Հովիկ Օհանյան
Հովիկ Օհանյան (օգոստոսի 26, 1964, Քարագլուխ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (2012)։
Հովիկ Օհանյան | |
---|---|
օգոստոսի 26, 1964 (60 տարեկան) - | |
Ծննդավայր | Քարագլուխ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելՀովիկ Ֆոլիկի Օհանյանը ծնվել է 1964 թվականի օգոստոսի 26-ին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում։ Ամունացած է, ունի 3 երեխա։
Կրթություն
խմբագրելԱվարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետը։ Ավարտել է նաև Մոսկվայի ռազմական ակադեմիան[1]։
Գործունեություն
խմբագրել1988 թվականին մասնակցել է Արենի, Խաչիկ գյուղերի ինքանպաշտպանությանը։ Այնուհետև համագյուղացիների, եղբայրների և մյուս վայոցձորցի տղաների հետ ստեղծում են հատուկ գունդ (57 հոգանոց)։ 1991 թվականին հատուկ գունդը մեկնել է Սիսիանի շրջանի Սառնակունք և այլ գյուղերի պաշտպանությանը։ Այնուհետև տեղափոխվել Հադրութի շրջան և ակտիվ մասնակցում Շամխոր, Խանաձոր, Դողանլար և այլ գյուղերի պաշտպանությանը։
1992 թվականին գունդը մասնակցել է Իջևանի Կիրանց գյուղի պաշտպանությանը։ Հետագայում համալրելով ջոկատը մասնակցում է Մարտակերտի և Ասկերանի ազատագրմանը՝ Ոսկեվազ, Փարուխ, Խրամորդ գյուղերում։ 1995 թվականին նշանակվել է Վայոց ձորի մարզի N զորամասի հրամանատարի տեղակալ, այնուհետև հրամանատար։
Շքանշաններ
խմբագրել- Հայրենիքի ծառայության
- Անդրանիկ Օզանյան
- Մարշալ Բաղրամյան
Կոչում
խմբագրելՍտացել է գեներալ-մայորի կոչում։
Պաշտոն
խմբագրելՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆոլիկ Հակոբյան, «Ծննդավայր Քարագլուխ», 2015 թվական Երևան