիններով։ Մինչ այդ, սասունցու ձեռքով նենգաբար թունավորվել էր Սերոբը։ Թշնամին՝ տեսնելով Սերոբի անօգնական վիճակը, հարձակվել է գյուղի վրա։ Այդ անհավասար կռվում զոհվել են Սոսեի ամուսինը, որդին՝ Հակոբը, Սերոբի եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակել է քաջաբար մարտնչել և վիրավորվել է ։ Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով՝ ազատ արձակվել։ Բշարե Խալիլը կտրել էր մահացած Սերոբի գլուխը և հայերին ահաբեկելու նպատակով ձողի վրա Սասունի լեռներից հասցրել մինչև Բաղեշ։

1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո Սոսե Մայրիկը տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս։ Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում՝ ջարդերի ժամանակ։

1920 թվականի վերջին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թվականին վախճանվել է։ 1998 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում։

Ֆիդայական սկզբունքներից բացառությունԽմբագրել

Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալը, ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։ Սոսեն հայրենասեր հայ կնոջ կերպարի մարմնավորումն է։ Հայդուկների շրջանում դժգոհությյուններ կային, նրանցից ոմանք ասում էին.

  Մենք բոլորս էլ ամուսնացած ենք, կնոջ, զավակի տեր ենք։ Եթե մենք ալ մեր կիները մեզի հետ բերենք, այլևս ինչպե՞ս կրնանք ազատ շարժվիլ։ Սոսեն ղրկենք Կովկաս կամ ուրիշ ապահով տեղ մը։  

Չնայած այս դժգոհություններին, Սոսեն հանդիսացել է ոգեշնչման աղբյուր[2]։

Աղբյուր Սերոբի մահից հետոԽմբագրել

Հուսեյն էֆենդին կաշառում է մի սասունցու, որը Գեղաշենի գյուղապետ Ավոն էր, ով 1899 թվականին ծխախոտով թունավորում է Սերոբին և վերջինիս գտնվելու վայրի մասին հայտնում ցեղապետ Խալիլ աղային։ Հայդուկն անհավասար մարտում մինչև վերջին շունչը կռվում է և նահատակվում։ Սոսեն որդու հետ հասնում է ամուսնու գրաված դիրքերը և հերոսաբար շարունակում կռիվը։ Թուրքերը գերի են վերցնում վիրավոր և ուշակորույս Սոսեին։ Նրան նետում են Բաղեշի բանտ։ Այստեղից ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952 թվականին վախճանվում է[3]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։